Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին

«Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» (ռուս.՝ О Колчаке, крапиве и прочем), ռուս խորհրդային գրող Միխայիլ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1926 թվականին։

Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին
Ժանրպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1926

Հրատարակություններ խմբագրել

«Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել «Գյուղացիական ամսագրում», 1926 թվականին, N 5: Այն ընդգրկվել է հեղինակի «Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» (1927) և «Երկնագույն տափաստան,Դոնի պատմություններ»։ 1923-1925» (1927) ժողովածուներում։

Բովանդակություն խմբագրել

Ստեղծագործության հիմքում ընկած է դոնյան ստանիցայում ծավալված «կանանց ապստամբության» «հումորային» պատմությունը։ Գլխավոր հերոս Ֆեդոտը, որն արտաքնապես նման է ծովակալ Կոլչակին, որպես պառլամենտյոր կազակների կողմից ուղարկվում է ապստամբ կանանց մոտ։ Սակայն, կանայք, սխալ մեկնաբանելով «համաներում» բառը, Ֆեդոտին եղինջներով մտրակում են։ Պատմությունն ավարտվում է ստանիցայի հավաքույթով, որի ընթացքում կազմվում է արձանագրություն. «Կանանց ի ծնե այլևս չծեծել և կանանց գործադիր կոմիտեի համար մշակել դեսյատին արևածաղկի սերմ»։ Ստեղծագործության ոճը պայմանավորված է ներկայացված պատումի ձևով։

Գործող անձինք խմբագրել

  • Անիսիմ - գլխավոր հերոս Ֆեդոտի հարևանը
  • Գրիշկա - գլխավոր հերոս Ֆեդոտի որդին։
  • Դունյա - Անիսիմի կինը
  • Կին - Ֆեդոտի անանուն կինը
  • Նաստյա - խուտորի բնիկ, կոմսոմոլուհի։ Կանանց կոմիտեի հանձնարարությամբ խուտորի կանանց շրջանում ագիտացիոն աշխատանքներ է անցկացնում՝ պաշտպանելով նրանց իրավունքները
  • Ստեշկա - խուտորի ներկայացուցիչ
  • Ստեշկայի կին - Ստեշկայի անանուն կինը
  • Ֆեդոտ - ստեղծագործությունը պատմողն ու գլխավոր հերոսը՝ «Կոլչակ» մականունով, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Խուտորի կանանց հետ բախումից հետո նրան դաղում են եղինջներով։

Էկրանավորում խմբագրել

1963 թվականին Սվերդլովսկայա կինոստուդիան պատմվածքի մոտիվներով նկարահանել է «Երբ լալիս են կազակները» կարճամետրաժ ֆիլը։ Բեմադրող-ռեժիսոր՝ Եվգենի Մորգունով։

Գրականություն խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ խմբագրել