Ենթադրյալ մեղավորը

«Ենթադրյալ մեղավորը» (իսպ.՝ Presunto Culpable), 2008 թվականին ռեժիսորներ Ռոբերտո Էռնանդեսի և Ջեֆրի Սմիթի նկարահանած ֆիլմը[1]։

Picto infobox cinema.png
Ենթադրյալ մեղավորը
իսպ.՝ Presunto culpable
Ենթադրյալ մեղավորը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրվավերագրական ֆիլմ և ֆիլմ բանտի մասին
Թվական2008
Լեզուիսպաներեն
ՌեժիսորRoberto Hernández? և Geoffrey Smith?
ԿինոընկերությունInstituto Mexicano de Cinematografía?, Foprocine? և Secretariat of Culture?
Տևողություն87 րոպե

2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրերի» սոցիալական փոփոխությունների կինո բաժնում[2]։

ՍյուժեԽմբագրել

Ի՞նչ է մարդ զգում, երբ նրան հանկարծ վերցնում տանում են փողոցից ու ասում, թե սպանություն է գործել, որից անտեղյակ է, և նա 20 տարով հայտնվում է ճաղերի հետևում։ 2005 թվականի դեկտեմբերին Մեխիկոյում հենց սա է պատահել Տոնիո Սունյիգային, և հազարավոր այլ անմեղ երիտասարդների նման նա դատապարտվել է մի հանցանքի համար, որը երբեք չի գործել։ Ֆիլմը երկու երիտասարդ փաստաբանի և Տոնիոյին ազատելու նրանց աննկարագրելի պայքարի պատմությունն է։ Առանց կինոյի ոլորտում որևէ փորձ ունենալու՝ նրանք սկսել են այս պատմությունը նկարահանել, քանի որ հասկացել են. միայն տեսախցիկը կարող է երևան բերել այն սահմանված անարդարությունը, որին ականատես են դարձել։ Ավելի քան երեք տարի շարունակ մեքսիկական դատարան և բանտային համակարգ մուտք գործելու աննախադեպ թույլտվությամբ նկարահանված այս դիտունակ ֆիլմը խիստ դրամատիկ է և իրական լարվածությամբ լի, բայց և այն համակարգի այրող դատավճիռը, որտեղ ոստիկանությունը հետաքննության կարիք չունի, քանի որ համակարգը մեղավորություն է ենթադրում։

ԴերերԽմբագրել

  • Անտոնիո Սունյիգան
  • Ռաֆայել Էրեդիան
  • Էվա Գուտիերրեսը
  • Ռոբերտո Էռնանդես
  • Լայդա Նեգրետե
  • Էկտոր Պալոմարես Մեդինա
  • Մարսիելա Գուզման
  • Վիկտոր Դանիել Ռեյես
  • Խոսե Մանուել Օրգետա Սաավեդրա

ՄրցանակներԽմբագրել

  • Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Թորոնթոյի միջազգային կինոփառատոն, Կանադա, 2009
  • Amnesty International-ի միջազգային մրցանակ, Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն, Դանիա, 2009
  • Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Գվադալախարայի միջազգային կինոփառատոն, Մեքսիկա, 2010
  • Միջազգային մրցույթի լավագույն լիամետրաժ ֆիլմ, Հանդիսատեսի մրցանակ, Լոս Անջելեսի կինոփառատոն, ԱՄՆ, 2010
  • «Ոսկե դարպաս» մրցանակ՝ Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանի լավագույն վավերագրական ֆիլմի համար, Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2010
  • Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ, DocumentaMadrid կինոփառատոն, Իսպանիա, 2010
  • Մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար, Իսթ Էնդի կինոփառատոն, Մեծ Բրիտանիա, 2010
  • Լավագույն լիամետրաժ վավերագրություն, One World Media, Մեծ Բրիտանիա, 2010

Մեքսիկական ցուցադրություն և արգելանքԽմբագրել

Համաձայն Սինեպոլիսի հայտարարության «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմի պրեմիերան Մեխիկոյի կինոթատրոններում պետք է կայանար 2011 թվականի փետրվարի 18-ին։

2011 թվականի մարտի 2-ին մեքսիկացի ֆեդերալ դատավոր Բլանկա Լոբոն արգելեց ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում և հրամայեց դադարեցնել այն՝ պատճառաբանելով, որ հետապնդման հիմնական վկան անհատական հայց ունի Մեքսիկայում ֆիլմերի վարկանիշը դիտարկող RTC գործակալության դեմ։

Դատավոր Լոբոյի հրամանը ուժը կորցրած ճանաչվեց 2011 թվականի մարտի 9-ին՝ համաձայն Մեքսիկայի սահմանադրության 6-րդ հոդվածի, որը պաշտպանում է ազատ արտահայտման իրավունքը։ Դրանից հետո ֆիլմը լայնորեն տարածվեց փողոցներում, YouTube կայքում։

Կինոգործիչները բազմաթիվ դատական հայցերի առջև են կանգնում, որոնք դեռևս լուծված չեն։ Դատավոր Լոբոյի գործը ուղարկվել է Գերագույն դատարան։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել