«Ալյոշկայի սիրտը» (ռուս.՝ «Алёшкино сердце»), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1925 թվականին։

Ալյոշկայի սիրտը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1925
Հրատարակվել է1925

Հրապարակման պատմություն խմբագրել

«Ալյոշկայի սիրտը» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել «Գյուղացիական երիտասարդության ամսագրում», 1925 թվականի մարտի 31-ին, թիվ 5-ում ՝ «Ալյոշկա» խորագրի ներքո։ Նույն թվականին (1925) դուրս եկավ որպես առանձին հրատարակություն (Մ., Լ ., Պետական հրատարակչություն) «Ալյոշկինի սիրտ» խորագրի ներքո։ Նա մաս էր կազմում «Դոնի պատմվածքներ» հեղինակային ժողովածուներից, խմբ. «Նոր Մոսկվա», Մ. 1926 և «Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ։ 1923-1925» (1931)։ 1925-1931 թվականներին տպագրվել են աշխատության չորս վարկածներ՝ տարբեր ծավալով, կառուցվածքով և եզրափակիչ մասով։ «Գյուղացիական երիտասարդության ամսագրում» - տեքստի կրճատ տարբերակը, որտեղ ամբողջովին բացակայում է պատմությունն Ալյոշկայի ընտանիքի մահվան և հերոսի նկարագրության մասին, որը եզրափակչում դառնում է կոմերիտմիության անդամ։ Պատմվածքի առանձին հատվածներ հեղինակը վերականգնել է 1925 թվականի հրատարակության մեջ։ «Դոնի պատմվածքներ» ժողովածուիի (1926) ստեղծագործական աշխատանքն ավարտվում է Ալեքսեյ Պոպովի ողբերգական մահով, «Երկնագույն տափաստան» ժողովածուում։ «Դոնի պատմվածքներ» (1931) տեքստի կրճատված տարբերակը արտատպվել է «Գյուղացիական երիտասարդության ամսագրում» առանց վերջին հատվածի։ Գրողի Երկերի ժողովածուի համար ընտրվել է 1925 թվականի առանձին հրատարակության տեքստը։

Սյուժե խմբագրել

Պատմության մեջ պատկերված են Դոնում սովի սարսափելի, նատուրալիստական-ճշմարիտ նկարները, որոնց արդյունքում զոհվում է գլխավոր հերոսի ամբողջ ընտանիքը։ Անմարդկայնության և դաժանության անձնավորումը ստեղծագործության մեջ արտահայտվում է հարևան Մակարչիխայի սարսափելի կերպարում, որի կողմից սպանվել էր Ալյոշայի քույրերից մեկը։ Հրաշքով փրկվելով, նա բատրակություն է անում ստանիցայի հարուստի մոտ, բայց քաղաքական գործիչ Սինիցինը դառնում է տղայի իսկական փրկիչը։ Հերոսը նրան տեղեկացնում է այն խոսակցությունների մասին, որոնք հնչել են գիշերը տիրոջ տանը, նախազգուշացնում է գյուղի վրա սպասվող ավազակախմբի հարձակման մասին։ Մասնակցելով ավազակախմբի և Կարմիր բանակի ճակատամարտին՝ Ալյոշան կատարում է սխրագործություն ՝ փրկելով մի կնոջ ու երեխայի։ Հերոսի բնավորության գլխավոր գիծը բարությունն է, որով էլ հիմնավորվում են նրա բոլոր գործողությունները, Շոլոխովը կապում է կերպարի արտաքինի հետ։ Ալյոշայի ատամները հազվագյուտ և մեծ են, իսկ Ալյոշկայի սիրտը պարզ է, ծնված օրից նա չի զայրացել որևէ մեկի վրա՝ հաստատելով «հազվագյուտ ատամներ ունեցողները բարի մարդիկ են» ժողովրդական ասացվածքի իմաստը։

Իրական իրադարձություններ և նախատիպեր խմբագրել

Ստեղծագործությունն արտացոլում է իրական իրադարձություններ՝ կապված Կարգինսկայա գյուղից Կրամսկով ընտանիքի ճակատագրի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Ֆեոդոր Դմիտրիևիչ Կրամսկովը Վյոշենսկու ապստամբության ընթացքում ապստամբների բանակ զորակոչվելով և Դոնի բանակի հետ նահանջելով Կուբան, չի վերադառնում տուն։ Նրա կինը՝ Մատրյոնա Միխեևնան, մահանում է տիֆից 1921 թվականի Երաշտի պատճառով առաջացած սովի ժամանակ։ Նրա երեխաներից երեքը մահանում են սովից։ Հարևան Մակարևնան (Մակարչիխան) ցմահ մոռացել էր Տասյայի աղջկան, իսկ Կրամսկովների որդուն քիչ էր մնում սպաներ, նրան բռնելով իր նկուղից գողություն կատարելիս։ Ըստ Գ. Յ. Սիվովոլովի, Ալեքսեյ Կրամսկովը, ով եղել էր պատմվածքի գլխավոր հերոսի նախատիպը, ասում է, որ այդ նրա մասին է Շոլոխովը «գրել», բայց ամաչում էր խոստովանել, որ ինքը մտել է Մակարչիխայի նկուղը։ Քաղաքական գործիչ Սինիցինի կերպարի համար նախատիպ է ծառայել քաղաքական գործիչ, այնուհետև թիվ 32 մթերման գրասենյակի ղեկավար Վասիլի Մենկովը, որի մոտ 1921 թվականի սեպտեմբերից մինչև 1922 թվականի փետրվարը աշխատել էր Մ. Ա. Շոլոխովը։ Կրամսկովների ընտանիքի ճակատագրի մասին ապագա գրողը կարող էր իմանալ ինչպես իրենից՝ Ալեքսեյ Կրամսկովից, այնպես էլ նրա ավագ քույր Մարթայից, ով ապրում էր Շոլոխովի ծնողների տանը, մոր մահից որոշ ժամանակ անց։

Գործող անձինք խմբագրել

  • Ալյոշկա (Ալեքսեյ Պոպով) ― պատմվածքի գլխավոր հերոսը՝ 14 տարեկան որբ։ Հայրն անհետացել է, մայրն ու երկու քույրերը մահանում են սովի ժամանակ։ Կարմիր բանակի ջոկատին օգնում է դիմադրել ստանիցայի վրա հարձակվող ավազակներին, փրկում է մի կնոջ ու երեխայի։
  • Անիսիմովնա ― Ալյոշկայի մայրը, մահանում է սովից։
  • Շինելներով երկու անձ ― ավազակախմբի անանուն մասնակիցներ, որոնք գիշերով այցելում են Ալյոշկայի տիրոջը՝ Իվան Ալեքսեևին։
  • Իվան Ալեքսեև ― խուտորի հարուստ, որի մոտ «ուտելիքի համար» հարազատների մահից հետո Ալյոշկան գործի է անցնում։ Ավազակախմբին օգնում է ստանիցա ներխուժել։
  • Կարմիրբանակայիններ ― կարմիբանակայաիններ, որոնք բռնում են ավազակախմբին։
  • Մակարչիխա ― Ալյոշկայի հարուստ հարևան, «չար ու գռեհիկ կին»։ Սպանում է գլխավոր հերոսի քրոջը՝ Պոլկային, ծեծելով՝ կիսամեռ վիճակի հասցնում Ալյոշկային, որը մտել էր իր մառան։
  • Նյուրատկա ― Ալյոշկայի կրտսեր սևաչյա քույրը, որը մահանում է սատկած մտրուկի «թելանման միսը շատ ուտելուց»։
  • Պոլկա ― Ալյոշկայի ավագ քույրը, որին սպանում է հարևան Մակարչիխան «ոչ յուղալի բանջարապուրն» ուտելու համար։
  • Սինիցին ― քաղկոմ, բուռն մասնակցություն է ունենում գլխավոր հերոսի ճակատագրում։
  • Հարևան ― Իվան Ալեքսեևիչի անանուն հարևան, որ հանդիմանում է վերջինիս Ալյոշկային անխնա շահագործելու համար։
  • Տղայի հարևան ― անանուն անձ, որ Ալյոշային տեղեկացնում է, որ շները մահացած Նյուրատկային հանել են ջրանցքից։
  • Տիրուհի ― Իվան Ալեքսեևիչի անանուն կինը։
  • Տիրոջ հարսը ― Իվան Ալեքսեևիչի անանուն հարսը։

Գրականություն խմբագրել

  • Шолохов, М. А.: Рассказы.― М.: Дрофа: Вече, 2002.― 320 с.― (Библиотека отечественной классической художественной литературы). ISBN 5-7107-6865-0 («Дрофа»); ISBN 5-7838-1229-3 («Вече»)
  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ խմբագրել