Եղևին կիլիկիական

բույսերի տեսակ

Եղևին կիլիկիական (լատին․՝ Abies cilicica), սոճազգիների ընտանիքի, եղևին ցեղի բույս։

Եղևին կիլիկիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ ասեղնատերևավորներ
Ընտանիք սոճազգիներ
Ցեղ եղևին
Տեսակ եղևին կիլիկիական
Լատիներեն անվանում
Abies cilicica
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն

խմբագրել

Ծառ է՝ մինչև 40 մ բարձրությամբ։ Սաղարթը խիտ է, կոնուսաձև, կեղևը մոխրագույն է ծառի երիտասարդ ճյուղերի վրա, հարթ և ճաքճքված' ավելի ծեր ճյուղերի վրա։ Ընձյուղները նարնջադեղնավուն են կամ բաց դարչնագույն, համարյա հարթ, մերկ, ծածկված կարճ մազմզուկներով։ Բողբոջները խեժապատ չեն, ձվաձև են սրածայր, 3-4 մմ երկարությամբ։ Փշատերևները նեղ են՝ 1,5 -1,8 մմ, երկարավուն' 20-30 մմ, փափուկ, դեպի առաջ են ուղղված և ծածկում են ճյուղերը, մուգ կանաչ են, վերևից փայլուն և ներքևից կապտավուն' հերձանցքների առաջացրած գծերի շնորհիվ։ Կոները նեղ-գլանաձև են, 20-25 սմ երկարությամբ և մոտ 5 սմ հաստությամբ, կարմրադարչնագույն, ընդ որում ծածկող թեփուկները կարճ են սերմնայինից։ Սերմնային թեփուկները ամբողջաեզր են։ Սերմերը շագանակագույն են, 13 -14 մմ երկարությամբ, ունեն բաց դարչնագույն թևիկներ։

Տարածվածություն

խմբագրել

Բնական պայմաններում աճում է Փոքր Ասիայի հարավում, Սիրիայի հյուսիսային մասերում, որտեղ Տավրոսի և Անտիտավրոսի լեռներում աճում է լիբանական մայրու, բազմաթիվ կաղնիների և գիհիների, ինչպես նաև կենու (կարմրածառ), սև սոճու հետ միասին, բարձրանալով դեպի լեռները մինչեւ 2000 մ բարձրության վրա։

Առաջին անգամ մշակվել է 1853 թվականին։ Կովկասում մշակվում է Սևծովյան ափերում (Ադլեր, Սոլխումի և այլն)։ Աճում է նաև Թբիլիսիում։

Մեր հանրապետությունում մշակվում է Իջևանի դենդրարիում, որտեղ միանգամայն հեռանկարային է։

Կիրառություն

խմբագրել

Չափազանց դեկորատիվ ծառ է։ Ուշադրության արժանի է երաշտադիմացկուն և հողերի նկատմամբ սակավապահանջ լինելու շնորհիվ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 35։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին կիլիկիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին կիլիկիական» հոդվածին։