Երեք հրացանակիրներ (մուլտֆիլմ, 1938)

«Երեք հրացանակիր» ռուս.՝ Три мушкетёра, խորհրդային մուլտֆիլմ։

Երեք հրացանակիրներ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԳեորգի Բերյոզկո և Իվան Իվանով-Վանո
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1938

Սյուժե

խմբագրել

Բադի ձագը գիշերը կարդում է Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» գիրքը։ Երբ նա քնում է, երազ է տեսնում, որում վերարտադրվում են գրքի առաջին գլուխների իրադարձությունները՝ դ'Արտանյանի ծանոթությունն ու անհաջող մենամարտը երեք հրացանակիրների հետ, կռիվը կարդինալի պահակների հետ և բարեկամության սկիզբը։ Ինքը՝ բադի ձագը, երազում հայտնվում է որպես դ'Արտանյան, հրացանակիր կատուները դառնում են նրա ընկերները, իսկ կարդինալի պահակները մուլտֆիլմում ցուցադրվում են որպես շներ։ Մուլտֆիլմի վերջում բադի ձագը դուրս է գալիս անկողնուց, արթնանում, որից հետո իր հետ անկողին է վերցնում երեք խաղալիք կատուների ու քնում։

Ստեղծողներ

խմբագրել
սցենար Գեորգի Բերեզկո, Իվան Վանո
ռեժիսոր Իվան Վանո
կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
օգնական Արթուր Բերգենգրին
նկարիչ Ալեքսանդր Տրուսով
տեխ. օգնական Վ.Սվեշնիկովա
երգի բառեր Գեորգի Բերեզկո
ծաղրանկարիչներ Ֆաինա Էպիվանովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Պուզիրևա, Գալինա Ֆրոլովա, Բորիս Դեժկին, Բորիս Պետին, Վլադիմիր Պոլկվնիկով, Լև Պոզդնեև
օպերատոր Քսենիա Կրիլովա
ձայնային ինժեներ Սերաֆիմ Ռենսկի

Մուլտֆիլմի մասին

խմբագրել

Ինքը ՝ ռեժիսոր Իվան Պետրովիչ Իվանով-Վանոն, բարձր չի գնահատել այս մուլտֆիլմը, նա ավելի ուշ գրել է՝ «Սոյուզմուլտֆիլմում» խառնաշփոթության պատճառով «ստիպված եմ եղել աշխատել ինձ համար խորթ ստուդիայի ստեղծագործական մթնոլորտում՝ նկարահանելով «Երեք հրացանակիրները» , «Ստախոսը» ինձ համար ոչ բնորոշ «a la Disney» ոճով, որի նմանակումն ավարտվել է 1939 թվականի «Մոյդոդիր» մուլտֆիլմով[1]։ Կինոքննադատ Ալեքսեյ Կոմարովի գնահատմամբ՝ «Երեք հրացանակիրները» խորհրդային անիմացիայի միանգամայն անմեղ, ուշագրավ, թեև ոչ այնքան հայտնի օրինակ է Իվանով-Վանոյից. ընդ որում, իրականության և երազանքների միահյուսումը փոքր-ինչ հիշեցնում է 8 տարի անց ծնված Դեյվիդ Լինչի գեղագիտությունը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кадр за кадром / Иван Петрович Иванов-Вано. - М.: Искусство, 1980. - 239 с. - стр. 102
  2. Алексей Комаров. Такие разные «Три мушкетера»: Утки, мыши, собаки и куклы Барби // КиноРепортёр, 2021 թ․ սեպտեմբերի 02. Արխիվացված է Սեպտեմբեր 2, 2021 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ

խմբագրել