Մտրուկ (պատմվածք)

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը

«Մտրուկ» (ռուս.՝ Жеребёнок), ռուս խորհրդային գրող Միխայիլ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1926 թվականին։

Մտրուկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1926

Հրատարակչություն խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում, 1926 թվականի ապրիլի 24-ի № 94 համարում, մայիսի 1-ի № 100 համարում։ Նույն թվականին (1926) պատմվածքը տպագրվել է «Գյուղացիական երիտասարդության հանդեսում» (թիվ 18, սեպտեմբերի 20) և «Պրոժեկտոր» ամսագրում (թիվ 19, հոկտեմբերի 15)։ Հեղինակն այն չի ընդգրկել «Երկնագույն տափաստան» ժողովածուում։ 1927 թվականին հրատարակվել է Պետական հրատարակչությունում՝ «Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» ժողովածուում[1]։ Ներառվել է «Կոլչակի, եղինջի և այլ բաների մասին» (1927) և «Երկնագույն տափաստան։ Դոնի պատմվածքներ» (1931) հեղինակային ժողովածուում։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Լիա Միշկովսկայան պատմվածքը վերագրում է այնպիսի ստեղծագործությունների շարքին, որոնք «համարվում են, Խաղաղ Դոնի նախաշեմը», պարունակում են կտրուկ արտահայտված դրվագներ Դոնի քաղաքացիական պատերազմից, որոնք շատ հիշարժան են իրենց սրության և ճշմարտացիության մեջ»[2]։ Բնութագրելով «Մտրուկը» պատմվածքը՝ Միշկովսկայան գրել է.

  Պատերազմի և փոխադարձ ոչնչացման դաժան ֆոնի վրա ցուցադրում են մարդուն և նրա սիրտը դրսևորվում է, և մարդկայնության և խղճահարության անսպասելի զգացումը, որը հակասում է իրավիճակի տրամաբանությանը։ Մարդկայնությունը հաղթում է, չնայած բարձր գնով` կյանքի գնով <...> Խորը մարդկայնությունը, բոլոր ապրողների և անօգնականների հանդեպ սիրո և խղճահարության զգացումը վարպետորեն պատկերվում են մարտիկների կոշտ և հասարակ սրտերում։ Ողջ պատմվածքը՝ զամբիկի, մտրուկի և մարտերի նկարագրությունը, այդ ամենը ներծծված է իսկական պոեզիայով, այսինքն այն ամենով, ինչով ապրում է իրական արվեստը»[3]։  

Ֆ.Գ. Բիրյուկովը, անդրադառնալով Շոլոխովի գեղարվեստական մտածողության ինքնատիպությանը, գրել է, որ «Մտրուկ»-ում դրսևորվել է (եթե օգտագործենք Լև Տոլստոյի խոսքերը) «նրա զորեղ ուշադրության ընդունակությունը ...», որի հետևանքով այդպիսի ընդունակությամբ օժտված մարդը այդ օբյեկտներում տեսնում է մի նոր բան, որը մյուսները չեն տեսնում»։ - ինչն էլ ցույց է տալիս գրողի խորը կապը Պուշկինի, Նեկրասովի, Տոլստոյի հետ[4]։ Գրողի ստեղծագործական հնարավորությունները վերլուծելուց հետո, որոնք իրենց դրսևորումն են ստացել պատմվածքում, հետազոտողը գալիս է այն եզրակացության, որ ստեղծագործության մեջ կա «օրգանական մի բան, որը աճեցել է ամպոտ սևահողի միջից, ինչպես հսկա կաղնի, որը շատ հաճելի և ոգեշնչող գեղեցկություն ունի։ Շոլոխովը ձգտում է պատկերի զարմանալի նմանության <...> և այս ամենը առաջացնում է շատ բարդ և իմաստալի զգացողություն»[5]։

Սյուժե խմբագրել

Պատմվածքը իրենից ներկայացնում է շատ հուզիչ, բայց ողբերգական ավարտուն պատմություն, Կարմիր բանակի ջոկատներից մեկում Դոնի քաղաքացիական պատերազմի ռազմական գործողությունների թեժ պահին։ Հեծելավաշտի հրամանատարը հրամայում է կազակ Տրոֆիմին ազատվել մտրուկից, քանի որ «նա տնական տեսք ունի, և չի համապատասխանում պատերազմական պայմաններին», այնուամենայնիվ, մտրուկը կենդանի է մնում, շնորհիվ այն խղճահարության, որ կազակները դրսևորում են նրա հանդեպ։ Պատմվածքի ավարտին կենդանուն իրական վտանգ է սպառնում, նա ընկնում է Դոնի ջրապտույտի մեջ։ Տրոֆիմը չի թողնում, որ նա խեղդվի, ափ դուրս գալուց անմիջապես հետո, նա գնդակահարվում է սպիտակ սպայի կողմից։

Գործող անձինք խմբագրել

  • Եֆրեմով Ստեշկա - կարմիրբանակային, գլխավոր հերոս Տրոֆիմի ընկերը։
  • Սպա - կազակական հարյուրյակի սպա, «պարուսինե վերնաշապիկով»։ Սպանում է Տրոֆիմին այն բանից հետո, երբ վերջինս փրկում է մտրուկին։
  • Տրոֆիմ - պատմվածքի գլխավոր հերոս։ Հինգ տարի պատերազմում է, մահանում է ճակատամարտում՝ փրկելով մտրուկի կյանքը։
  • Հեծելավաշտի հրամանատար - Տրոֆիմի անանուն հրամանատարը։ Նախ հրամայում է սպանել մտրուկին («Մտրուկի հետ մենք գնչուի նման կլինենք»), այնուհետև որոշում է նրան թողնել հարյուրյակում («Թող զամբիկի հետ ապրի»)։

Էկրանավորում խմբագրել

Ստեղծագործությունն էկրանավորվել է։ Պատմվածքի («Խաղաղ Դոնի» տեսարանների ներգրավմամբ) հիման վրա 1959 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն կարճամետրաժ ֆիլմը։ Գ. Մ. Կոզինցևի արվեստանոց, բեմադրող ռեժիսոր՝ Վ. Ա. Ֆետին, սցենարը՝ Ա. Վիտոլի։ 1961 թվականին Օբերհաուզենում (Գերմանիա) ֆիլմը մրցանակ է ստացել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային VII միջազգային փառատոնում։

2005 թվականին ռեժիսոր Ելենա Լանսկայան պատմվածքի հիման վրա նկարահանել է դրամատիկական ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Об отце. - С. 100
  2. Михаил Шолохов // Лит. учёба, 1937. - № 10/11. - С. 47
  3. Михаил Шолохов // Лит. учёба, 1937. - № 10/11. - С. 47-49
  4. Художественные открытия Михаила Шолохова. - М., 1976. - С. 257
  5. Художественные открытия Михаила Шолохова. - М., 1976. - С. 261

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9