Իվան Պետրով
Իվան Իվանովիչ Պետրով (իսկական ազգանունը՝ Կրաուզե, փետրվարի 29, 1920[1] կամ նոյեմբերի 29, 1920[2], Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 26, 2003, Մոսկվա, Ռուսաստան), ռուս սովետական երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959 թ.)։
Իվան Պետրով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 29, 1920[1] կամ նոյեմբերի 29, 1920[2] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2003 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
1938-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գլազունովի անվան երաժշտական ուսումնարանում, միաժամանակ հանդես եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայի համերգասրահներում և Ի․ Ս․ Կոզլովսկու ղեկավարած օպերային անսամբլի ներկայացումներում։ 1943-1970 թվականներին եղել է Մեծ թատրոնի մենակատար։ Դերերգերից են՝ Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), Դոսիֆեյ (Մուսորգսկու «Խովանշչինա», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»)։ Փարիզի «Գրանդ-օպերա» թատրոնի պատվավոր անդամ է։ Հյուրախաղերով եղել է արտասահմանում։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #128977507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |