Էդուարդ Եղիազարյան

ինժեներ-սարքաշինարար, գյուտարար
(Վերահղված է Եղիազարյան Էդուարդից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Լյուդվիկի Եղիազարյան (օգոստոսի 29, 1939(1939-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 6, 2007(2007-08-06), Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան) – սովետական և ռուսաստանի ինժեներ-սարքաշինարար, գյուտարար։ Կ. Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի (ռուս.՝ Российская академия космонавтики имени К. Э. Циолковского) թղթակից անդամ (1997 թ.), Միջազգային գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակների ակադեմիայի (ռուս.՝ Международная Академия авторов научных открытий и изобретений) ակադեմիկոս (2000 թ.)[1][2]:

Էդուարդ Եղիազարյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1939(1939-08-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 6, 2007(2007-08-06) (67 տարեկան)
Մահվան վայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան (հիմա համալսարան)
ՄասնագիտությունՃարտարագետ-սարքաշինարար, գյուտարար
Անդամություն

Կ. Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ,

Միջազգային գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակների ակադեմիայի ակադեմիկոս
 Eduard Eghiazaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվելուց հետո, կարճ ժամանակ անց Էդուարդ Եղիազարյանը ծնողների հետ տեղափոխվել են Երևանից ք. Լենինական, ՀԽՍՀ։

1957 թ. ավարտել է Լենինականի № 7 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին սկսել է աշխատանքային գործունեությունը, որպես փականագործ Լենինականի Էլեկտրոտեխնիկական գործարանում։

1960 թ. մեկնել է Մոսկվա և ընդունվել է Խորհրդային Միության լավագույն տեխնիկական Բուհերից մեկը՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (հետագայում համալսարան) մեքենաշինության ֆակուլտետը, ավարտել է 1965 թ.: Երրորդ կուրսի ուսանող Է. Եղիազարյանը սկսեց իր առաջին գիտական հետազոտությունները հայտնի սովետական հրետանային սպառազինության կոնստրուկտոր, պրոֆեսոր, ինժեներային զորքերի գեներալ-գնդապետ Վ. Գրաբինի[ru] կազմակերպած ուսանողական կոնստրուկտորական բյուրոյում։

1976 թ. Էդուարդ Եղիազարյանը ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի ասպիրանտուրան։

Է. Եղիազարյանը աշխատել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարբեր ռազմական արդյունաբերություններում սկսած ինժեներից մինչև ղեկավար ինժեներական պաշտոններում, ավելի ուշ կազմակերպել և ղեկավարել է Գիտահետազոտական ինժեներական կենտրոն «Միկրոդատչիկ» (ռուս.՝ Научно-исследовательский инженерный центр «Микродатчик»):

1997 թ. Է. Եղիազարյանը ընտրվել է Կ. Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ։

2000 թ. ընտրվել է Միջազգային գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակների ակադեմիայի ակադեմիկոս։

1963 թ․ ամուսնացել է Վիոլետա Ավետիսյանի հետ և ապրել են միասին մինչև իր կյանքի վերջը։ Նրա որդին և դուստրը նույնպես ավարտել են Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։

Մասնագիտական զբաղմունքը խմբագրել

Է. Եղիազարյանը առաջիններից մեկն էր ԽՍՀՄ-ում (1972 թ.) սկսեց ստեղծել մի նոր սերնդի չափիչ սարքեր՝ կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի տվիչներ (միկրոտվիչներ), ինչպես նաև տարբեր վերահսկման համակարգեր այդ սարքերի հիման վրա։ Այդ աշխատանքները այլ մասնագետների աշխատանքների հետ միասին հետագայում առաջացրեց մի նոր գիտատեխնիկական ուղղություն, որը կոչվեց «միկրոսենսորիկա»[1][2][3]։

Նա իր ստեղծած միկրոտվիչները ներդրել է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում (բժշկական, մանրէաբանական, նեյրոֆիզիոլոգիական, դիրիժաբլեշինական, ստորջրյա և այլն)։ Ընդ որում Է. Եղիազարյանի ստեղծած ճնշման միկրոտվիչները 1978 թ. փորձարկվել են ԽՍՀՄ-ի Բժշկական գիտությունների ակադեմիայի Սրտաբանական կենտրոնում (ռուս.՝ Кардиологический центр Академии медицинских наук СССР), որոնք աշխարհում առաջին անգամ հնարավորություն տվեցին ճնշման չափումը անմիջական կատարել տվիչները ուղղակիորեն սրտի և արյունատար անոթների մեջ տեղադրելով[1][2]։ Ստեղծել և ներդրել է հատուկ հարմարանք ԽՍՀՄ-ի գիտությունների Ակադեմիայի բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտում (ռուս.՝ Институт высшей нервной деятельности и нейрофизиологии Академии наук СССР), որը մասնագետներին հնարավորություն է տվել իրականացնել մի շարք կարևոր ուսումնասիրություններ կենդանու (շան) գլխուղեղի հետ[4]։

Է. Եղիազարյանը փորձարկված հետազոտություններ է կատարել մեխանիկական լարումները, որոնք առաջանում են չափազանց փոքր բնակավառումներում (համադրելի բյուրեղային ցանցին) միկրոտվիչների կիսահաղորդչային զգայուն տարրերում, որը ուսումնասիրված չէր դասական մեխանիկական լարումների տեսության մեջ։ Այդ հետազոտությունները հնարավորություն տվեցին էապես բարձրացնել միկրոտվիչների կարևոր բնութագիրը՝ զգայունակությունը։

Նրա ստեղծած սարքերի կոնստրուկցիաները (աքսելեռոմետրները, արագության, լարվածության, ճնշման միկրոտվիչները, գազերի և հեղուկների հաշվիչները, էլեկտրական և մագնիսական մեծությունների միկրոտվիչները և այլն) նույնպես դրանց արտադրության տեխնոլոգիաները արժանացել են ավելի քան 35 ԽՍՀՄ-ի գյուտարարության վկայականների և Ռուսաստանի արտոնագրերի։ Հետազոտական նյութերը հրատարակվել են ավելի քան 50 հոդվածներում, օգտագործվել են 25 Գիտահետազոտական աշխատանքներում[5]։

Երկար տարիներ նա ակտիվորեն զբաղվել է կազմակերպչական և ժողովրդին հանրամատչելի դարձնելու աշխատանքով այդ նոր գիտատեխնիկական ուղղությունը իրականացնելու, միկրոտվիչների սերիական արտադրությունը գործարկելու[6][7]։

Չնայած այն հանգամանքին որ է. Եղիազարյանը ապրել և աշխատել է Ռուսաստանում, նա լրջորեն մտահոգված էր Հայաստանի ճակատագրով։ Ավելի քան իր կժանքի վերջին 15 տարիների ընթացքում նա անդադար ցանկացել էր Հայաստանը վերածել միկրոէլեկտրոնիկայի հզոր արդյունաբերական երկիր։ Նա անշահախնդրորեն առաջարկել է Հանրապետության ղեկավարությանը իր հարուստ մտավոր ներուժը, բազմիցս այցելել է Հայաստան և բանակցել տարբեր աստիճանների ղեկավարների հետ։ Սակայն մի շարք պատճառներով դրված խնդիրները այնպես էլ մնացել են չլուծված[8][9][10]։

Տարբեր խմբագրել

 
Էդուարդ Եղիազարյանի հուշատախտակը Գյումրիում

Համաձայն նախկինում Ռուսաստանի արտոնագրերի գործակալության (ռուս.՝ Роспатент – Российское агентство по патентам и товарным знакам) գործող օրենքների, Ռուսաստանում գյուտարարներին չէր թույլատրվում իր գյուտերը անվանել հեղինակի անունով, դա անօրինական էր, որովհետև սահմանափակվում էր հեղինակի իրավունքները։ 2000 թ. Է. Եղիազարյանին հաջողվեց Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ տվյալ դրույթը անվավեր ճանաչել և այն չեղյալ համարել[11]։

Մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից Ժելեզնոդոռոժնի քաղաքում (Մոսկվայի մարզ, Ռուսաստան), իր աճյունը թաղված է Գյումրի քաղաքում։

2007 թ. համաձայն Գյումրիի քաղաքապետարանի որոշման Աբովյան փողոցի շենք № 242 վրա, որտեղ Է. Եղիազարյանը անցկացրել է իր մանկությունը և պատանեկությունը, տեղադրվել է հուշատախտակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Егиазарян Эдуард Людвикович – հոդված «Հայազգ» ֆոնդի հանրագիտարանի կայքում». hayazg.info.
  2. 2,0 2,1 2,2 Чембровский, О.А.; Рубайло, А.М. (2004). «Талантливый ученый, исследователь, патриот!». Газета «Ноев Ковчег». № 9.
  3. «List of Armenian scientists and philosophers».
  4. Егиазарян, Э.Л.; Иоффе, М.Е. и др. (1980). «Установка для исследования позы у собак». Журнал высшей нервной деятельности (том ХХХ, вып. 1): С. 205–207.
  5. Мелуа, А.И. (2007). «Биографии ученых и инженеров в области приборостроения, изобретательства, экологии и нефтяной промышленности». Энциклопедия. – СПб.: Гуманистика: C. 217.
  6. Егиазарян, Э.; Лохов, Н. (09.06.1985). «Волшебные кристаллы». Газета «Правда».
  7. Егиазарян, Э.Л. (27.06.1998). «Запланированные жертвы». Газета «Российская газета».
  8. «Մահախոսական` Ученый, гражданин, патриот». Газета «Ноев Ковчег». №10. 2007.
  9. Егиазарян, Э.Л. (2001). «Есть выход из глубокого кризиса!». Газета «Ноев Ковчег». № 9.
  10. Егиазарян, Э.Л. (01.04.1999). «Страна микроэлектроники – утопия или реальность?». Газета «Голос Армении».
  11. «Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը № ГКПИ00-543, 26.06.2000թ». www.consultant.ru.

Գրականություն խմբագրել

1. Мамулов С.С. Удивительный народ из страны чудес. Книга 3. – М., 2000. – С. 185. – ISBN 5-86825-001-Х.

2. Ширинян С.К. Армяне – народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории. – Ереван: Авт. изд., 2014. – С. 350. – ISBN 978-9939-0-1120-2.

3. Авторское свидетельство СССР № 1303857. Измерительный преобразователь давления / Э.Л. Егиазарян. – 15.12.1986.

4. Արտոնագիր (Ռուսաստանի) № 1822245. Интегральный преобразователь Егиазаряна и способ его изготовления / Э.Л. Егиазарян. – 21.06.1993.

5. Егиазарян Э.Л. Проектирование микродатчиков давления // Измерительная техника. – 1997. – № 12. – С. 20–22.

6. Егиазарян Э.Л. Микродатчики как основа возникновения нового научно-технического направления // Измерительная техника. – 2000. – № 10. – С. 37–40.

7. Егиазарян Э.Л. Расширение функциональных возможностей диафрагменных расходомеров // Мир измерений. – 2007. – № 9. – С. 60, 61.