Երկարագուլպա Պիպին (ֆիլմ, 1984)
«Երկարագուլպա Պիպին» (ռուս.՝ «Пеппи Длинныйчулок»), խորհրդային երկսերիանոց մանկական երաժշտական հեռուստաֆիլմ[1], որ նկարահանվել է շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Պիպին բնակություն է հաստատում «Հավ» վիլլայում» (1945) վիպակի հիման վրա։
Երկարագուլպա Պիպին ռուս.՝ Пеппи Длинныйчулок | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն, վեպի էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Հիմք | Երկարագուլպա Պիպին |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարգարիտա Միքայելյան |
Սցենարի հեղինակ | Աստրիդ Լինդգրեն և Մարգարիտա Միքայելյան |
Դերակատարներ | Միխայիլ Բոյարսկի, Ֆյոդր Ստուկով և Տատյանա Վասիլևա |
Օպերատոր | Ալեքսանդր Կնյաժինսկի |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Էկրան |
Տևողություն | 134 րոպե |
Սյուժե
խմբագրելՓոքրիկ քաղաքում հայտնվում է Երկարագուլպա Պիպին։ Նա եկել է միայնակ՝ իր հետ բերելով մի ձի ու ոսկե մետաղադրամներով լի մի ճամպրուկ։ Պիպիի մայրը մահացել է, երբ աղջիկը դեռ նորածին էր, իսկ հայրը՝ նավապետ Էֆրիամ Երկարագուլպան, անհետ կորել է։
Պիպին կենսուրախ, ուժեղ ու հնարամիտ աղջիկ է, միշտ պատրաստ է զբաղվել ուրախ խաղերով ու չարաճճիություններ անել։ Նա սկսում է ընկերություն անել քույր ու եղբայր Անիկայի ու Թոմիի հետ, որոնք ուրախությամբ մասնակցում են Պիպիի խաղերին։ Բայց Պիպիի կյանքում ամեն ինչ հարթ չէ. խիստ ու բծախնդիր տիկնայք ֆրյոկեն Ռոզենբլյումի գլխավորությամբ ցանկանում են նրան ուղարկել մանկատուն, իսկ խաբեբաները փորձում են գողանալ մետաղադրամներով լի նրա ճամպրուկը։ Չկարողանալով Պիպիին ուղարկել մանկատուն՝ տիկինները նրան փաստացիորեն վաճառում են կրկեսի տնօրենին որպես լավ մարմնամարզուհի և ծաղրածու։ Աղջկան փրկում է նրա հայրը՝ Էֆրիամը, որը վերադարձել էր նավարկությունից։ Նա Պիպիին իր հետ տանում է հեռավոր ճամփորդության նավով, բայց տեսնելով, թե իրենից բաժանվելու համար ինչքան են վշտանում Անիկան ու Թոմին, աղջիկը որոշում է մնալ և ջուրն է նետվում կառամատույցից արդեն հեռացած նավից։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերերում
խմբագրել- Սվետլանա Ստուպակ – Պիպիլոտա Վիտոլինա Ռոլգարդինա Երկարագուլպա
- Ֆեոդոր Ստուկով – Թոմի
- Սվետլանա Շչելովա – Անիկա
- Տատյանա Վասիլևա – Ֆրյոկեն Ռոզենբլյում
- Լյուդմիլա Շագալովա – ֆրու Սետերգրենн
- Ելիզավետա Նիկիշչիխինա – ֆրու Լաուրա
- Լև Դուրով – կրկեսի տնօրեն Ստեֆենսեն
- Բաադուր Ցուլաձե – ոստիկան (հնչյունավորել է Օլեգ Տաբակովը)
- Լեոնիդ Յարմոլնիկ – խաբեբա Բլոն
- Լեոնիդ Կանևսկի – խաբեբա Կարլ
Դերերում
խմբագրել- Միխայիլ Բոյարսկի – Պեպիի հայրը, նավապետ Էֆրաիմ Երկարագուլպա
- Վլադիմիր Կրեմենա – ծաղրածու Բուկ
- Սեմյոն Մարգուլյան – ծաղրածու Ջիմ
- Վալենտին Դիկուլ – «Հնդկական աքաղաղ»
- Անատոլի Ադոսկին – տիկնիկային թատրոնի տնօրեն
Էպիզոդներում
խմբագրել- Սաշա Բուլանով
- Իգոր Պետուխով
- Եվա Պետրենկո
- Վալերի Լիսենկով
- Վիկտոր Մախմուտով
- Տ. Պետրովա
- Գ. Ռիչենկով
- Ե. Սերյոգին
Դերերգեր
խմբագրել- Վալենտին Վինոգրադով – ծաղրածու Բուկ
- Ալեքսեյ Վոսկրեսենսկի – պարոն ոստիկան
- Ելենա Կամբուրովա – ֆրու Լաուրա
- Յուրի Կիմ (Յուլի Միծայլով կեղծանունով) – կրկեսի տնօրեն պարոն Ստեֆենսեն, ծաղրածու Ջիմ
- Սվետլանա Ստեպչենկո – Պիպի, Անիկա
- Միխայիլ Բոյարսկի – Պիպիի հայրը, նավապետ Էֆրիամ Երկարագուլպա
- Լեոնիդ Յարմոլնիկ – խաբեբա Բլոն
- Ֆեդյա Դտուկով – Թոմի
- Լեոնիդ Կանևսկի – խաբեբա Կարլ
- Տատյանա Վասիլևա – ֆրյոկեն Ռոզենբլյում
- Լյուդմիլա Շագալովա – ֆրու Սետերգրեն
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Մարգարիտա Միքայելյան
- Բեմադրող նկարիչ՝ Մարգարիտա Միքայելյան
- Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Կնյաժինսկի
- Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բոյմ, Ալեքսանդր Մակարով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Կիմ (լուսագրերում նշված է որպես Յուլի Միխայլով)
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կոնստանտին Կրիմեց
- «Мелодия» անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ Բորիս Ֆրումկին
- Մոսկվայի կամերային նվագախումբ / գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Մինին
- Հնարքների բեմադրումը՝ Ալեքսանդր Մասարսկու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երկարագուլպա Պիպին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Երկարագուլպա Պիպին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Отрывок из книги режиссёра о съёмках фильма