Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գոհար Աղաբեկի Ենոքյան (հունվարի 25, 1942(1942-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2019(2019-01-24)[1]), հայ ինժեներ-տեխնոլոգ։ 1987-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ շրջանային պատգամավոր, 1989-1992 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 2007-2012 թվականներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր[2]։

Գոհար Ենոքյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1942(1942-01-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2019(2019-01-24)[1] (76 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գոհար Ենոքյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի թիվ 2 պրոֆտեխուսումնարանը, 1975 թվականին՝ Կիևի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։

2015 թվականի մայիսի 4-ին Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր[3][4]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1959 թվականին աշխատել է Երևանի պահածոների գործարանում` որպես բանվորուհի, այնուհետև 1962-1965 թվականներին` Երևանի թիվ 5 կարի ֆաբրիկայում` որպես արտադրամասի վարպետ։ 1965 թվականից մինչև 1975 թվականն աշխատել է Երևանի սարքաշինական գործարանում` ավագ ապրանքագետ, այնուհետև արտահանման բաժնի պետ, 1975-1979 թվականներին` Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարության պլանատնտեսագիտական վարչությունում` որպես կարի, կոշիկի և կաշվե գալանտերեայի բաժնի գլխավոր տնտեսագետ, բաժնի պետ։ 1982-1985 թվականներին նշանակվել է Երևանի Կլարա Ցետկինի անվան ԿԱՄ «Կրասնի Շվեյնիկ» մասնաճյուղի տնօրեն, իսկ 1985 թվականին՝ նույն նախարարության կազմում տեղափոխվել Երևանի «Գարուն» ԿԱՄ գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1987-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ շրջանային պատգամավոր, 1989-1992 թվականներին` ԽՍՀՄ Գերագուն խորհրդի պատգամավոր։ 1991-1997 թվականներին եղել է ՀՀ կանանց համահայկական միության վարչության անդամ, 1993-1997 թվականներին` Հայ Առաքելական եկեղեցու Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ, 1996-2007 թվականներին` ՀՀ Արդյունաբերողների և գործատուների միության նախագահության անդամ։ 1997-2007 թվականներին ընտրվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահ։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել