Եվգենի Բալայկին

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Վիկտորովիչ Բալայկին (ռուսերեն՝ Евге́ний Ви́кторович Баля́йкин, մայիսի 19, 1988(1988-05-19)[1], Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, խաղում է Կռիլյա Սովետով ակումբի կազմում։

Եվգենի Բալայկին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Եվգենի Վիկտորովիչ Բալայկին
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Բրատսկ, Իրկուտսկի մարզ,
ԽՍՀՄ
Հասակ 184 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կռիլյա Սովետով
Համար 23
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006

2007-2012

2011-2012

2012-մինչ հիմա

Ռուսաստան Սիբիրյակ

Ռուսաստան Ռուբին

Ռուսաստան   Տոմ

Ռուսաստան Կռիլյա Սովետով

72 (8)

44 (0)

29 (1)

26 (0)
Ազգային հավաքական
2006-2007

2009-2010

2011-մինչ հիմա

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (2-րդ հավաքական)

-

9 (2)

1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Նոյեմբերի 4, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Օգոստոսի 11, 2011

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Բալայկինը «Սիբիրյակ» ակումբի սանն է։ «Սիբիրյակ» ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2004 թ., երբ 16 տարեկան էր։ Մեկնարկային մրցաշրջանում Ռուսաստանի առաջնության Երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 12 հանդիպման։ Հաջորդ 2 մրցաշրջաններում ֆուտբոլիստը Սիբիրյակի կազմում անցկացրեց ևս 60 հանդիպում և դարձավ 8 գոլի հեղինակ։

 
Բալայկինը «Տոմ» ակումբի կազմում

2007 թ. փետրվարի 26-ին տեղափոխվեց «Ռուբին», որը հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում։ Պայմանագիրը ստորագրվել էր 5 տարի ժամկետով[2]։ «Ռուբին» ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանը հիմնականում խաղում էր թիմի երիտասարդական կազմում, իսկ հիմնական կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2007 թ. մայիսի 26-ին։ Այդ խաղում Բալայկինը դուրս եկավ փոխարինման խաղի 83-րդ րոպեին, երբ թիմը մրցում էր «Լուչ-Էներգիա» ակումբի հետ։ Ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայում իր մեկնարկային մրցաշրջանում անցկացրեց 4 հանդիպում, որոնց ժամանակ դուրս էր գալիս փոխարինման խաղի վերջին րոպեներին։

2008 թ. Բալայկինը «Ռուբին» ակումբի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Մրցաշրջանի մեկնարկային շրջանում ֆուտբոլիստը հաճախ հանդես էր գալիս թիմի մեկնարկային կազմում կամ դուրս էր գալիս փոխարինման (առաջին 11 տուրերում Եվգենին անցկացրեց 8 հանդիպում), սակայն իր հաջորդ հանդիպումը նա անցկացրեց 29-րդ տուրի հանդիպման ժամանակ, երբ իր թիմն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը։

2009 թ. ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում մասնակցեց 17 հանդիպման և երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Այս նույն տարում նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, երբ իր թիմն մրցում էր Միլանի «Ինտեր» ակումբի հետ։ Այդ խաղում Բալայկինը դուրս եկավ փոխարինման։ Բացի այդ մասնակցեց նաև Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, երբ իր թիմը մրցում էր «ԲԿՄԱ» ակումբի հետ։ Այդ խաղում Ռուբինը նվազագույն՝ 0։ 1 հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին։

Հաջորդ տարի Բալայկինը անցկացրեց 13 հանդիպում Պրեմիեր լիգայում և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։

2011 թ. փետրվարի 3-ին վարձավճարով տեղափոխվում է «Տոմ» ակումբ մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[3]։ «Տոմ» ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2011 թ. մարտի 14-ին, երբ թիմը մրցում էր «Վոլգա» ակումբի հետ։ Այդ խաղում Տոմը զիջեց մրցակցին 0։ 2 հաշվով։

2012 թ. հունիսի 27-ին ստորագրում է 3 տարվա պայմանագիր «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Հանդես է եկել Ռուսաստանի մինչև 19 տարեկանների Ազգային հավաքականի կազմում[2]։

2009 թ. օգոստոսի 12-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի մինչև 21 տարեկանների Ազգային հավաքականի կազմում, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Իտալիայի հավաքականի հետ[4]։ Երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2011 թ. Եվրոպայի առաջնության նախընտրական մրցաշարին[4]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2011/12 մրցաշրջանի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սիբիրյակ 2004 12 0 0 0 0 0 0 0 12 0
2005 29 4 0 0 0 0 0 0 29 4
2006 31 4 1 0 0 0 0 0 32 4
Ընդհանուր 72 8 1 0 0 0 0 0 73 8
Ռուբին 2007 4 0 0 0 0 0 0 0 4 0
2008 10 0 2 0 0 0 0 0 12 0
2009 17 0 1 0 1 0 0 0 19 0
2010 13 0 0 0 3 0 0 0 16 0
Ընդհանուր 44 0 3 0 4 0 0 0 51 0
Տոմ 2011/12 29 1 1 0 0 0 0 0 30 1
Ընդհանուր 29 1 1 0 0 0 0 0 30 1
Կարիերայի ընթացքում 145 9 5 0 4 0 0 0 154 9

Նվաճումներ խմբագրել

  Ռուբին

  • Ռուսաստանի առաջնություն
  • Չեմպիոն - 2008, 2009
  • Բրոնզե մեդալակիր - 2010
  • Ռուսաստանի Գավաթի խաղարկություն
  • Եզրափակիչ փուլի մասնակից - 2008/09

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 ««Рубин» усилился игроком юношеской сборной России» (ռուսերեն). Sports.ru. 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  3. ««Томь» арендовала Баляйкина у «Рубина»» (ռուսերեն). Sports.ru. 2011 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  4. 4,0 4,1 «Молодёжная сборная России по футболу. Матчи. 2009» (ռուսերեն). Сайт о сборной России по футболу. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Բալայկին» հոդվածին։