«Եվգենի Օնեգին» (ռուս.՝ «Евгений Онегин»), խորհրդային գունավոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ-օպերա՝ բեմադրված 1958 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Ռոման Տիխոմիրովի կողմից Պյոտր Չայկովսկու համանուն օպերայի մոտիվներով, որն էլ ստեղծվել է Ալեքսանդր Պուշկինի վեպի հիման վրա։ Օպերայի երաժշտությունը կրճատված է 108 րոպե տևողությամբ։ Գլխավոր մենակատարներն են Մեծ թատրոնի դերասանները՝ Գալինա Վիշնևսկայան, Լարիսա Ավդեևան և Եվգենի Կիբկալոն։

Եվգենի Օնեգին
ռուս.՝ Евгений Онегин
Երկիր ԽՍՀՄ
ՀիմքԵվգենի Օնեգին
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոման Տիխոմիրով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Իվանովսկի և Ռոման Տիխոմիրով
ԴերակատարներԱրիադնա Շենգելայա, Սվետլանա Նեմոլյաևա, Վադիմ Մեդվեդև և Իգոր Օզերով
ՕպերատորԵվգենի Շապիրո
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն108 րոպե

ԽՍՀՄ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի մարտի 8-ին։

Սյուժե խմբագրել

Ռուսաստանը 19-րդ դարի սկզբին։ Լարինների ազնվական կալվածքը։ Օլգա և Տատյանա քույրերին ու նրանց մորը հյուր է եկել Վլադիմիր Լենսկին, որն ընդունվում է որպես Օլգայի փեսացու։ Նա Լարիններին ծանոթացնում է իր ընկերոջ՝ Եվգենի Օնեգինի հետ։ Տատյանան բուռն կերպով հափշտակվում է հյուրով։ Նա հուզական կերպով նոր զգացմունքներ է ապրում։ Չկարողանալով զսպել իրեն՝ Օնեգինին նամակ է գրում՝ խոստովանելով իր սերը։ Հաջորդ այցելության ժամանակ Օնեգինը քաղաքավարի, բայց սառն է լինում։ Նա մերժում է Տատյանային, աղջիկը ցնցված է։

Լարինների տանը պարահանդես է։ Նահապետական կացութաձևը իր հետքն է թողնում նաև հրավիրովի երեկույթի վրա։ Օնեգինը ձանձրանում է։ Զվարճանալու նպատակով նա մեծ ուշադրություն է հատկացնում Օլգային, վերջինս կատակով պատասխանում է։ Լենսկին ամեն ինչ լրջորեն է ընդունում, վեճի բռնկման ընթացքում նա Օնեգինին հրավիրում է մենամարտի։ Ձմռան առավոտյան հակառակորդները հանդիպում են հին ջրաղացի մոտ։ Երկուսն էլ ներքուստ պատրաստ են հաշտության, բայց դա տեղի չի ունենում։ Հնչում են կրակոցներ։ Լենսկին մահանում է։

Անցնում է որոշ ժամանակ։ Նորից պարահանդես է, բայց այս անգամ փայլուն, մայրաքաղաքային։ Օնեգինն այստեղ ևս ձանձրանում է։ Հայտնվում է նոր զույգ՝ իշխան Գրեմինը կնոջ հետ։ Երիտասարդ իշխանուհին Տատյանան է։ Մեկ այլ ձևով գնահատելով նրա շքեղությունը՝ Օնեգինը նրան գրում է կրքոտ նամակ։ Նամակը հուզում է երիտասարդ կնոջը, նախկին զգացմունքները կարծես վերադառնում են... մի պահ։ Կրքոտ երիտասարդության ժամանակը թռել է անդառնալիորեն։ Տատյանան Օնեգինին մերժում է։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Արիանդա Շենգելայա – Տատյանա Լարինա (երգում է Գալինա Վիշնևսկայան)
  • Սվետլանա Նեմոլյաևան – Օլգա Լարինա (երգում է Լարիսա Ավդեևան)
  • Վադիմ Մեդվեդև – Օնեգին (երգում է Եվգենի Կիբկալոն)
  • Իգոր Օզերով – Լենսկի (երգում է Անտոն Գրիգորևը)
  • Իվան Պետրով – Գրեմին (երգում է հենց ինքը)

Դերերում (տիտրերում նշված չեն) խմբագրել

  • Զինաիդա ԿվյատկովսկայաԼարինա՝ կալվածատիրուհի, Տատյանայի և Օլգայի մայրը
  • Օլգա Պորուդոլինսկայա – դայակ
  • Էմմանուիլ Կապլան – մսյո Տրիկե, ֆրանսիացի[1]
  • Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա – հյուր
  • Վլադիմիր Վասիլև – Սկոտինին
  • Վերա Կուզնեցովա – ճորտ
  • Աննա Լյուբիմովա – էպիզոդ
  • Յակով Նայշուլեր – էպիզոդ
  • Յակով Ռոդոս – հյուր
  • Արկադի Տրուսով – կալվածատեր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ – Ալեքսանդր Իվանովսկի, Ռոման Տիխոմիրով
  • Բեմադրող ռեժիսոր – Ռոման Տիխոմիրով
  • Գլխավոր օպերատոր – Եվգենի Շապիրո
  • Ռեժիսորներ – Ի. Գինդին, Վ. Միրոնովա
  • Գլխավոր նկարիչ – Նիկոլայ Սուվորով
  • Հնչյունային օպերատոր – Գրիգորի Էլբերտ
  • ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգիչներ, երգչախումբ և նվագախումբ
  • Երաժշտական ղեկավար և դիրիժոր – Բորիս Խայկին
  • Երաժշտական խորհրդատու – Ա. Դմիտրիև
  • Տնօրեն – Վ. Յակովլև

Պարգևներ խմբագրել

1960 թվականին Էդինբուրգում կայացած Միջազգային 13-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է դիպլոմի։ Տատյանա Լարինայի դերակատար Արիադնա Շենգելայան 1959 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ստացել է առաջին մրցանակ, իսկ 1960 թվականին Կիևում տեղի ունեցած Համամիութենական կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գալինա Վիշնևսկայան իր հուշերում պատմել է, որ ինքը պատրաստվում էր ոչ միայն երգել Տատյանայի դերերգը, այլև այն խաղալ ֆիլմում։ Նկարահանումներին խանգարել է դերասանոււհու և երգչուհու հղիությունը, սակայն դա չի խանգարել հղիության վերջին ամիսներին կատարելու կադրից դուրս ամբողջ տեքստը, չնայած երգչուհին և դերասանուհին ստիպված է եղել բառացիորեն կիսվել Մոսկվայի ու Լենինգրադի հիմնական աշխատանքների միջև, որտեղ տեղի էին ունենում ֆիլմի նկարահանումներն ու ձայնագրությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Евгений Онегин»: радикальные советские версии». OperaNews.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել