Բացել գլխավոր ցանկը

Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միություն

Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միություն (անգլ. The American Society of Composers, Authors and Publishers, ASCAP), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը պաշտպանում է իր անդամների հեղինակային իրավունքները ու հավաքում հոնորարներ նրանց երաժշտության կատարման համար։ Հիմնվել է 1914 թվականին։

Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան հասարակություն
Տիպոչ առևտրային հասարակական կազմակերպություն
Հիմնադրված1914
Հավաքում933 մլն. դոլար. (2008).[1]
Անդամների թիվ360 000
Կայքwww.ascap.com

ՊատմությունԽմբագրել

ASCAP-ը հիմնվել է երգահան Վիկտոր Հերբերթը 1914 թվականի փետրվարի 13-ին Նյու-Յորքում՝ իր անդամների երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանման համար, հիմնականում այն հեղինակների ու հրատարակիչների, որոնք գործում են Tin Pan Alley շրջանում։

ASCAP-ի առաջին անդամների մեջ էին երգահաններ Իրվինգ Բեռլինը, Ջեյմս Ջոնսոնը, Ջերոմ Կերնն ու Ջոն Ֆիլիպ Սուզան, լիբրետիստ Օտտո Խարբախը։ 2009 թվականի հուլիսին ASCAP-ի անդամներն էին ավելի քան 360,000 երգահաններ, հեղինակներ, երաժիշտներ ու հրատարակիչներ[2]։ Նրանց շարքում գրեթե բոլորը ռոք ու փոփ աստղեր, քանթրիի, բլուզի, հիփ հոփի, ջազի ու դասական ստեղծագործությունների հեղինակ-կատարողներ էին։

2008 թվականին ASCAP-ը հավաքեց ավելի քան 933 մլն ԱՄՆ դոլար երաժշտության լիցենզավորված կատարման համար ու վճարեց իր անդամներին 817 ԱՄՆ դոլար որպես հոնորար (royalties), թողնելով միայն 11,3% գործառնությունների համար ծախսերի համար։

Այսօր ASCAP-ը ամբողջ աշխարհի այն խոշարագույն կազմակերպություներից մեկն է, որը հետևում է հեղինակների հեղինակային իրավունքների իրագործմանը։ ASCAP-ը լիցենզավորում է ավելի քան 11,500 լոկալ առևտրային ռադիոկայաններ, 2000 ոչ առևտրային հեռարձակողներ[3] ու նաև մոտ 100 օտարերկրյա նույնատիպ կազմակերպություններ տարբեր մայր ցամաքներից[4]։

Միացյալ Նահանգներում, ASCAP-ը մրցակցում է երկու այլ հեղինակային կազմակերպությունների հետ․ Broadcast Music Incorporated (BMI) ու Society of European Stage Authors and Composers (SESAC)։

ՊարգևներԽմբագրել

ASCAP-ի հասարակությունը պարգևատրում է ամենամյա հատուկ շոուներում իր լավագույն անդամներին 7 երաժշտական կատեգորիաներում․ Փոփ-երաժշտություն, Ռիթմ ընդ բլյուզ և Սոուլ, Ֆիլմեր և Հեռուստատեսություն, Լատինոամերիկյան երաժշտության, Քանթրի, Christian և Concert Music։ Նաև գոյություն ունի Jazz Wall of Fame նոր ու պատվավոր անդամներին Դահլիճ ներմուծելու համար[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Press release about ASCAP's 2008 Collections
  2. [1] «It’s Now or Never!»
  3. [2] «ASCAP Payment System: Who Does ASCAP Collect From?»
  4. [3] «Affiliated Foreign Societies»
  5. [4] «ASCAP Events and Awards»

Արտաքին հղումներԽմբագրել

ASCAP-ի ղեկավարը ազատ մշակույթի դեմԽմբագրել