Երկաթուղայինների հուշարձան (Էրեբունի վարչական շրջան)

Երկաթուղայինների հուշարձան, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում։ Տեղադրվել է 2011 թվականին։

Երկաթուղայինների հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Էրեբունի վարչական շրջան
Գտնվում է Ազատամարտիկների այգի
Բարձրություն 5 մետր
Քանդակագործ(ներ) Վյաչեսլավ Վերդյան
Շինարարության ավարտ 2011
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, Արցախի ազատագրման ժամանակ զոհված հայ երկաթուղայինների հիշատակին։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները, պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներ, վետերան-երկաթուղայիններ և համայնքի բնակիչներ։

2013 թվականին Գյումրիում բացվել է հուշարձան՝ նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 7երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին[1]։

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի բարձրությունը հինգ մետր է, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին։

Հեղինակ խմբագրել

Մեջբերումներ հուշարձանի մասին խմբագրել

  Հեղինակին հաջողվել է ոչ միայն այդ փոքր ստեղծագործությունում սեղմել ժամանակը, այնպես էլ իր գաղափարը մարմնավորել ինչ-որ երաժշտական ձևով՝ երկաթուղային գծերը որպես օրգանական շեփոր են ընկալվում։  
  Վերդյանն արվեստի մեր լավագույն գործիչներից մեկն է, և այդ հուշարձանն իր ամենահաջողված աշխատանքներից մեկն է։  
  Այդ հուշարձանը մեր բոլոր զոհված մարտիկների փառահեղ պատիվն է։
- Սերգեյ Մալցև, Նկարիչ
 

Ծանոթագրություններ խմբագրել