Եվգենի Շահիջանով
Եվգենի Սմբատի Շահիջանով (մայիսի 2, 1933, Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2020), ռազմական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1985): Հրթիռային և հրետանային գիտնականների ակադեմիայի ակադեմիկոս (1993)։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1978): Մոսկվայի «Ռեգիոն» պետական գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն[1][2]։
Եվգենի Շահիջանով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1933 Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2020 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Անդամակցություն | Հրթիռային և հրետանային գիտնականների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1982) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Եվգենի Շահիջանովը ծնվել է 1933 թվականի մայիսի 2-ին Ավան համար 7 (Ղազախստանի Կարագանդայի մարզ)։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1958-1981 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզի Զագորսկի կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1964-1981 թվականներին աշխատել է որպես փոխտնօրեն, 1981-1987 թվականներին եղել է Մոսկվայի Կրասնոարմեյսկի մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1987 թվականից՝ «Ռեգիոն» պետական գիտական արտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն, 1989 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի ամբիոնի վարիչ։ Եղել է Հրթիռային և հրետանային գիտնականների, Տեղեկագիտական միջազգային ակադեմիաների անդամ (1993)[3][4]:
Աշխատանքները վերաբերում են ռազմածովային ուժերի և ծովային ավիացիայի համար բարձր ճշգրտությամբ կառավարվող հակասուզանավային զենքի յուրատիպ տեսակների և ավիացիոն ռումբերի նախագծման ու ստեղծման խնդիրներին[3]։
Մրցանակներ խմբագրել
- Լենինյան մրցանակ (1978)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների, Տեխնիկական գիտություններ
- ↑ «Армяне в ракетной технике, космонавтике и артиллерии». Наша среда (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 242։
- ↑ Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 3. - Ер.,2005, с.235-239