Երկրաշարժ Իտալիայում (2017)

Երկրաշարժը Կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 18-ին Աբրուցո, Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լ'Աքվիլա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 9 կմ խորության վրա։

Երկրաշարժ Իտալիայում
Երկրաշարժ Իտալիայում (2017) (Իտալիա)##
Երկրաշարժ Իտալիայում (2017) (Իտալիա)
Տեսակերկրաշարժ
Երկիր Իտալիա
Տարեթիվհունվարի 18, 2017
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով5,2, 5,3, 5,7 և 5,6
Զոհվածներ2 մարդ

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

5.3 բալ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է Լ'Աքվիլա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 9 կմ խորության վրա 2017 թվականի հունվարի 18-ին տեղի ժամանակով ժամը 10։25[1]։ Հաջորդ՝ ավելի ուժեղ ցնցումը՝ 5.7 բալ, գրանցվել է տեղի ժամանակով ժամը 11։14 նույն շրջանում[2]։ Երրորդ ցնցումը՝ 5.6 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել 11 րոպե անց[3]։ Տեղի ժամանակով ժամը 14։33 գրանցվել է չորրորդ ցնցումը՝ 5.2 բալ ուժգնությամբ[4]։

Ցնցումները լուրջ ավերվածություններ չեն առաջացրել, այդուհանդերձ, երկրաշարժը կրկին անդրադարձավ Ամատրիչե քաղաքին, որն ավերվել էր 2016 թվականին օգոստոսյան երկրաշարժի արդյունքում, մասնավորապես՝ վերջնականապես ավերվեց միջնադարյան զանգակատունը[5]։ Ցնցումները զգացվել են Հռոմում, որտեղ տարհանվել են մի քանի դպրոց և մետրոպոլիտեն[6]։

Ցնցումները Աբրուցո շրջանի Պեսկարա պրովինցիայում լավայի ժայթքման պատճառ հանդիսացան, որը ծածկեց Ռիգոպիանո հյուրանոցը, որի արդյունքում մահացել է 30 մարդ[7]։

Ցնցումներ խմբագրել

 
2017 թվականի հունվարի երկրաշարժերի ուժգնությունը
Ամսաթիվ / ժամ
(UTC)
Ուժգնություն Տեսակ Խորություն
Էպիկենտրոն
Էպիկենտրոն
Վայր Աշխարհագրական լայնություն Աշխարհագրական երկայնություն
2017-01-18   09:25:40 5.3 մագնիտուդ 9.0 կմ Մոնտերեալե 42.55 13.26
2017-01-18   10:14:09 5.6 մագնիտուդ 9.0 կմ Կապիտինյանո 42.53 13.28
2017-01-18   10:15:33 4.7 մագնիտուդ 10.0 կմ Կապիտինյանո 42.53 13.29
2017-01-18   10:16:39 4.7 մագնիտուդ 11.0 կմ Կապիտինյանո 42.55 13.28
2017-01-18   10:25:23 5.4 մագնիտուդ 9.0 կմ Կապիտինյանո 42.49 13.31
2017-01-18   13:33:36 5.1 մագնիտուդ 10.0 կմ Կանյանո Ամիտերնո 42.48 13.28

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Earthquake, Magnitude 5.3 - CENTRAL ITALY - 2017 January 18, 09:25:40 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  2. «Earthquake, Magnitude 5.7 - CENTRAL ITALY - 2017 January 18, 10:14:10 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  3. «Earthquake, Magnitude 5.6 - CENTRAL ITALY - 2017 January 18, 10:25:25 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  4. «Earthquake, Magnitude 5.2 - CENTRAL ITALY - 2017 January 18, 13:33:37 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  5. Небольшие разрушения зафиксированы в зоне землетрясения в Италии - ТВ
  6. Землетрясение в Италии: в Риме эвакуировали школы и метро
  7. В погребенном под лавиной итальянском отеле погибли 30 человек: Происшествия: Мир: Lenta.ru

Արտաքին հղումներ խմբագրել