Դիգորներ (օսերեն՝ дыгур, дыгурæттæ; եզակի թիվ՝ дыгурон, դիգдигорæ, дигорæнттæ; եզակի թիվ՝ дигорон[3]), օսերի ազգագրական խումբ, որը խոսում է օսերենի դիգորյան բարբառով (լենինյան լեզվաբանական քաղաքականության շրջանակներում մինչև 1937 թվականը զարգանում էր որպես առանձին լեզու)։ Իրոնյան բարբառի կրողները շատ քիչ դեպքերում են տիրապետում դիգորյան խոսվածքին և առանձ շփման փորձի վատ են այն հասկանում։ Իսկ դիգորները հակառակը՝ մեծ մասամբ հասկանում են իրոնյան խոսվածքը և մասամբ տիրապետում են նրա, քանի որ իրոնյան տարբերակը ավելի շատ է տարածված Օսիայում և խորհրդային տարիներին համարվում էր օսերի միակ գրական լեզուն, ինչի պատճառով էլ դասավանդվում էր դիգորական կրթական հաստատություններում։ Համաձայն 2002 թվականի համառուսաստանյան մարդահամարի 407 մարդ իրենց նշել են որպես դիգոր, 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ 123 մարդ։ Սակայն, ենթադրաբար, դիգորերենի կրողների թիվը կազմում է մի քանի տասնյակ հազար մարդ։

ՊատմությունԽմբագրել

Մովսես Խորենացու Աշխարհացույցում ցեղանունների շարքում հանդիպվում է նաև աշդիգոր անվանումը, որը, ենթադրաբար, դիգորներին է վերաբերվում։ Այդ և այլ (հիմնականում լեզվաբանական) հիմունքների վրա ենթադրվում է, որ նախաօսերենում բարբառային տարբերությունը ծագել է վաղ շրջանում՝ մինչմոնղոլյան ժամանակներում։ Դիգորների մոտ պահպանվել են 15-րդ դարում Կովկաս արշաված Լենկթեմուրի մասին պատմությունները (Զադալեսկի նանա և Թեմուր Ալսաղ)

Դիգորները կազմում են Հյուսիսային Օսիայի արևմտյան մասում գտնվող Դիգորիայի (հանրապետության ժամանակակից Դիգորյան և Իրաֆյան շրջանները), ինչպես նաև Կաբարդա-Բալկարիայի մի քանի բնակավայրերի հիմնական մասը։

Բնակեցման տարածքներըԽմբագրել

Դիգորները հիմնականում բնակվում են հետևյալ տարածքներում.

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել