Երկարադունչ թիթեռ ձուկ կամ հելմոն (լատին․՝ Chelmon rostratus), հելմոններ (Chelmon) ընտանիքի (Chaetodontidae) ձուկ։

Երկարադունչ թիթեռ ձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Chelmon rostratus
Հատուկ պահպանություն

Երկարադունչ թիթեռ ձուկ (լատին․՝ Salmo ischchan), քորդավորներ տիպի անողնաշարավորների ենթատիպի ատամնավոր ընտանիքի ծովային ձկնատեսակ։

Ձկների ունեն դեղին և երկար մռութ։ Փոքր ձկնեը նման են մեծերին։ Մեջքի թեփուկների վրա կան 9 դեղին և 28-30 նուրբ ճառագայթներ։ Երկարադունչ մռութը հարմարեցված է անողնաշարավորների ընտանիքին պատկանող ձկների սնման համար։

Բնակվում է քարքարոտ ափերի երկարությամբ, կորալյան խութերում և գետերի վտակներում, ինչպես նաև աղի ծովային ջրերում։ Կարող են բնակվել 1-ից մինչ 41 մետր ծովային և ջրային խորություններում։ Ապրում են միայնակ կամ զույգերով։ Հանդիսանում են տվյալ տարածաշրջանի էնդեմիկ կենդանիներ։ Բազմացման շրջանում կազմում են զույգեր։ Կենդանիների տարածվածության արեալը ձգվում է Հարավային Ճապոնիայից և Թայվանից մինչև Կորալյան եռանկյունի՝ Հյուսիսային Թայլանդ, Նիկոբար, Սողոմոնյան կղզիներ և Հյուսիսային Ավստրալիա։

Դրանց որսում են ակվարիումային առևտրի մեջ օգտագործելու համար։ Սակայն բացակայում են տվյալներ այն մասին, թե որքանով է այն ազդում ձկների այդ տեսակի բազմացման վրա։

Սնունդ խմբագրել

19-րդ դարի կեսերին երկարադունչ երկարադունչ թիթեռ ձուկը առաջացրել է շատ մեծ հետաքրքրություն գիտնականների մեջ, ովքեր էչնկարագրում էին, որ նրանք սնվում են միջատներով և դրանց գտնում են հետևյալ կերպ․ նկատելով թփի վրա նստած միջատներին, ջրից դուրս են հանում գլուխները, արագ բերանից դուրս նետում ջուրը և թրջված միջատին բերանի մեջ վերցնելով՝ մտնում ջուր։ Այդիսկ պատճառով նրանց հաճախ անվանում են «ցայտիչ» ձկներ։

Սակայն, հետագա դիտարկումները ցույց են տվել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ պատմությունները ծագել են այն փաստից, որ նրանց շփոթում են գծավոր ցայտիչներ - նույն գույնի ձկների հետ, որոնք պատկանում են միևնույն ընտանիքին։ Ուսումնասիրություններից պարզվեց, որ երկար դունչը ծառայում է նրա համար, որ արագ գտնում և որսում են սնունդ, որը կարող է լինել տարբեր փոքրիկ ջրային կենդանիներ, որոնք կարող են թաքնված լինել քարերի արանքում։ Դրանք կազմում են նրանց հիմնական սնունդը[1]։.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Брандт Э. К. (1890–1907). «Брызгун». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարադունչ թիթեռ ձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարադունչ թիթեռ ձուկ» հոդվածին։