Եվգենյա Միխայլովնա Շախովսկայա (ծննդյամբ` Անդրեևա, 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - 1920[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ[1]), ռուս առաջին կին օդանավորդներից մեկը, ռազմական օդաչու, իշխանուհի։ Քաղաքացիական ինժեներ իշխան Շախովսկու կինը։

Եվգենյա Շախովսկայա
1889[1] - 1920[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Կենսագրություն

խմբագրել

Եվգենյա Շախովսկայան ծնվել է 1889 թվականին Սանկտ Պետերբուրգում, հարուստ առևտրական Միխայիլ Պետրովիչ Անդրեևի ընտանիքում։ Ստացել է բարձրաշխարհիկ դաստիարակություն, այնուհետև՝ արժանապատիվ կրթություն։ 1911 թվականի օգոստոսի 16-ին դարձել է օդաչու՝ քննություն հանձնելով ինքնաթիռի նյութատեխնիկական կառուցվածքի և ղեկավարման տեխնիկայի վերաբերյալ` ստանալով օդաչուի դիպլոմ Յոհաննիստալում (Գերմանիա)։ Յոհաննիստալի օդանավակայանում աշխատել է որպես հրահանգիչ։ 1913 թվականի ապրիլի 11-ին նրա մեղքով տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մահացավ հայտնի օդաչու Վսեվոլոդ Աբրամովիչը, ինչի արդյունքում Շախովսկայան որոշեց վերջ տալ օդաչուի կարիերային։ Բայց 1914 թվականի գարնանը նա նորից վերադարձավ ավիացիա, և Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո խնդրագիր ներկայացրեց Նիկոլայ II-ին՝ իրեն որպես ռազմական օդաչու ռազմաճակատ ուղարկելու համար։ Ցարը բավարարեց նրա խնդրանքը, և 1914 թվականի նոյեմբերին Շախովսկայան ընդգրկվեց 1-ին բանակի ավիաջոկատում՝ պրապորչիկի կոչումով։ Ծառայել է Կովենի ավիացիոն ջոկատում[2], սակայն ռազմական օդաչուի կարիերան երկար չտևեց և 1914 թվականի դեկտեմբերին ազատվեց ավիաջոկատից։

Հետագայում Շախովսկայային մեղադրանք առաջադրվեց Գերմանիայի օգտին լրտեսության համար (որն այն ժամանակ կարծում էին, թե շինծու է)։ Շախովսկայան ձերբակալվեց և դատապարտվեց մահապատժի, սակայն Նիկոլայ II-ը այն փոխարինեց ցմահ բանտարկությամբ վանքերից մեկում։ Իշխանուհին ազատվեց փետրվարյան հեղափոխությունից հետո[3]։ Ազատվելուց հետո նա աշխատանքի անցավ Գատչինայի թանգարանում, բայց աշխատանքից ազատվեց զեղծարարության համար։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Շախովսկայան ծառայության է անցել բոլշևիկների մոտ, իսկ 1919-1920 թվականներին աշխատել է որպես քննիչ Կիևի նահանգային արտակարգ հանձնաժողովում։ Այդ ժամանակահատվածում վրեժ է լուծել նրանցից, ովքեր վարում էին նրա դեմ լրտեսության գործը[3]։ Շախովսկայան աչքի էր ընկնում հարցաքննվող ձերբակալվածների և մահապատժի ենթարկվածների նկատմամբ դաժան վերաբերմունքով։ Մահացել է 1920 թվականի աշնանը` հարբած այլ չեկիստների հետ փոխհրաձգության հետևանքով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Deutsche Nationalbibliothek Record #1058617729 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Шаховская Евгения Михайловна
  3. 3,0 3,1 Макеев С. Красные девицы, белые девицы(ռուս.) // Совершенно секретно : Газета. —Москва, 2008. — В. 224. — № 1. — С. 34—36. Архивировано из первоисточника 17 Մարտի 2014.

Աղբյուրներ

խմբագրել
  • М.Л. Дольников, М.Л. Дольникова. Икары российского неба. — Ногинск, 2005. — P. 251.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Շախովսկայա» հոդվածին։