Մարիա-Թերեզա Վալտեր
Մարիա-Թերեզա Վալտեր (ֆր.՝ Marie-Thérèse Walter, հուլիսի 13, 1909[1], Le Perreux-sur-Marne[1] - հոկտեմբերի 19, 1977[1], Անթիբ[1]), ֆրանսիացի նկարչուհի, պարուսույց։
Մարիա-Թերեզա Վալտեր ֆր.՝ Marie-Thérèse Walter | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1909[1] |
Ծննդավայր | Le Perreux-sur-Marne[1] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1977[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Անթիբ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պարուսույց, նկարչուհի և մոդել |
Երեխաներ | Maya Widmaier-Picasso? |
Պաբլո Պիկասոյի ֆրանսուհի սիրուհին և բնորդուհին, Պիկասոյի աղջկա՝ Մայնի մայրը։
Նրանց հարաբերությունները սկիզբ առան, երբ Մարի-Թերեզան 17 տարեկան էր, Պիկասոն 45 տարեկան էր և դեռևս ապրում էր իր առաջին կնոջ, բալետի պարուհի, ռուսական ծագում ունեցող Օլգա Խոխլովայի հետ։ Վերջինիս հետ Պիկասոյի հարաբերություններն ավարտվեցին, երբ Պիկասոյի կյանքում հայտնվեց Դորա Մաարը։
Վալտերը պատկերված է Պիկասոյի «Երազ» (1932), «Մերկացածը, կանաչ տերևները և կուրծքը» (1932) և «Լայնեզր գլխարկով և մորթե օձիքով կինը» (1937) նկարներում։
Կենսագրություն
խմբագրելՄարիա-Թերեզան ծնվել է Լե-Պերե-սյուր-Մարնում՝ Ֆրանսիայում։
Կյանք Պիկասոյի հետ (1927—1940)
խմբագրել1927 թվականի հունվարի 8-ին Փարիզում՝ Լաֆայետ պատկերասրահի առաջ, Մարիա-Թերեզան առաջին անգամ հանդիպեց Պիկասոյին։ Հերբերտ Տ. Շվարցը նրանց առաջին հանդիպումը համարում է 1925 թվականը (Փարիզ, Սեն-Լազար կայարան), այն դեպքում, երբ Մարկեգոր Հեստին նրանց հանդիպումը համարում է 1928 թվականի հունվարի 8-ը։ Այդ ժամանակ Պիկասոն ամուսնացած էր Օլգա Խոխլովայի հետ, նրանք 5 տարեկան տղա ունեին։ Նա և 17-ամյա Վալտերը կնոջից ծածուկ սիրային կապ սկսեցին, որը գաղտնի մնաց մինչև 1935 թվականը։ 1927 թվականից Վալտերն ապրել է այնտեղ, որտեղ Պիկասոյի ընտանիքն էր (Ռյու լյա Բոետի):Այդ բնակարանը նրան էր հատկացրել ընկեր և արտ-դիլեր Պոլ Ռոզենբերգը, որը ևս ապրում էր մոտակայքում։ 1930 թվականից Վալտերը ապրել է Պիկասոյի տան դիմաց՝ Ռյու լա Բոետիյում, տուն 44[2]։
1930 թվականի հուլիսին Պիկասոն ամրոց է գնել Բոյսելոուպում՝ Նորմանդիայում՝ ժիզորից ոչ հեռու, որը նա հիմնականում օգտագործել է որպես քանդակների ստեղծման ստուդիա։ Մարիա-Թերեզան աննկատ հետևել է Պիկասոյի ընտանիքին, դարձել նրա բնորդուհին, նկարների ու քանդակների մուսան[3]։
1935 թվականին Մարիա-Թերեզան հղիացել է։ Երբ Պիկասոյի ընկերը Օլգային ասել է, որ նրա ամուսինը վաղուց սիրուհի ունի և վերջինս հղի է, նա որդու՝ Պաուլոյի հետ լքել է Պիկասոյին և տեղափոխվել Ֆրանսիայի հարավ։ Պիկասոն և Օլգան այդպես էլ չեն բաժանվել, քանի ու Պիկասոն չէր ուզում հավասար բաժանել սեփականությունը, որը ամրագրված էր ֆրանսիական օրենսդրությամբ:Նրանք առանձին ապրեցին մինչև Օլգայի մահը՝ 1955 թվականը։
1935 սեպտեմբերի 5-ին ծնվել է Պիկասոյի և Մարիա-Թերեզայի աղջիկը՝ Մարիա դե լա Կոնսեպսյոնը (Մայա)։ Մարիա-Թերեզան և Մայան Պիկասոյի հետ ապրել են Ժյուան լե Պենեում՝ Ֆրանսիայի հարավում, 1936 թվականի մարտի 25-ից մինչև մայիսի 14-ը, ապա՝ Վերսալից 25 կմ հեռու գտնվող Լե Տրեմբլե սյուր Մոլդրեում:Այստեղ Պիկասոն հանգստյան օրերին և առավոտյան խաղացել է աղջկա հետ։ Մայան եղել է նրա որոշ նկարների մոդելը, այդ թվում՝ «Մայան տիկնիկով» նկարինը (1938)։
Մարիա-Թերեզան սկսել է խանդել Պիկասոյին, երբ նա սիրահարվել է սյուռեալիստ-լուսանկարիչ, բնորդուհի Դորա Մաարին։ Մի անգամ, երբ Պիկասոն նկարելիս է եղել «Գեռնիկան», Մարիա-Թերեզան և Մաարը հանդիպել են իրար Պիկասոյի ստուդիայում։ Հետագայում Պիկասոն ասել է, որ ինքը շատ գոհ է եղել ստեղծված իրավիճակից, և երբ իրեն առաջարկել են ընտրել իրենցից մեկին, Պիկասոն ասել է, որ իրենք իրենց մեջ պարզեն, և այդ ժամանակ երկու կանանց միջև սկսվել է համառ պայքար։ Պիկասոն այդ պահը նկարագրել է որպես «լավագույն հիշողություններից մեկը»[4]։
Իր կտավներում Պիկասոն Դորային պատկերում է որպես տառապող թխահեր կին, օրինակ «Սգավոր կինը», Մարիա-Թերեզային ընդհակառակը՝ որպես վառ շիկահեր[5]։
Հետագա կյանք և մահ
խմբագրել1940 թվականին Մարիա-Թերեզան և Մայան տեղափոխվում են Փարիզ՝ Անրի 4-րդ բուլվար, տուն 1 (Լե Տրեմբլե սյուր Մոլդրեյի տունը զբաղեցված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։
Պիկասոն ֆինանսապես աջակցում էր Մարիա-Թերեզային և Մայային, բայց երբեք չամուսնացավ նրա հետ։
1977 թվականին հոկտեմբերի 20-ին՝ Պիկասոյի մահվանից 4 տարի անց, Մարիա-Թերեզան ինքնասպանություն գործեց Ժյուան լե Պենում[6]։ Նրա աղջիկը ՝ Մայան ուներ երեք երեխա։ Մայայի տղաներից մեկը՝ Օլիվյե Վիդմայեր Պիկասոն, հրապարակել է իր հայտնի պապի կենսագրությունը «Պիկասո, Իրական ընտանեկան պատմություն»[7]։ Մայայի աղջիկը՝ Դիանա Վիդմայեր Պիկասոն 2003 թվականից աշխատում է իր պապի քանդակների 2000 էջանոց կատալոգի վրա՝ եռաչափ մոդելավորումով[8][9][10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ «famsf.org, "Picasso: The Women Behind the Artist"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ The daily beast.com, Paul Laster "Picasso's Greatest Muse", The love affair of Pablo Picasso and Marie-Thérèse Walter forms a captivating new exhibit at Gagosian Gallery, curated in part by the couple’s granddaughter" 04.16.11
- ↑ Kandel, Susan (1994). «"Picasso and the Weeping Women"». Frieze. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Sothebys, Simon Shaw, "Reign of the Blonde Muse: An Interview with Diana Widmaier-Picasso", 17 Oct 2012». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ New york times, Holland Cotter, "Picasso in Lust and Ambition", Oct. 23, 2008
- ↑ Riding, Alan (2004 թ․ դեկտեմբերի 9). «A Grandson Casts A Kind Eye On Picasso». The New York Times.
- ↑ Konigsberg, Eric (June 13–20, 2011). «Granddaughter (The Talk of the Town)». The New Yorker. էջ 46.
- ↑ M. Sheets, Hilarie (2005 թ․ փետրվար). «Picasso on Picasso». ART news. էջ 68–70.
- ↑ Kelly, Crow (2014 թ․ հուլիսի 19). «Picasso's Determined Granddaughter Catalogs His Sculptures». Wall Street Journal.
- ↑ Delson, Susan (2015 թ․ սեպտեմբերի 3). «MoMA Explores Picasso in the Round». The Wall Street Journal.
Գրականություն
խմբագրել- Picasso, Olivier Widmaier. PICASSO: The Real Family Story. Prestel Publ. 2004. 320 p. 3-7913-3149-3 (биография)
Արտաքին հղումներ
խմբագրել- Marie-Thérèse Walter at Picasso.tamu.edu(չաշխատող հղում)
- Picasso's 106 Million $ Muse Արխիվացված 2011-09-26 Wayback Machine - slideshow by The First Post