Պասիոնարության տեսություն
Պասիոնարություն (կամ էթնոգենեզի պասիոնարության տեսություն), Լև Գումիլյովի կողմից առաջարկված տեսություն, որը նկարագրում է զարգացող էթնոսների և տեղական լանդշաֆտի ու այլ էթնոսների հետ փոխներգործության պատմական գործընթաց։ Առաջին անգամ տեսությունը հրապարակվել է պարբերականներում մի քանի հոդվածների տեսքով, հետագայում ներկայացվել է որպես ատենախոսություն։ Գումիլյովի տեսությունը սահմանում է և նկարագրում է էթնոսի (ավելի ճիշտ մի քանի էթնիկական համակարգերի) եզրերը, մտցնում է պասիոնարության եզրը, նկարագրում է էթնոգենեզին բնորոշ և էթնոսների փոխներգործության գործընթացները[1]։
ԷթնոգենեզԽմբագրել
Սկզբնական պայմաններըԽմբագրել
Էթնոգենեզի սկիզբ է հանդիսանում տվյալ տարածքում կայուն և տարածվելու հնարավորություն ունեցող ազգաբնակչության ձևավորումը, որը ունի հարևաններից իրեն տարբերվող առանձնահատուկ վարվելաձևի կարծրատիպ։
Նման իրադարձության համար հարկավոր է հետևյալ պայմանների համընկնումը.
- տվյալ տարածքի պասիոնար զարկի գծում լինելը կամ էթնոգենեզի սկսման վայրում պասիոնարության հզոր գենետիական դրեյֆ,
- մեկ տարածքի վրա երկու կամ ավելի լանդշաֆտների զուգակցություն,
- մեկ տարածքի վրա երկու կամ ավելի ազգերի առկայություն։
ԸնթացումԽմբագրել
Տիպիկ էնթոգենեզը կազմված է հետևյալ փուլերից.
Ժամկետ | Անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|
0 տարի (հաշվառման սկիզբ) | Զարկ կամ դրեյֆ | Որպես կանոն, պատմության մեջ լուսաբանված չէ։ |
0—150 տարի | Ինկուբացիոն շրջան | Պասիոնարության աճ։ Պատկերված է առասպելներում։ |
150—450 տարի | Վերելք | Պասիոնարության արագ աճ։ Զուգակցվում է ծանր պայքարով և տարածքի դանդաղ լայնացումով։ |
450—600 տարի | Ակմատիկ փուլ կամ գերտաքացում | Պասիոնարության տատանումները առավելագույն կետի մոտ, օպտիմալ կետի գերազանցում։ Հզորության արագ աճ։ |
600—750 տարի | Ճեղքում | Պասիոնարության կտրուկ նվազում։ Քաղաքացիական պատերազմներ, էթնիկական միավորի պառակտում։ |
750—1000 տարի | Իներցիոն շրջան | Պասիոնարության դանդաղ նվազումը օպտիմալ կետի մակարդակին։ Ընդհանուր ծաղկում։ |
1000—1150 տարի | Օբսկուրացիա | Պասիոնարության նվազումը նորմալ կետի մակարդակից ծածր։ Նվազում և դեգրադացիա։ |
1150—1500 տարի | Հուշային շրջան | Միայն էթնոսի կյանքի մասին հիշողության պահպանումը։ |
1150 տարի—անորոշ երկար | Հոմեոսթազ | Գոյություն բնության հետ հավասարակշռության մեջ։ |