Եվա Բուդնիցկա

ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի

Եվա Բուդնիցկա (ուկրաիներեն՝ Є́ва Матві́ївна Будни́цька, հունվարի 3, 1917(1917-01-03), Կիև, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1994(1994-11-07), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1968): ԽՄԿԿ անդամ։

Եվա Բուդնիցկա
Ծնվել էհունվարի 3, 1917(1917-01-03)
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 7, 1994(1994-11-07) (77 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունբանաստեղծուհի և թարգմանչուհի
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1941)
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Եվա Բուդնիցկան ծնվել է Կիևում։ Ինժեներ-մեխանիկոսի դիպլոմը պաշտպանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում Հայրենական մեծ պատերազմի երրորդ օրը։

Պատերազմի տարիներին դասավանդել է Կազանի մոտ գտնվող Զելենոդոլսկի մեխանիկական տեխնիկումում, աշխատել է պաշտպանական գործարանում որպես ինժեներ։

Ետպատերազմյան տարիներին նախագծային ինստիտուտում ղեկավարել է ինժեներների խումբ։ Մասնակցել է Կիևի վերակառուցմանը։

Ստեղծագործությունը խմբագրել

Բանաստեղծություններ սկսել է գրել պատերազմից հետո։ Լույս է ընծայել «Առաջին սիրո փողոցը» (1962), «Գարուն կամ աշուն» (1967), «Քարե վարդ» (1972), «Ցոլքեր» (1975) ժողովածուները[1]։

Բանաստեղծական ժողովածուները խմբագրել

  • «Вулиця першого кохання» (1962),
  • «Весна чи осінь» (1967),
  • «Кам'яна троянда» (1972),
  • «Спалахи» (1975),
  • «Зелений острів» (1978),
  • «Отзвук» (1979, ռուսերեն),
  • «Червень» (1981),
  • «Світлиця» (1983),
  • «Паморозь» (1984),
  • «Падолист» (1987),
  • «Щирість» (1992).

Ռոստիսլավ Բրատունը հայերեն խմբագրել

  • «Իմ ձեռքերի մեջ մոմ էին դառնում...»; Սևանում; Հայացք տիեզերքից; Եղյամ։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 92-94։ Թարգմ.՝ Գ. Օհանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 80։