Երկանդամ ընտրական համակարգ

համամասնական ընտրության տեսակ

Երկանդամ ընտրակարգ, համամասնական ընտրակարգի տեսակ, որն օգտագործվում է թեկնածուների բաց ցուցակներով բազմանդամ ընտրատարածքներում։ Արդյունքները հաշվարկելու համար օգտագործվում է Դոնթի բանաձևը։ Այն օգտագործվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում գեներալ Յարուզելսկու ռազմական ռեժիմի ներդրումից հետո և մինչև 1991 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Չիլիում գեներալ Պինոչետի ռազմական դիկտատուրայի ժամանակ և մինչև 2013 թվականի բարեփոխումը[1]։

Չիլիի Սենատի ընտրությունների քվեաթերթիկը երկանդամ համակարգով 2013 թվականի խորհրդարանական ընտրություններում
Չիլիի Պատգամավորների պալատի ընտրությունների քվեաթերթիկը երկանդամ համակարգով 2013 թվականի խորհրդարանական ընտրություններում ։

Երկանդամ ընտրական համակարգն առաջին անգամ ներդրվել է 1989 թվականի մայիսի 26-ի թիվ 18799 օրենքով, որը ստորագրել են Չիլիի ռազմական խունտայի ղեկավար, գեներալ Ավգուստո Պինոչետ Ուգարտեն և Չիլիի ներքին գործերի նախարար Կարլոս Կասերեսը[2]։ Այս օրենքով փոփոխություններ են կատարվել մայիսի 6-ին 1988 թվականի, որը հրապարակվել է հանրաքվեի նախապատրաստման և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժողովրդավարական կառավարման անցնելու ժամանակ (1989 թ.)[3]:

Հաշվարկման մեթոդ խմբագրել

Կուսակցությունները և անկախ թեկնածուները պետք է կազմեն թեկնածուների ցուցակներ (առավել հաճախ դա արվել է մի քանի կուսակցությունների կոալիցիայի կամ ընտրական դաշինքի ձևավորման միջոցով)։ Յուրաքանչյուր ցուցակ պետք է ներկայացնի մինչև երկու թեկնածու յուրաքանչյուր ընտրատարածքում։

Ընտրողները քվեարկում են թեկնածուների օգտին, բայց նրանց ձայները գնում են ընդհանուր ցուցակին։ Որպեսզի մեկ ցուցակի թեկնածուները ստանան բոլոր 2 մանդատները, դրա օգտին պետք է քվեարկեն առնվազն 2 անգամ ավելի շատ ընտրող, քան երկրորդ տեղում գտնվող ցուցակի օգտին։ Հակառակ դեպքում առաջին տեղը զբաղեցրած ցուցակը կստանա միայն մեկ մանդատ, իսկ մյուսը կգնա երկրորդ տեղին։ Այս դեպքում յուրաքանչյուր ցուցակից տեղը կզբաղեցնի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն։

Այսպիսով, առաջին և երկրորդ տեղերը հավասար ներկայացվածություն են ստանում, եթե առաջինը կրկնակի ավելի շատ ձայներ չի հավաքել, քան երկրորդը։ Երրորդ և ցածր տեղերը ոչ մի կերպ չեն ներկայացվի։

Օրինակներ խմբագրել

Տարբերակ 1 Տարբերակ 2 Տարբերակ 3 Տարբերակ 4
Ցուցակ 1 40 % 50 % 60 % 39 %
Թեկնածու 1Ա 30 % ( Y) 30 % ( Y) 50 % ( Y) 20 % ( Y)
Թեկնածու 1Բ 10 % 20 % 10 % ( Y) 19 %
Ցուցակ 2 40 % 30 % 30 % 33 %
Թեկնածու 2Ա 22 % ( Y) 18 % ( Y) 18 % 18 % ( Y)
Թեկնածու 2Բ 18 % 12 % 12 % 15 %
Ցուցակ 3 20 % 20 % 10 % 28 %
Թեկնածու 3Ա 11 % 11 % 6 % 26 %
Թեկնածու 3Բ 9 % 9 % 4 % 2 %
  • Ամենատարածված դեպքերը նման են աղյուսակի Տարբերակ 2-ին։ Ցուցակ 1 բլոկը ստացել է ավելի շատ ձայներ, քան Ցուցակ 2 բլոկը, բայց հաղթող է ճանաչվում յուրաքանչյուր ցուցակի մեկական թեկնածու (1Ա և 2Ա), քանի որ Ցուցակ 1 բլոկի ստացած ձայների թիվը չի գերազանցել 50%-ը։ Ընդ որում, անտեսվում է այն փաստը, որ Ցուցակ 1-ի 1Բ թեկնածուն ավելի շատ ձայն է ստացել, քան Ցուցակ 2 -ի 2Ա թեկնածուն։
  • Նույնը է նաև` նույն թվով ձայների դեպքում ( Տարբերակ 1 )։ Այսպիսով, ձայների բաշխումը նշանակություն չունի, եթե 1-ին և 2-րդ բլոկի ձայների հարաբերակցությունը (կամ հակառակը) փոքր է 2:1-ից:
  • Տարբերակ 3-ում կընտրվեն 1-ին բլոկի երկու թեկնածուներն էլ (1Ա և 1Բ), իսկ 2-րդ բլոկն ընդհանրապես մանդատ չի ստանա։ Այս դեպքում էական չէ, թե 1Բ թեկնածուն ավելի քիչ ձայն է ստացել, քան 2A և 2B-ն։ Բերված օրինակում 1Բ-ն զբաղեցնում է չորրորդ տեղը, բայց ընտրված մարմին է մտնում 2A և 2B թեկնածուներից առաջ։
  • 4-րդ տարբերակում Ցուցակ 3-ի 3Ա թեկնածուն ստացել է ամենաշատ ձայները` 26 %, սակայն նա չի կարող մտնել խորհրդարան, քանի որ երկանդամ համակարգը հաշվի է առնում միայն դաշինքի ցուցակի արդյունքն ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին թեկնածուներին։ Քանի որ թեկնածու 3B-ն ստացել է ձայների ընդամենը 2 % և «քաշում» է ամբողջ ցուցակը, 3-րդ բլոկի ընդհանուր արդյունքը պակաս կլինի 2-րդ բլոկի արդյունքից, ինչը նրան զրկում է առնվազն մեկ մանդատ ստանալու հնարավորությունից։

Այսպիսով, 2-4 տարբերակներում ձևավորվում է անհամաչափ ներկայացվածություն։

Նաև երկանդամ համակարգը նպաստում է երկկուսակցական քաղաքական համակարգի ձևավորմանը (ինչպես եղավ ԼԺՀ-ում 1989 թվականի և 1991 թվականի ընտրությունների միջև) կամ երկու առաջատար դաշինքներով համակարգի ձևավորմանը (ինչպես եղավ հետպինոչետյան Չիլիում, որտեղ, մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, երկիրը դե ֆակտո կառավարվում էր «Հանուն ժողովրդավարության կուսակցությունների համաձայնություն» / «Նոր մեծամասնություն և «Լա Ալյանս» / «Չիլի, առաջ!» կոալիցիաներով)։

Չիլիի ընտրություններ - 2005 խմբագրել

Մանդատների բաշխում՝ հիմնված Չիլիի Պատգամավորների պալատի ընտրությունների արդյունքների վրա (2005 թ.) տարբեր ընտրական համակարգերի կիրառմամբ
Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիա
(իսպ.՝ Concertación de Partidos por la Democracia)
(PDC, PS, PPD, PRSD)
«Չիլիի ալյանս»
(իսպ.՝ Alianza por Chile)
(UDI, RN)
«Միասին մենք կարող ենք ավելին»
(իսպ.՝ Juntos Podemos Más )
(PC, PH, IC)
«Անկախ տարածաշրջանային ուժ»
(իսպ.՝ Fuerza Regional Independiente (FRI))
(PAR, ANI)
Երկանդամ 65 54,2 % 54 45,0 % 0 0,0 % 1 0,83 %
Մեծամասնական 69 57,5 % 50 41,6 % 0 0,0 % 1 0,83 %
Համամասնական 62 51,6 % 46 38,3 % 9 7,5 % 1 0,83 %

Առավելություններ ու թերություններ խմբագրել

Առավելություններ խմբագրել

Երկանդամ ընտրակարգը նպաստում է երկրում քաղաքական իրավիճակի կայունացմանը՝ գրեթե անհնարին դարձնելով մեկ կուսակցության կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելը։ Նրա կողմնակիցները նաև պնդում են, որ այն զարգացնում է քաղաքական ուժերի՝ բանակցությունների միջոցով կոնսենսուս գտնելու կարողությունը։ Նրանք նաև առավելություն են համարում այն թեկնածուների համար, ովքեր ստացել են ձայների փոքրամասնություն։

Թերություններ խմբագրել

Հիմնական թերությունն այն է, որ ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն կարող է չընտրվել ընտրված մարմնում։ Դա պարզորոշ երևում է 2005 թվականի Չիլիի ընտրությունների օրինակով՝ «Ալիանսա» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 38. % -ը, սակայն ստացել է 45 % նստատեղ։ Միաժամանակ համակարգը արդյունքներից բացառում է փոքր կուսակցություններին ու ուժերին։

Օգտագործում խմբագրել

Երկանդամ ընտրական համակարգն առաջին անգամ կիրառվել է Չիլիի խորհրդարանական ընտրություններում Պինոչետի իշխանության օրոք։

Այս համակարգը կիրառվել է նաև Լեհաստանում 1980-ականներին Վոյցեխ Յարուզելսկու ռեժիմի օրոք, որտեղ այն հորինվել է քաղաքական կայունացման նպատակով՝ պահպանելով Լեհաստանի Միավորված բանվորական կուսակցության գերակայությունն` աճող Solidarność ընդդիմադիր շարժման նկատմամբ։

Միջադեպեր խմբագրել

Չիլիում երկանդամ համակարգի կիրառումը բազմիցս հանգեցրել է իրավիճակների, երբ իր ընտրատարածքում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն մանդատ չի ստացել ընդհանուր դաշինքի համար ձայների անբավարար (կամ, ընդհակառակը, բացակայող) մեծամասնության պատճառով։

Չիլիի Սենատի ընտրություններ (1989) խմբագրել

VII ընտրատարածք (Սանտյագոյի շրջան)

Թեկնածու Թեկնածուին պաշտպանող կոալիցիա Կուսակցություն Ձայներ % Արդյունքներ
Անդրես Սալդիվար
Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիա
(իսպ.՝ Concertación de Partidos por la Democracia)(61,89 %)
PDC 408 227 31.27  Y Ընտրված
Ռիկարդո Լաոս PPD 399 721 30,62
Խայմե Գուզման Էրազուրիզ
Դեմոկրատիա և առաջընթաց

(32,50 %)

UDI 224 396 17,19  Y Ընտրված
Միգել Օտերո Լատրոպ RN 199 856 15,31
Սերխիո Սեպուլվեդա
Չիլիի լիբերալ սոցիալիստներ

(5,61 %)

անկուսակցական 59 834 4,58
Ռոդրիգո Միիրանդա անկուսակցական 13 435 1,03

Քվեարկության արդյունքները ցույց տվեցին Concentración-ի թեկնածուների վստահ առավելությունը (408,227 ձայն (31,27%) Սալդիվարի և 399,721 ձայն (30,62%) Լագոսի օգտին) իրենց հակառակորդների նկատմամբ (224,396 ձայն (17,19%) Գուսմանի օգտին և 199 856 (15,31 %) Օտերոյի օգտին)։

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Concentración ցուցակը չկարողացավ երկու անգամ ավելի շատ ձայներ ստանալ, քան La Alianza-ն (61,89% ընդդեմ 32,50%), ուստի երկրորդ սենատորական մանդատը բաժին հասավ ոչ թե Լագոսին, այլ նրան, ով ստացել էր գրեթե երկու անգամ քիչ ձայն ստացած Գուսմանին։ Ավելին, 1991 թվականին Գուսմանի սպանությունից հետո[4], համաձայն այն ժամանակ գործող Չիլիի օրենսդրության նորմի (որը հետո չեղյալ հայտարարվեց), նրա մանդատը փոխանցվեց Օտերոյին, ով էլ ավելի քիչ ձայներ էր ստացել, որը սենատոր պաշտոնում մնաց ևս 7 տարի։

Չիլիի Պատգամավորների պալատի ընտրություններ (1997) խմբագրել

16-րդ ընտրատարածք (Սերո Նավիա, Կինտա Նորմալ, Լո Պրադո), Սանտյագոյի շրջան

Թեկնածու Թեկնածուին պաշտպանող կոալիցիա Կուսակցություն Ձայներ % Արդյունքներ
Գվիդո Խերարդի Լավին
Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիա
(իսպ.՝ Concertación de Partidos por la Democracia)(72,23 %)
PPD 115 791 65,92  Y Ընտրված
Կառլոս Օլիվարես Սեպեդա PDC 11 080 6,31  Y Ընտրված
Պատրիսիա Մալդոնադո Արավենա
«Չիլիի ալյանս»
(իսպ.՝ La Alianza)

(16,57 %)

UDI 20 076 11,43
Քրիստիան Նիետո Գոմես RN 9 037 5,14
Հերնան Լեչուգա Ֆարիաս
Ձախեր

(8,78 %)

PC 15 432 8,78
Սուսանա Կորդովա Ռոդրիգես
«Հումանիստներ»

(2,42 %)

PH 2 706 1,54
Լուիս Ֆելիպե Գարսիա Մերինո PH 1 543 0,88

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Օլիվարեսը ստացել է Մալդոնադոյի ձայների գրեթե կեսը (11,080 (6,31%) ընդդեմ 20,076 (11,43%)), ինչպես նաև զիջել էր Լեչուգային (որը ստացել էր 15,432 ձայն (8,78%))։ Այնուամենայնիվ, շնորհիվ Ջերարդիի, ով ստացել է 115,791 ձայն (65,92%, այսինքն՝ ավելի շատ, քան մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած), Concentración ցուցակը վստահորեն շրջանցել էր ինչպես La Alianza-ի, այնպես էլ Ձախերի ցուցակները (72,23% ընդդեմ, համապատասխանաբար, 16,57%-ի և 8,78%-ի), որի արդյունքում երկու պատգամավորական մանդատներն էլ բաժին հասան նրա ներկայացուցիչներին։

Չիլիի Պատգամավորների պալատի ընտրություններ (2013) խմբագրել

30-րդ ընտրատարածք (Բուին, Կալերա դե Տանգո, Պայնե, Սան Բերնարդո), Սանտյագոյի շրջան

Թեկնածու Թեկնածուին պաշտպանող կոալիցիա Կուսակցություն Ձայներ % Արդյունքներ
Լեոնարդո Սոտո Ֆերադա
Նոր մեծամասնություն(34,53 %)
PS 36 393 25,80  Y Ընտրված
Դավիդ Մորալես Նորդետտի PDC 13 703 9,44
Խայմե Բելոլիո Ավանա
«Չիլիի ալյանս»
(իսպ.՝ La Alianza)

(30,45 %)

UDI 32 096 22,12  Y Ընտրված
Կառլոս Կրուզ-Կոկե Կարվալո RN 12 085 8,33
Մարիսելա Սանտիբանես Նովոա
«Եթե դու ուզես, Չիլին կփոխվի»

(27,99 %)

PRO 38 809 26,75
Նիկոլաս Էնրիկես Սուազո PRO 1 808 1,24
Կառլոս Մանսիլա Օրտիս
«Նոր Սահմանադրություն Չիլիի համար»

(4,07 %)

ECOV 3 219 2,21
Ֆելիքս Մարինաո Ֆլորես IGUAL 2 686 1,85
Հենրի Ռուտկոնսկի Ֆիգերոա
Հումանիստական կուսակցություն

(2,94 %)

PH 2 137 1,47
Իգնասիո Սեգել Ռոբլես PH 2 134 1,47

Ըստ քվեարկության արդյունքների՝ Սանտիբանեսը ստացել է ձայների մեծամասնությունը (38809 - 26,75%)՝ մի փոքր գերազանցելով Սոտոյին (36,393 - 25,80%) և Բելոլիոյին (32,096 - 22,12%)։ Ընդհանուր առմամբ, սակայն, «Եթե դու ուզես, Չիլին կփոխի» կոալիցիան փոքր-ինչ զիջում էր «Չիլիի Ալիանսին» (27,99% ընդդեմ 30,45%), որի արդյունքում վերջինս երկրորդ տեղն էր զբաղեցրել` հաջորդելով Նոր մեծամասնությանը (34,53%) և մանդատները բաշխվել են նրանց միջև ( Սոտոն և Բելոլիոն մտան Պատգամավորների պալատ)։

Շրջանցում խմբագրել

Թեև երկանդամ ընտրական համակարգը թույլ չի տալիս փոքր կուսակցություններին և անկախ թեկնածուներին մտնել կառավարություն, 2005 թվականին Չիլիի խորհրդարանական ընտրություններում այն շրջանցելու երկու հաջող դեպք է գրանցվել։

  • Տարածաշրջանային գործողության կուսակցության թեկնածու Մարտա Իսասին կարողացավ 2-րդ ընտրատարածքով անցնել Պատգամավորների պալատ, քանի որ Անկախ Տարածաշրջանային ուժ կոալիցիայի ցուցակը, որում ընդգրկված էր նրա կուսակցությունը, ավելի շատ ձայներ հավաքեց (24,350 ընդդեմ 22,949-ի), քան Alliance-ի ցուցակն էր ստացել։
  • Անկուսակցական Կառլոս Բյանկին, ով առաջադրվել էր Սենատի համար 19-րդ ընտրատարածքում, կարողացավ ավելի շատ ձայներ հավաքել (18275), քան Ալյանսայի երկու թեկնածուները (12251 ձայն), Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիայի երկրորդ թեկնածուն (11.831 ձայն), որի շնորհիվ ձախակենտրոն կոալիցիան 50% մեծամասնություն չունեցավ, թույլ տվեց, որ Բյանկին ստանձնի մանդատը։ 2013-ի խորհրդարանական ընտրություններում նա նույն կերպ կրկնել է իր հաջողությունը՝ նաև միանձնյա առաջ անցնելով Alianza-ի (16311 ընդդեմ 14110-ի) և Նոր մեծամասնության երկրորդ թեկնածուի (5364) ցուցակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Luis Maira El amarre institucional del General Pinochet y las restricciones de la transición chilena. — Мехико: Siglo Veintiuno Editores, 2001. — С. 94. — ISBN 968-23-2300-2
  2. ««Ley 18.799: Modifica leyes orgánicas constitucionales Nºs. 18.603 y 18.700»». Biblioteca del Congreso Nacional de Chile. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  3. ««Ley 18700: Ley orgánica constitucional sobre votaciones populares y escrutinios»». Biblioteca del Congreso Nacional de Chile. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «15 años de la muerte de Jaime Guzmán. Especiales de Emol.com». www.emol.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել