Երկտերևի ձվաձև
Երկտերևի ձվաձև
Երկտերևի ձվաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Էպիդենդրայիններ (Epidendroideae)
Տրիբա Neottieae
Ցեղ Neottia
Տեսակ Երկտերևի ձվաձև (N. ovata)
Միջազգային անվանում
Neottia ovata

Երկտերևի ձվաձև (լատին․՝ Listera ovata), խոլորձազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բարձրաժեք կարճ կոճղարմատով խոտաբույս է, որն ունի 25-60 սմ բարձրություն։ Ցողունները տերևներից վերև ունեն գեղձային թավոտություն։ 5-10 սմ-ի հասնող երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ զարգացած տերևները էլիպսաձև են, հակադիր մոտեցած ցողունի կենտրոնում։ Ծաղիկները կանաչավուն են։ Շուրթը դեղնավուն է, կանաչ, հակասեպաձև, գագաթում՝ խոր երկհատված[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, Ասիայի սառը և բարեխառը շրջաններում, ներմուծվել է Հյուսիսային Ամերիկա[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1200 մ բարձրությունների վրա, հաճարենու և կաղնու անտառներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկտերևի ձվաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկտերևի ձվաձև» հոդվածին։