Երեսնակ դեղատու

բույսերի տեսակ
Երեսնակ դեղատու
Երեսնակ դեղատու
Երեսնակ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Տրիբա Sanguisorbeae
Ենթատրիբա Agrimoniinae
Ցեղ Agrimonia
Տեսակ Երեսնակ դեղատու (A. eupatoria)
Միջազգային անվանում
Agrimonia eupatoria

Երեսնակ դեղատու (լատին․՝ Agrimonia eupatoria), դժնիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստ կոճղարմատով և ուղղաձիգ պարզ ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-120 սմ է։ Կոթունավոր, ընդհատ փետրաձև տերևները անհարթ մակերեսով են։ Առանձին տերևիկները ձվաձև են, ատամնեզր, վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ սպիտակավուն և խիտ մազիկներով ծածկված։ Ցողուների գագաթներին՝ հասկանման ծաղկաբույլերում, հավաքված են հնգանդամ, ոսկեգույն-դեղին պսակաթերթիկներով ծաղիկները։ Կարթաձև փշերով պատված պտուղները սերմիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, անտառաեզրերին, թփուտներում, ճանապարհների եզրերին, դաշտերում։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են երեսնակի վերգետնյա մասը, ծաղիկներն ու արմատները։ Օգտագործում են նաև որպես ներկանյութ բրդյա իրերն ու գործվածքները ոսկեգույն-դեղին ներկելու համար[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեսնակ դեղատու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեսնակ դեղատու» հոդվածին։