Եվրեմ Բրկովիչ (չեռնոգորերեն՝ Jevrem Brković, սերբ.՝ Јеврем Брковић, դեկտեմբերի 29, 1933(1933-12-29), Seoca, Podgorica, Podgorica Municipality, Չեռնոգորիա - հունվարի 24, 2021(2021-01-24)[1], Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորիացի բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, հասարակական գործիչ։ Հիմնադրել է Դուկլիայի գիտությունների և արվեստների ակադեմիան, որը գործել է Չեռնոգորիայի գիտությունների և արվեստների ակադեմիային զուգահեռ և 2015 թվականին մտել վերջինիս կազմի մեջ։

Եվրեմ Բրկովիչ
Ծնվել էդեկտեմբերի 29, 1933(1933-12-29)
ԾննդավայրSeoca, Podgorica, Podgorica Municipality, Չեռնոգորիա
Վախճանվել էհունվարի 24, 2021(2021-01-24)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրՊոդգորիցա, Չեռնոգորիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
ՔաղաքացիությունFlag of Montenegro.svg Չեռնոգորիա
ԱնդամակցությունDoclean Academy of Sciences and Arts?

ԿենսագրությունԽմբագրել

Եվրեմ Բրկովիչը ծնվել է Պոդգորիցայի մերձակայքում գտնվող Սեոկա գյուղում[2]։ Աշխատել է Տիտոգրադի ռադիոյի խմբագրությունում, եղել «Օվդիե» ամսագրի խմբագրի տեղակալը[2]։ Երիտասարդությունն անց է կացրել Բելգրադում։ 1975 թվականին արժանացել է «Հուլիսի 13-ի մրցանակ»-ի, որը Չեռնոգորիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է։ Բելգրադում ապրելու տարիներին քաղաքացիական անհնազանդություն է քարոզել, հանդես եկել որպես ազատ հասարակության ջատագով ու պաշտպան։ Բարեկամական սերտ հարաբերություններ է հաստատել Մատիա Բեչկովիչի ու Ռադովան Կարաջիչի հետ, թեև հետագայում խստորեն քննադատել է նրանց։ 1990-ական թվականներին՝ Հարավսլավական պատերազմների ժամանակ հանդես է եկել հանուն Չեռնոգորիայի անկախացման, միաժամանակ սուր քննադատության ենթարկել Միլո Ջուկանովիչի գլխավորած վարչախմբին։ Վերջինիս գործադրած ճնշումների, քաղաքական հալածանքների հետևանքով 1994 թվականին Բրկովիչը լքել է Չեռնոգորիան, մեկնել Խորվաթիա, որտեղ խորացել է չեռնոգորիացի պատմաբան Սավիչ Մարկովիչ-Շտեդիմլիայի և խորվաթ պատմաբան Իվո Պիլարի գիտական ժառանգության ուսումնասիրության մեջ։

1999 թվականին, երբ, նրա խոսքերով՝ «Չեռնոգորիան կրկին չեռնոգորիական է դարձել», վերադարձել է հայրենի բնօրրան։ Այդ նույն տարում, ի հակակշիռ Չեռնոգորիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի, որը պրոսերբականի (սերբամետ) համարում ուներ, հիմնել է Դուկլիայի գիտությունների և արվեստների ակադեմիան, դարձել դրա առաջին նախագահը (Դուկլիան համարվում է Չեռնոգորիայի պատմական նախնի-պետությունը)։ Շարունակել է ուսումնասիրել Սավիչ Մարկովիչ-Շտեդիմլիային, ով գտնում էր, որ չեռնոգորիացիները «կարմիր խորվաթների» հետնորդներն են և սերբական ցեղին չեն պատկանում։ Դարձել է Պոդգորիցայում չեռնոգորերեն, խորվաթերեն, բոսնիերեն հրատարակվող գրական թերթի խմբագիրը։

Չեռնոգորիական ազգայնականության ջատագով Բրկովիչին ոմանք քննադատել են, ոմանք՝ գովել։ Ընդդիմախոսները նրան «ուստաշ» են անվանել՝ սերբական ազգայնականությանը նրա հակառակվելու պատճառով։ Բրկովիչի երկերը հակասական գնահատականների են արժանացել՝ նկատի առնելով նրա ստեղծագործություններին բնորոշ, յուրահատուկ երգիծանքը, ոչ վայելուչ՝ անցենզուր, վուլգար (գռեհիկ, հայհոյախառն) բառապաշարի գործածումը։

2006 թվականի հոկտեմբերի 24-ին Բրկովիչի, նրա վարորդի ու թիկնապահի վրա հարձակվել են երեք զինված անձ։ Թիկնապահը սպանվել է, Բրկովիչը թեթև վիրավորվել[3]։ Հարձակման պատճառը եղել է նրա նոր-նոր հրատարակած «Любавник Дукле» («Դուկլիային սիրողը») գիրքը, որտեղ ծաղրի է ենթարկել Չեռնոգորիայի իշխող շրջանակի անձանց, դրանց թվում՝ Միլո Ջուկանովիչի ընկերներին։

Եվրեմ Բրկովիչը մահացել է 2021 թվականի հունվարի 24-ին՝ 87 տարեկան հասակում[4]։

Նրա որդին՝ Բալշա Բրկովիչը, նույնպես ճանաչված գրող է[5], թոռը՝ Բրայան Բրկովիչը, որ ապրում է Սերբիայում, սերբական «Ազատության և արդարության կուսակցության» Նովի Սադի բաժանմունքի փոխնախագահն է[6]։

ԵրկերԽմբագրել

Պոեզիա

  • Опоруке
  • Брђанска земља
  • Брђански Хомер је мртав
  • Кучкини синови
  • Старинска магла око дома
  • Комитске баладе
  • Зидање и разур куле Озровића...
  • Путовање Јеврема преблагог

Վեպեր

  • Пантелеј на дријену
  • Кнежеви људи
  • Црне тачке
  • Монигрени
  • Каменштаци
  • Љубавник Дукље

Էսսեներ

  • Анатомија морала једног стаљинисте
  • Минска поља естетике
  • Унакажено лице демократије
  • Глосариј...

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.vijesti.me/vijesti/drustvo/506149/preminuo-knjizevnik-jevrem-brkovic
  2. 2,0 2,1 Dragutin Vujanović (1971)։ Živan Milisavac, ed.։ Jugoslovenski književni leksikon (սերբա-խորվաթերեն)։ Novi Sad (SAP Vojvodina, SR Serbia, SFR Yugoslavia): Matica srpska։ էջ 53 
  3. Na nišanu "Ljubavnik Duklje", Politika, 26 October 2006
  4. «Preminuo književnik Jevrem Brković»։ vijesti.me (սերբերեն)։ Վերցված է 2021-01-24 
  5. Intervju sa Jevremom i Balšom Brkovićem u Slobodnoj Dalmaciji, Slobodna Dalmacija, 31 January 2009
  6. «SSP osudila šovinistički napad na svog omladinskog aktivistu»։ N1 (sr-RS)։ 2020-02-26։ Վերցված է 2021-02-15 

Արտաքին հղումներԽմբագրել