«Երիտասարդ Վիկտորյան» (անգլ.՝ «The Young Victoria»), ռեժիսոր Ժան Մարկ Վալլեի կենսագրական ֆիլմը, որը պատմում է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի մանկության տարիների և Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու հետ ամուսնության մասին։ Ֆիլմի կարգախոսն է. «Նա կառավարել է միլիոններին, սակայն նրա սիրտը պատկանել է միակ տղամարդուն»։ Ֆիլմը համաշխարհային վարձույթի է հանվել 2009 թվականի փետրվարի 5-ին Գերմանիայում[8]։

Երիտասարդ Վիկտորյան
անգլ.՝ The Young Victoria
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաՎիկտորյա թագուհի
Թվականմարտի 6, 2009
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե[1][2][3][…]
ՊրոդյուսերՄարտին Սկորսեզե, Գրեհեմ Քինգ և Սարա
Սցենարի հեղինակՋուլիան Ֆելոուզ
ԴերակատարներԷմիլի Բլանտ[4][1][3][…], Ռուփերթ Ֆրենդ[4][1][3][…], Միրանդա Ռիչարդսոն[5], Ջիմ Բրոուդբենթ[5], Փոլ Բեթանի[4][1][3][…], Մարկ Սթրոնգ[1][3][5], Թոմաս Կրեչման[5][6], Ջուլիան Գլովեր[5], Մայքլ Մելոունի[5], Ռեյչել Ստիրլինգ[5], Յորքի արքայադուստր Բեատրիս, Դևիդ Ռոբ[5], Ժենևիև Օ'Ռեյլի[5], Հարիեթ Ուոլթեր[5], Ժանետ Հայն[5], Եսպեր Քրիստենսեն[5], Ջոզեֆ Ալթին[5], Միխիլ Հեյսման[5] և Մորվեն Քրիստի[7]
ՕպերատորՀեգեն Բոգդանսկի
ԵրաժշտությունԻլան Էշքերի
ՄոնտաժՋիլ Բիլքոք
Պատմվածքի վայրԼոնդոն և Շոտլանդիա
ԿինոընկերությունGK Films
Տևողություն105 րոպե
Բյուջե35 000 000 $
Շահույթ27 409 889 $
 The Young Victoria Վիքիպահեստում

Դիպաշար

խմբագրել

Դեռևս շատ երիտասարդ արքայադուստր Վիկտորյան գտնվում է արքունական ինտրիգների կենտրոնում. Ջոն Կոնրոյը փորձում է գահին հասնել աղջկա մոր վրա ազդելու ճանապարհով, ինչի պատճառով ծնողի հետ հարաբերությունը վատթարանում է։

Վիկտորյայի հորեղբայրը՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ը ևս մտադիր էր օգտագործել իր ազդեցությունն ազգականուհու վրա։ Դրա համար նա ուղարկում է իր ազգական Ալբերտին Մառախլապատ Ալբիոն, որպեսզի նա նվաճի արքայադստեր վստահությունը։ Անգլիա ժամանելուն պես երիտասարդները կապվում են իրար հետ՝ չնայած, որ Վիկտորյան գիտեր Ալբերտի «նպատակի» մասին։

Մոր (որը Կոնրոյի կողմից էր) և դստեր միջև հարաբերությունները սրված վիճակի են հասնում։ Վիկտորյային պահում են բանտարկյալի նման, խստորեն սահմանափակում են նրա տեղաշարժը։ Սակայն գործերի նման իրադրությունը չէր կարող բավարարել արքայադստերը, որը գիտակցում է իր իրական նպատակը և մտնում գահի համար մղվող պայքարի մեջ։

Դերասանական կազմ

խմբագրել
 Դերասան   Կերպար 
Էմիլի Բլանտ Վիկտորյա թագուհի
Ռուփերթ Ֆրենդ արքայազն Ալբերտ
Փոլ Բեթանի լորդ Մելբուռն
Միրանդա Ռիչարդսոն Քենթի դքսուհի
Ջիմ Բրոդբենտ Վիլհելմ IV
Թոմաս Կրեչման Լեոպոլդ I
Մարկ Ստրոնգ սըր Ջոն Կոնրոյ
Ջեսպեր Քրիստենսեն բարոն Սթոքմար
Հարիեթ Ուոլթեր Ադելաիդա թագուհի
Ժանետ Հայն բարոնուհի Լուիզա Լեցեն
Ջուլիան Գլովեր Վելինգթոնի դուքս
Մայքլ Մելոնի սըր Ռոբերտ Պիլ
Միխիլ Հեյսման Էռնստ
Ժենեվև Օ՛Ռեյլի լեդի Ֆլորա Հասթինգս
Ռեյչել Սթիրլինգ Սազերլենդի դքսուհի
Մորվեն Քրիստի Ուոթսոն

Լրացուցիչ տեղեկություններ

խմբագրել
  • Էմիլի Բլանտի շքեղ զգեստներից յուրաքանչյուրն ապահովագրված էր տասը հազար բրիտանական ֆունտով։
  • Պրոդյուսեր Սառա Ֆերգյուսոնի դուստրը՝ Յորքի արքայադուստր Բեատրիսը, փոքրիկ դեր է ստացել ֆիլմում՝ որպես թագուհու շքախմբի պալատական ազնվական օրիորդ։ Իրականում Վիկտորյա թագուհին Բեատրիսի նախանախանախատատն է։
  • Ներսում կատարված բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Լեսթերշիրի Բելվուար դղյակում։ Մահճակալը, որի վրա քնում են նորապսակներ Վիկտորյան և Ալբերտը մեղրամսի ժամանակ, շատ տարիներ առաջ ծառայել էր Վիկտորյա թագուհուն, որը 1843 թվականին իջևանել էր այդ դղյակում։ Ննջարանն այնքան փոքր էր, որ նկարահանման սարքավորումները ստիպված էին տեղավորել և տեղադրել լուսամուտներին։
  • Ծովային տեսարանները նկարահանվել են վերոնշյալ Բելվուարում՝ չնայած այն բանին, որ այն ծովափից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Առափնյա ավազն իրականում դղյակի պատշգամբում է լցված, իսկ շրջապատի պատերը փոխարինվել են ծովով համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։
  • Կանացի ազատ կապորը (կանացի գլխարկ), որը կրում է Վիկտորյան այգում, մինչև այդ եղել է «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Նորթենգերյան աբբայություն» (2007) и «Ջեյն Օսթին» (2007) ֆիլմերի հագուստի պարագաներից մեկը։
  • Շրջազգեստը, որը ֆիլմում կրում է Վիկտորյա թագուհին խորհրդի հետ առաջին հանդիպման ժամանակ, իրենից ներկայացնում է այդ պահին կրված իրական զգեստի ճշգրիտ կրկնօրինակը։ Իրական շրջազգեստը պահպանվել է մինչև մեր օրերը բրիտանական թանգարանային հավաքածուում, սակայն սկզբնական սև գույնը տարիների հետ գունաթափվել է՝ դառնալով շագանակագույն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.adorocinema.com/filmes/filme-126288/
  2. http://www.imdb.com/title/tt0962736/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126288.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.metacritic.com/movie/the-young-victoria
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0962736/fullcredits
  6. http://stopklatka.pl/film/mloda-wiktoria
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. Elley, Derek (2009 թ․ փետրվարի 5). «The Young Victoria Movie Review From The Berlin Film Festival». Variety. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Վիկտորյան» հոդվածին։