Ենյո Ֆուքս
Ենյո Ֆուքս (հունգարերեն՝ Jenő Fuchs, հոկտեմբերի 29, 1882, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 14, 1955, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ: Մասնակցել է 1908 և 1912 թվականների օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվելով թե՛ անհատական և թե՛ թիմային հաշվարկներով՝ արժանացել ոսկե մեդալների: Հաղթահարելով որակավորման փուլը՝ իրավունք է նվաճել մասնակցելու նաև 1920 թվականի օլիմպիական խաղերին, բայց քանի որ Հունգարիային թույլ չի տրվել մասնակցելու խաղերին, հարկադրված է եղել բաց թողնելու այդ օլիմպիադան: Հաղթահարել է նաև 1924 թվականի օլիմպիադայի ընտրական փուլը, սակայն Հունգարիայի ազգային հավաքականի կազմում իր տեղը զիջել է ավելի երիտասարդ մարզիկի: 1982 թվականին միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Ենյո Ֆուքսին նվիրված անկյուն[1][2]:
Ենյո Ֆուքս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | հունգ.՝ Jenő Fuchs |
Մասնագիտացում` | սուսերամարտիկ |
Երկիր` | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | հոկտեմբերի 29, 1882 |
Ծննդավայր` | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ` | մարտի 14, 1955 (72 տարեկան) |
Մահվան վայր` | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Սպորտով զբաղվելուն զուգահեռ՝ նա Բուդապեշտի համալսարանում իրավունք է ուսումնասիրել, 1911 թվականին հաջողությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Զբաղվել է փաստաբանական, իրավաբանական աշխատանքներով[3], աշխատել է նաև Բուդապեշտի ֆոնդային բորսայում: Գերազանց սուսերամարտիկ լինելով հանդերձ՝ եղել է նաև բարձրակարգ թիավարող ու բոբսլեյիստ (սահնակորդ): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունգարական երկրորդ բանակի կազմում կռվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից, պարգևատրվել երկրորդ աստիճանի երկաթե խաչով: Երկրորդ աշխարհամարտի ավարտին կալանավորվել է՝ Գերմանիային մարտական ծառայություններ մատուցած լինելու պատճառով և կյանքի վերջին տարիներն անցկացրել բուդապեշտյան բանտում:
Արտաքին հղումներԽմբագրել
- Досьє на sport.references.com Archived 2012-01-30 at the Wayback Machine.
- Joseph Siegman (2000)։ Jewish Sports Legends։ Brassey's։ էջեր 1–72։ ISBN 1-57488-284-8։ Վերցված է հունվարի 6, 2015
- "From the Ghetto to the Games: Jewish Athletes in Hungary"; 1985 at the Wayback Machine (archived 29 May 2008)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ International Jewish Sports Hall of Fame. Jewishsports.net. Retrieved on 2018-06-06.
- ↑ Jenő Fuchs. International Jewish Sports Hall of Fame
- ↑ Dénes Bernád, Charles K. Kliment (փետրվարի 19, 2015)։ Magyar Warriors. Volume 1: The History of the Royal Hungarian Armed Forces 1919-1945։ Helion and Company։ էջեր 101–։ ISBN 978-1-912174-49-2
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ենյո Ֆուքս կատեգորիայում։ |