«Մարաթուկ», ժողովրդական երգի-պարի անսամբլ։

Մարաթուկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերժողովրդական
Գործունեություն1983 թվականից
Նախկին անդամներ
Սահակ Սահակյան, Սուսաննա Սիրադեղյան, Ալեքսանդր Քոչարյան, Ռադիկ Ալավերդյան, Վարյա Մայլյան, Մարգարիտա Մելքոնյան

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1983 թվականին Երևանում՝ Հովհաննես Մկրտիչ (Մգրո) Սարգսյանի (1945–1989) նախաձեռնությամբ (1993 թվականից՝ Մ. Սարգսյանի անվան)։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարներ են եղել նաև Ալքեսանդր Կարապետյանը (նաև խմբավար), Երվանդ Թորոսյանը (1993 թվականից), պարուսույց՝ Արտյուշա Կարապետյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, 2007), խմբավար՝ Արա Ավագյան[1]։

Տարբեր տարիների անսամբլի կազմում երգել են Սահակ Սահակյանը, Սուսաննա Սիրադեղյանը, Ալեքսանդր Քոչարյանը, Ռադիկ Ալավերդյանը, Վարյա Մայլյանը, Մարգարիտա Մելքոնյանը և ուրիշներ։ Երգացանկում եղել են հետևյալ ստեղագործությունները՝ «Հանինա», «Բոբիկ ջուր մի երա», «Խորոտ յար», «Համբարձման երկուշաբթին», «Սուրբ Կարապետ վանքին մոտիկ», «Գևորգ Չաուշի հիշատակին», «Քաջ Նժդեհ», «Ի զեն հայեր», «Բիթլիս քաղաք շատ լեռնային», «Ձայն տուր ով ֆեդա» և այլ երգեր։

Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում և այլուր։

2014 թվականին «Մարաթուկ»-ից առանձնացել է «Մարաթուկցիներ» անսամբլը (խմբավար՝ Արա Ավագյան, հիմնադիր-անդամներ՝ Գառնիկ Մելքոնյան, Ռաֆիկ Հակոբյան, Լևոն Մկրտչյան, Համբարձում Ղազանչյան, Արամայիս Դավթյան) և գործում է ինքնուրույն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։