Երիտասարդ Վերթերի տառապանքները
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» (գերմ.՝ Die Leiden des jungen Werthers[3]՝ առաջին հրատարակություներում և գերմ.՝ Die Leiden des jungen Werther ժամանակակիցներում), գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի սենտիմենտալային էպիսթոլարական վեպ։ Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին[4]։ Վեպում գերմանական իրականության պատկերի ֆոնին արտացոլվում են հերոսի՝ անձնական տառապանքները։
Երիտասարդ Վերթերի տառապանքները գերմ.՝ Die Leiden des jungen Werthers | |
---|---|
Հեղինակ | Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե |
Տեսակ | գրական ստեղծագործություն և օրագրային գրականություն |
Ժանր | նամակավեպ[1][2] |
Թեմա | broken heart? և ինքնասպանություն |
Կազմված է | Q112264168? և Q112264369? |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1774 |
Նկարագրում է | Walheim? |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1774 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/goethe/werther/werther.html |
Վիքիքաղվածք | Երիտասարդ Վերթերի տառապանքները |
![]() |
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը դարձավ Գյոթեի երկրորդ գրական հաջողությունը «Գյոց ֆոն Բերլիխինգեն» դրամայից հետո։ Ինչպես դրաման, այնպես էլ նամակավեպը դասվում է «գրոհ և փոթորիկ» ուղղությանը։
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի մահը, ով տառապում էր ամուսնացած կնոջ հանդեպ սիրուց։
Լոտտեի գրական կերպարը իր ծննդով պարտական է այդ ժամանակի Գյոթեի իր մյուս ընկերոջը՝ Մաքսիմիլիան ֆոն Լարոշին։
Հրատարակություններ Խմբագրել
Վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1774 թվականի աշնանը, Լայպցիգի գրքի տոնավաճառի համար և անմիջապես դարձել է բեսթսելլեր։ Վերանայված հրատարակությունը լույս է տեսել 1787 թվականին։ Վեպը Գյոթեին փառք է բերել ամբողջ Գերմանիայում։
Արձագանք Խմբագրել
Վեպի տարածումը Եվրոպայում առաջացրեց ինքնսպանությունների ալիք, որը հետագայում կոչվել է Վերթերի էֆեկտ։ Այս էֆեկտն այնքան ուժեղ էր, որ մի շարք իշխանություններ արգելել են գրքի տարածումը իրենց երկրում։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.randomhouse.com/book/61092/the-sorrows-of-young-werther-by-johann-wolfgang-von-goethe
- ↑ http://en.academic.ru/dic.nsf/enwiki/118719
- ↑ Wellbery, David E; Ryan, Judith; Gumbrecht, Hans Ulrich (2004), A New History of German Literature, pp. 386–387, ISBN 9780674015036, https://books.google.am/books?id=kRWthlOI_34C&pg=PA387
- ↑ Appelbaum, Stanley (2004-06-04), Introduction to The Sorrows of Young Werther, pp. VII–VIII, ISBN 9780486433639, https://books.google.am/books?id=XDVQt20sZFEC&pg=PR7