Մարգարիտա Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտա Իսահակի Միքայելյան (օգոստոսի 30, 1927, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004, Մոսկվա, Ռուսաստան[1]), թատրոնի և կինոյի հայ ռեժիսոր, սցենարիստ։
Մարգարիտա Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1927 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2004 |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Ամուսին | Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր) |
IMDb | ID ID 0586330 |
Կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտա Միքայելյանը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1951 թվականից ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու, Մոսկվայի «Սովրեմեննիկ» և այլ թատրոններում։ 1953-1956 թվականներին եղել է Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական դասընթացների ղեկավարը։ Բեմադրել է մի շարք ներկայացումներ ուզբեկական թատրոններում։ 1966-1982 թվականներին աշխատել է Մոսկվայի Սատիրա թատրոնում որպես ռեժիսոր։
Մահացել է 2004 թվականին։ Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանոցում[2]։
Թատերական աշխատանքներ
խմբագրել- Շողք
- Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում
- Երկարագուլպա Պեպին
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1986 | Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը |
1984 | Երկարագուլպա Պեպին |
1981 | Վականսիա |
1978 | Հմայիչ տղամարդ |
1971 | Նավատորմի սպան |
1971 | Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1986 | Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը |
1984 | Երկարագուլպա Պեպին |
1981 | Վականսիա |
1978 | Հմայիչ տղամարդ |
1971 | Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում |