Երազ (նկար, Պիկասո)

Պաբլո Պիկասոյի նկար
(Վերահղված է Երազ (Պիկասոյի նկար)ից)

«Երազ» (ֆր.՝ Le Rêve, անգլ.՝ The Dream) Պաբլո Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկը։ հեղինակն այն վրձնել է սյուռեալիզմի ժամանակաշրջանում՝ 1932 թվականին։ Նկրիչն ընդամենը մեկ օրում պատկերել է իր 22-ամյա սիրած աղջկան՝ Մարիա-Թերեզա Վալտերին։

Երազ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1932
բարձրություն130 սանտիմետր
լայնություն97 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
սեփականատերՍթիվեն Ա. Կոհեն[1]
Ծանոթագրություններ

Տիրապետման պատմություն խմբագրել

1941 թվականին 7 հազար դոլարով նկարը գնել են գործարար և կոլեկցիոներ Վիկտոր Գանցն ու իր կինը՝ Սալիին[2]։ Նա հիմք է դրել հինգ նկարիչների՝ Պաբլո Պիկասոյի, Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Ֆրենկ Ստելլայի և Եվա Գեսսեի ստեղծագործությունների հավաքածուի 50-ամյակի ձևավորմանը։

Գանցերի մահից հետո (Վիկտորը մահացել է 1987 թվականին, Սալիին՝ 1997 թվականին), հավաքածուն վաճառվել է Քրիստիս աճուրդում՝ 1997 թվականի նոյեմբերի 11-ին։ «Երազ» նկարը վաճառվել է 48,4 միլիոն դոլարով՝ դառնալով այդ ժամանակի ամենաթանկ նկարը։ Նկարի տերը դարձել է ավստրիացի բանկիր Վոլֆգանգ Ֆլյոտլը։ Ամբողջ հավաքածուն վաճառվել է 206,5 միլիոն դոլարով, այն դեպքում, երբ Գանցերների ընտանիքի ներդրած գումարը չի գերազանցել 2 միլիոն դոլարը[3]։

2001 թվականին, ֆինանսական դժվարությունների պատճառով, Ֆլյոտլը նկարը վաճառել է ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուիննին։ Գործարքի գումարը փորձագետները գնահատել են 60 միլիոն դոլար։

2013 թվականի մարտի 26-ին «Նյու Յորք Փոստի» հաղորդմամբ, Սթիվ Քոենը 155 միլիոն դոլարով Ուինից գնել է նկարը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pagesix.com/2013/03/26/exclusive-sacs-cohen-buys-155m-picasso-after-settling-trading-probe/
  2. The Dream (Le Rêve), 1932 by Pablo Picasso
  3. «"Dr. Gachet" Sighting: It WAS Flöttl!». CultureGrrl (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  4. PageSix com Staff (2013 թ․ մարտի 26). «EXCLUSIVE: SAC's Cohen buys $155M Picasso after settling trading probe». Page Six. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.