Եվգենյա Ֆարմանյանց

հայ բալետի պարող

Եվգենյա Կարապետի Ֆարմանյանց (սեպտեմբերի 3, 1920(1920-09-03), Բեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - սեպտեմբերի 9, 2016(2016-09-09), Մոսկվա, Ռուսաստան), հայ բալետի արտիստ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Գեորգի Ֆարմանյանցի քույրը։

Եվգենյա Ֆարմանյանց
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1920(1920-09-03)
ԾննդավայրԲեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էսեպտեմբերի 9, 2016(2016-09-09) (96 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Եվգենյա Ֆարմանյանցը ծնվել է արմատներով արցախցի Կարապետ (Գերասիմ) Պողոսի Ֆարմանյանցի և Եկատերինա Վասիլևնայի ընտանիքում։ Եվգենյան աշակերտել է Եկատերինա Գերդտին, Պյոտր Գուսևին։ Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1959 թվականից՝ դասատու, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր)։ 1938-1959 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարուհի[1]։ Մասնակցել է դրամատիկական թատրոններում պարային և պլաստիկ տեսարանների բեմադրմանը, այդ թվում նաև Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում Վարդան Աճեմյանի բեմադրած «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացումը (համահեղինակ՝ Նորայր Մեհրաբյան)։ Համագործակցել է Եվգենի Սիմոնովի հետ, մեքսիկական պարեր է բեմադրել նրա «Ջոն Ռիդ» ներկայացման համար։ 1958 թվականին Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ առաջին անգամ այցելել է Երևան, 1967 թվականին՝ երկրորդ անգամ կրկին Մեծ թատրոնի կազմում, քսանմեկ այլ արտիստների հետ հյուրընկալվել Մարտիրոս Սարյանի տանը։

Դերապարեր խմբագրել

Կոլումբինա (Գլիերի «Պղնձե հեծյալը»), Զլյուկա (Պրոկոֆևի «Մոխրոտը») և այլն։ Մենապարերով հանդես է եկել նաև Մինկուսի «Դոն Կիխոտ», Գլազունովի «Ռայմոնդա», Չայկովսկու «Քնած գեղեցկուհի», «Կարապի լիճ» բալետներում, Բորոդինի «Իշխան հզոր», Գլինիկայի «Ռուսլան և Լուդմիլա», Վերդիի «Տրավիատա» և այլ օպերաների բալետային տեսարաններում[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո շքանշանով», 1951
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ, 1968
  • «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան, 1973
  • «Պարի հոգին» մրցանակ, 2001
  • Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2004
  • ՌԴ Պատվո շքանշան, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daily, AZG. «Ի ՀՈՒՇ ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԲԵՄՆԻ ԱՍՏՂԵՐԻՑ ՄԵԿԻ». AZG Daily. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691-692։
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Եվգենյա Ֆարմանյանց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.