Կրկնազոլ քարադր[1] (լատին․՝ Charadrius bicinctus) քարադրների ընտանիքին պատկանող նուրբ թռչուն։

Կրկնազոլ քարադր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Տեսակ Երկկողմանի քարադր
Լատիներեն անվանում
Charadrius bicinctus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Նրանց մարմնի երկարությունը հասնում է մինչև 18-21 սմ-ի։ Քաշը մոտ 70 գրամ։ Հասուն թռչունների մեջքը զուգավորման շրջանում սպիտակ է և մուգ մոխրագույն-շագանակագույն շերտով, հստակ նկատելի շագանակագույն կրծքով, ինչպես նաև պարանոցի տակ գտնվող բարակ սև շերտով։ Փոքր թռչուններին պակասում են այդ շերտերը, և հաճախ մարմնի վերին մասը ունի շագանակագույն բծեր և ավելի քիչ սպիտակ մասեր։

Տարածվածություն խմբագրել

Այս տեսակը տարածված է Նոր Զելանդիայի հարավային կղզում և հյուսիսում ՝ հազվադեպ։ Նրանց մի մասը չվող թռչուններ են, բնադրում են Նոր Զելանդիայում և Չաթամի կղզեխմբում, իսկ ձմռանը Ավստրալիայում, Նոր Կալեդոնիայում, Վանուատուում և Ֆիջիում, նրանցից հազվադեպները մնում են Նոր Զելանդիայում։ Օքլանդյան կղզիների այդ թռչունների ենթաբազմությունը կարգավորվում է, իսկ որոշ թռչուններ իրենց տարածքներից տեղափոխվում են ափ։ Նրանց տեսակները ապրում են լողափերում, մարգագետիններում և բաց լանդշաֆտներում։

Բուծում խմբագրել

Բնադրում են օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, բնում սովորաբար լինում է 2-ից 4 ձու։ Այսպիսով, դրանք բնադրում են են գետերի և մանրախիճ քարերի մեջ, որոնք կազմում են շատ պարզ բնի հիմնական մասը։ Մինչ ձագերի դուրս գալը տևում է 25 օր։ Մայրը թողնում է բույնը ծնվելուց 26 օր անց։

Ենթատեսակներ խմբագրել

Հայտնի է երկու ենթատեսակ Նոր Զելանդիայում և Չաթամի կղզեխմբի՝ Charadrius bicinctus bicinctus, և Օքլանդիայի կղզիներում՝ Charadrius bicinctus exilis:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 80. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0

Գրականություն խմբագրել

  • Stephen Marchant (Hrsg.), P. J. Higgins (Hrsg.) Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds: Volume 2: Raptors to Lapwings. Oxford University Press 1994. ISBN 978-0-19-553069-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնազոլ քարադր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնազոլ քարադր» հոդվածին։