Երեխաների համաշխարհային օր

Երեխաների համաշխարհային օրը[1] (անգլ.՝ Universal Children's Day, իսպ.՝ Día Universal del Niño , ֆր.՝ Journée mondiale de l'enfance) նշվում է ամեն տարվա նոյեմբերի 20-ին[2]։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։

Երեխաների համաշխարհային օր

Ենթադաստոն
Երեխաների համաշխարհային օրը Դոնեցկում, Ուկրաինա, 2011

Գլխավոր ասամբլեան առաջարկեց այս օրը նշել այն տեսքով և այն օրը, երբ նպատակահարմար է գտնում տվյալ պետությունը։

Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

Իր գլխավոր փաստաթղթերում ասվում է, որ ՄԱԿ-ը Երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20֊ն է նշում։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»[3]։

Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։ Այսպես, Օրինակ McDonald’s ընկերությունը իր այդ օրվա ամբողջ հասույթը փոխանցում է մանկական ֆոնդերին, մանկատներին և հիվանդանոցներին։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ parliament.am։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20 
  2. «Այսօր Երեխայի համաշխարհային օրն է»։ Հայաստանի Հանրային Ռադիո (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20 
  3. «Այսօր Երեխայի համաշխարհային օրը»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20 

Արտաքին հղումներ Խմբագրել