Անտիտավրոս
Անտիտավրոս[2], (անգլ.՝ Anti-Taurus, հուն․՝ Αντίταυρος), լեռներ Թուրքիայում, Կենտրոնական Տավրոսի հյուսիսարևելյան մասը։ Անտիտավրոսի ամենաբարձր լեռնաշղթաներն են.
- հյուսիս-արևմուտքում՝ Բեյդաղը (մինչև 3054 մ)
- հարավ-արևմուտքում՝ Բինբողան (մինչև 2830 մ), որոնք զուգահեռ են իրար և բաժանվում են Սեյխան գետի իջվածքային հովտով։
Անտիտավրոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Թուրքիա[1] |
Նյութ | նստվածքային ապար |
Լեռնաշղթա | Տավրոսյան լեռնահամակարգ և Կենտրոնական Տավրոս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3080 մետր |
Երկարություն | 60 կիլոմետր |
Մակերես | 550 կմ² |
Մեծագույն գագաթ | Q19611707? և Դեմիրքազըք |
Կազմված են նստվածքային և հրաբխածին ապարներից։
Անտիտավրոսի լեոնաճյուղերը, դեպի հյուսիս արևելք ցածրանալով, օղակում են Ուզուն-Յայլայի սարավանդը, ապա, բարձրանալով, միանում Ներքին Տավրոսի արմևմտյան մասը կազմող Էրզնկայի լեռնահանգույցին։
ԿլիմաԽմբագրել
Հյուսիսահայաց լանջերում և գոգհովիտներում կլիման ցամաքային է, հարավահայաց լանջերում՝ բարեխառն։ Տեղումները՝ 400—900 մմ։ Տարածված են կիսաանապատային գիպսատար գորշահողեր (Սեբաստիայի գոգհովիտ), գորշ տափաստանային և լեռնատափաստանային (Ուզուն-Յայլայի սարավանդ), շագանակագույն (հյուսիսային լանջ), լեռնատափաստանային (հարավային լանջ) և ալպյան լեռնամարգագետնային հողերը։
ԲուսականությունԽմբագրել
Անտիտավրոսի հարավային մասում գերակշռում են կիլիկյան բրգաձև սոճին, սև սոճին, արևելյան եղևնին, հյուսիսային մասում՝ չորասեր սաղարթավորները, ցածրադիր լանջերում՝ չորասեր նոսր անտառնրն ու ֆրիգանան, գոգհովիտներում՝ օշինդրային կիսաանապատը, սարավանդներում՝ փետրախոտային տափաստանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 34. — 592 с. — ISBN 5-85270-057-6
Արտաքին հղումներԽմբագրել
- Аладаглар в Энциклопедии живых приключений
- Карта-схема массива Аладаглар
- Город Яхьяллы, в окрестностях которого находятся водопады
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 454)։ |