Երաժշտագետ Կոմիտասը

նկար

«Կոմպոզիտոր Կոմիտասի դիմանկարը», հայ նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի կտավը, որը գտնվել է Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում։ Նկարը մեր օրերում հանդես է գալիս «Երաժշտագետ Կոմիտասը» անվանմամբ։ Նկարի չափսերն են 80x53 սմ, այն գտնվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ[1]։

Երաժշտագետ Կոմիտասը
տեսակկտավ
տարի1913
բարձրություն83 սանտիմետր
լայնություն53 սանտիմետր
նյություղաներկ
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

1912 թվականի ամռանը Փանոս Թերլեմեզյանը և Կոմիտասը ուղևորվում են կոմպոզիտորի ծննդավայր՝ Քյոթահիա։ Թերլեմեզյանը Կոմիտասի հետ վրան են խփել բլրի եզրին գտնվող անտառում և մեկուկես ամիս ապրել այնտեղ։ 1913 թվականին՝ բնության գրկում, նկարիչը վրձնել է իր լավագույն աշխատանքներից մեկը՝ «Կոմիտաս Վարդապետ» կտավը[2]։

Կտավը Նյու Յորքի Հայ կրթական հիմնարկության նվիրաբերության շնորհիվ Հայաստանի պետական պատկերասրահում գտնվող նկարչի ստեղծագործական հարուստ ժառանգության շարքերն է դասվել 1925 թվականին։ Հայ կրթական հիմնարկությունը նկարին կցել է նաև նամակ, որտեղ նշված է՝ «Սույն արժեքավոր յուղանկարը թե ազգային սեփականություն դարձնելու և թե արվեստագետի վարպետությունը գնահատելու մտադրությամբ, մեկ տարի առաջ այն ձեռք բերեցինք։ Նվիրատուների մասնակցությամբ և նրանց անունից այժմ հաճույքով նվիրում ենք Հայաստանի պետական թանգարանին»[3]։

Կոմիտասի կերպարը նկարում պատկերված է շատ պարզ, Թերլեմեզյանն կտավում պատկերել է կենցաղային և ազգային իրեր՝ ետին պլանում գտնվող վրանը, սափորը, քամանչան և վառ գույներով հայկական ազգային գորգը։ Արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը նշել է՝ «Սա թեմատիկ դիմանկար է, որի մեջ մեծ տեղ է հատկացված հանճարեղ երգահանի ու բանահավաքի սևազգեստ ֆիգուրն ընդգծող գունագեղ շրջապատին»[4]։ Կտավում շատ պատկերավոր է լույսի և ստվերի խաղը, այն նկատելի է անցումներով և հակադրություններով[5]։

Այս կտավը վրձնելուց երկու տարի առաջ Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասին պատկերել է գետափին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երաժշտագետ Կոմիտասը (1913)
  2. https://arar.sci.am/dlibra/publication/294847/edition/270620/content «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը», Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, 2016, էջ 64
  3. [Հայ կրթական հիմնարկություն // Հայաստանի ազգային արխիվ, Ֆ-122, ցուցակ-2ա, գործ-4։ Տես Քրիստոնեա Հայաստան - 1700. Հայաստանն իր բարերարներին, 2001։ Վաչէ [Հակոբ Սիրունի, ճոլոլյան], Նուէրներ Հայաստանի թանգարանին // Նավասարդ, Բուխարեստ, 1925, Բ հատոր, Ա պրակ, էջ 96]
  4. [Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, էջ 41:]
  5. Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը
  6. Կոմիտասը հայ կերպարվեստում Աղասյան Ա., էջ 113

Արտաքին հղումներ խմբագրել