Երգի և պարի բալթիական փառատոն

Երգի ու պարի բալթիական տոն (լատիշ․՝ Vispārējie Dziesmu un Deju svētki, լիտ.՝ Dainų ir šokių šventės, էստ․՝ laulupidu), Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի ազգային տոն։ Երգի ու պարի բալթիական փառատոններն անցկացվում են հինգ տարին մեկ (Լիտվայում չորս տարին մեկ) և դառնում են երգչախմբային ժողովրդական արվեստի ցուցադրության եզրափակումը, որին մասնակցում են երկրի լավագույն երգչախմբերը, որ հաղթել էին մրցույթի շրջանային փուլում[1]։ Փառատոնը համաշխարհային բանավոր ու հոգևոր ժառանգության գլուխգործոցներից է։

Երգի ու պարի փառատոն, Մեժապարկ, Ռիգա, Լատվիա
Երգի երրորդ փառատոն, Լատվիական ԽՍՀ,
Մեծ էստրադա, Մեժապարկ,
Ռիգա, Լատվիա, 1955 թ.

Լատվիա խմբագրել

Երգի ու պարի փառատոնի անցկացումը Լատվիայում արդեն վերածվել է ավանդույթի և համարվում է լատվիացիների հասարակական ու մշակութային կյանքի անբաժանելի մասը։ Մի շաբաթից ավել Ռիգայում տեղի ունեցող տոնակատարությունները զբաղեցնում են քաղաքի բոլոր փողոցները, հրապարակներն ու այգիները։ Լատվիական առաջին փառատոնն անցկացվել է 1873 թ.[2]։ Այն անցկացվել է Ռուսական կայսրության, խորհրդային իշխանության ժամանակ ու շարունակում է անցկացվել անկախ Լատվիայում։ Փառատոնին սովորաբար մասնակցում են շուրջ 300000 մարդ։ Ամենամասսայական միջոցառումը տեղի է ունեցել 2008 թ., երբ փառատոնին մասնակցել է 38500 մարդ[3]։

 
1986 թ. երգի փառատոնը, Շյաուլյայե, Լիտվա

1965 թ-ից միացյալ երգչախմբի դիրիժորն է Իմանտս Կոկարսը (1921-2011)[4][5]։

Լիտվա խմբագրել

Լիտվայում երգի ու պարի փառատոնն անցկացվում է չորս տարին մեկ։

Էստոնիա խմբագրել

 
Laulupidu 25-րդ փառատոնն Էստոնիայում

Էստոնական երգի փառատոնը (էստ․՝ Laulupidu) անցկացվում է Տալլինում հինգ տարին մեկ՝ հուլիս ամսին։ Առաջին փառատոնն անցկացվել է Տարտուում 1869 թ. ամռանը[6]։ Փառատոնի կազմակերպման նախաձեռնողներից է եղել Յոհան Վոլդեմար Յանսենը։

ՅՈՒՆԵՍԿՕ խմբագրել

2007 թ. նոյեմբերի 7-ին Երգի ու պարի բալթիական փառատոնն ընդգրկվել է մարդկության բանավոր ու հոգևոր ժառանգության գլուխգործոցների շարքում։ Դա հայտարարվել է Կոիհիրո Մատսուուրայի կողմից Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում կազմակերպված հանդիսության ընթացքում։ Հանձնաժողովը, որ կազմված էր արվեստի ու մշակույթի 18 մասնագետներից՝ իսպանացի գրող Խուան Գոյտիսոլոյի գլխավորությամբ, 56 թեկնածուներից ընտրել է 18-ը, որոնք պիտի համալրեն Համաշխարհային հոգևոր մշակույթի գործերի ցուցակը[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երգի ու պարի տոն Արխիվացված 2008-05-13 Wayback Machine Pribalt.info, նոյեմբեր, 2007 թ.
  2. Երգի ու պարի փառատոն
  3. Երգի փառատոն-Մի քանի ռեկորդներ
  4. Իմանտս Կոկարսի մասին(չաշխատող հղում)
  5. «Իմանտս Կոկարս». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Eesti Laulu — ja Tantsupeo SA
  7. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երգի ու պարի բալփիական փառատոնը հայտարարել է մարդկության բանավոր ու հոգևոր ժառանգության գլուխգործոց(չաշխատող հղում) Латвийский Вестник, N. 45 / 2003
  8. «The Baltic Song and Dance Celebrations». UNESCO Culture Sector. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 20010-05-02-ին. (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Arvo Ratassepp։ Eesti laulupeod. Tallinn 1985
  • 130 aastat eesti laulupidusid. Tallinn 2002 (ISBN 9985-813-24-3)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել