Երկու քույր (Պատշգամբում)
Երկու քույր կամ Պատշգամբում (ֆր.՝ Les Deux Sœurs (Sur la terrasse), անգլ.՝ Two Sisters (On the Terrace)), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1881 թվականին։ Նկարի չափերը՝ 399⁄16×377⁄8 դյույմ (100,5×81 սմ)[3]։ «Երկու քույր» (ֆր.՝ Les Deux Sœurs) խորագիրը նկարին տվել է Ռենուարը, իսկ «Պատշգամբում» խորագիրը՝ նկարի առաջին սեփականատեր Պոլ Դյուրան-Ռյուելը[4]։
Երկու քույր (Պատշգամբում) ֆր.՝ Les Deux Sœurs (Sur la terrasse) | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ-Օգյուստ Ռենուար |
տարի | 1881 |
բարձրություն | 100,5 |
լայնություն | 81 |
ստեղծման վայր | Maison Fournaise? |
ժանր | դիմապատկեր և կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[1][2] |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԿտավը նկարվել է Ֆուրնեզ տան պատշգամբում։ Այն ռեստորան էր, որ տեղակայված էր Սենա գետի կղզնիներից մեկում՝ Փարիզի արևմտյան արվարձանում։ Նկարում պատկերված է նստած աղջիկ («ավագ քույրը»), որի կողքին կանգնած է փոքր աղջիկ («կրտսեր քույրը»), ով նայում է ուղիղ նկարը դիտողին։ Պատշգամբի ճաղերից այն կողմ երևում է առատ բուսականություն, որից այն կողմ էլ կարելի է տեսնել Սենան։ Ռենուարը սիրում էր այդ վայրը. դրանից ոչ շատ առաջ այդ նույն վայրում նկարվել է Ռենուարի մեկ այլ հայտնի կտավ՝ «Թիավարների նախաճաշը»[3][4][5]։
«Ավագ քրոջ» նախատիպը Ժաննա Դարլոն է (ֆր.՝ Jeanne Darlot, 1863-1914), ապագա դերասանուհի, ով այդ ժամանակ 18 տարեկան էր։ Հայտնի չէ, թե ով է կեցվածք ընդունել «կրտսեր քրոջը» նկարելու համար, սակայն հավաստվում է, որ իրական կյանքում նրանք ազգականներ չեն եղել[4]։
Պատմություն
խմբագրելՌենուարն սկսել է աշխատել նկարի վրա 1881 թվականի ապրիլին՝ Ալժիր կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո[6]։ Շուտով նկարը պատրաստ էր, և 1881 թվականի հուլիսի 7-ին Ռենուարից այն գնել է ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (ֆր.՝ Paul Durand-Ruel)՝ վճարելով 1500 ֆրանկ[3]։ Կտավը հասարակությանն առաջին անգամ է ներկայացվել 1882 թվականի գարնանը իմպրեսիոնիստների 7-րդ ցուցահանդեսում։ Հայտնի է, որ դրանից հետո՝ 1883 թվականին, նկարը մի որոշ ժամանակ գտնվել է հավաքորդ և հրատարակիչ Շառլ Էֆրուսիի հավաքածուում (Charles Ephrussi), սակայն 1892 թվականին նորից վերադարձվել է Դյուրան-Ռյուել ընտանիքի հավաքածու։
1925 թվականին նկարը 100 հազար դոլարով գնել է Էննի Կոբյորնը (Annie S. Coburn) Չիկագոյից։ Էննի Կաբյորնը մահացել է 1932 թվականին, ինչից հետո նկարը, համաձայն նրա կտակի, հանձնվել է Չիկագոյի արվեստների ինստիտուտին, որտեղ էլ այն գտնվում է 1933 թվականից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.artic.edu/aic/collections/artwork/14655
- ↑ 2,0 2,1 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Pierre-Auguste Renoir — Two Sisters (On the Terrace), 1881» (HTML). The Art Institute of Chicago. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 06.06.2012-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Архив выставок — Огюст Ренуар "Сестры" ("На террасе"). Из собрания Художественного института в Чикаго. 3 июля 2001 г. — 16 сентября 2001 г.» (HTML). Государственный Эрмитаж. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 09.11.2014-ին.
- ↑ «Overview: Renoir's Two Sisters (On the Terrace)». The Art Institute of Chicago. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Colin B. Bailey e.a. Renoir's portraits: impressions of an age. — Yale University Press & National Gallery of Canada, 1997. — С. 186—189. — 384 с. — ISBN 978-0-888-84668-6
Արտաքին հղումներ
խմբագրել- Two Sisters (On the Terrace), 1881, Auguste Renoir, Google Art Project, www.googleartproject.com
- Two Sisters (On the Terrace), Encyclopædia Britannica online, www.britannica.com
- Video: Renoir's Two Sisters (On the Terrace), CD: With Open Eyes, The Art Institute of Chicago (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկու քույր (Պատշգամբում) կատեգորիայում։ |