Ազատ Եղիազարյան

հայ գրականագետ, թարգմանիչ, ուսուցիչ, գրող
(Վերահղված է Եղիազարյան Ազատից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազատ Կոմունարի Եղիազարյան (ապրիլի 6, 1943(1943-04-06), Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր։

Ազատ Եղիազարյան
Ծնվել էապրիլի 6, 1943(1943-04-06) (81 տարեկան)
ԾննդավայրՀացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, գրականագետ, դասախոս և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1965) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1972)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳրականության ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, «Հրաչյա Աճառյան» համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Ազատ Եղիազարյան Վիքիքաղվածքում
Ազատ Եղիազարյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1959-1962 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ Կամոյի շրջկոմում որպես քարտուղար, միաժամանակ, 1960 թվականից սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնում (1962 թվականին տեղափոխվել է ստացիոնար)։ Համալսարանն ավարտել է 1965 թվականին։

1965-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1969-1972 թվականներին սովորել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1972 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ սկզբում գրականության տեսության բաժնում, 1985 թվականից հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 2004 թվականից խմբագրում է ինստիտուտի և ՀԳՄ «Գրականագիտական հանդեսը»։ 1999-2008 թթ եղել է ինստիտուտի տնօրենը։ Դասավանդել է Գավառի պետական համալսարանում։ Դասախոսում է Երևանի պետական, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է։

1974 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը և թարգմանությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրի 10-րդ համարում տպագրված «Չափանիշը անհատականությունն է» հոդվածի համար արժանացել է ամսագրի տարվա մրցանակին։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Բանաստեղծը և թարգմանությունը» գիրքը (Երևան, 1979)։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Դասախոսություններ է կարդացել Բերկլիի, Լոս-Անջելեսի (UCLA), Չիկագոյի, Միչիգանի, Պենսիլվանիայի (ԱՄՆ), Օքսֆորդի (Անգլիա) համալսարաններում։ Զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանունմ, Չեխիայում, Իրանում, Չինաստանում և այլուր կայացած գիտաժողովներում։

90-ից ավելի գրականագիտական հոդվածների և ուսմնասիրությունների հեղինակ է։ Կազմել է 7-12-րդ դասարանների՝ գրականության և հայ գրականության մի շարք դասագրքեր։ Կազմել և խմբագրել է Նաիրի Զարյանի, Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի, Մկրտիչ Արմենի, հայ պոեզիայի ժողովածուներ ու գքրեր։

Մրցանակներ

խմբագրել
  • Գեղարվեստական թարգմանությունը և ժողովուրդների մերձեցումը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1977, 144 էջ, տպ․ 3000
  • Поэт и перевод, Ереван, “Советакан грох”, 1979, 130стр.
  • Մարդը ներսից (հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 184 էջ, տպ․ 3000
  • Գեղարվեստական պատում, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1986, 200 էջ, տպ․ 1000
  • Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները, Ե., «Սովետական գրող», 1990, 262 էջ
  • Չարենցը և պատմությունը, Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 1997, 205 էջ
  • «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան, Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, 280 էջ
  • 20-րդ դարի հայ գրականություն։ Դեմքեր և խնդիրներ, Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 320 էջ
  • Հայոց նորագույն գրականություն։ Պատմության ուրվագիծ, Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 2004,  450 էջ
  • Իննսունականները (հոդվածների ժողովածու), Ե., ՀՀ ԳԱԱ հրատ., 2005, 250 էջ
  • Պատմության երգեհոնը (Եղիշե Չարենց), Ե., «Տիգրան Մեծ», 2007, 252 էջ
  • Daredevils of Sasun. The Poetics of an Epic. (Kosta-Mesa, USA), «Mazda», 2008, 270 p.
  • Այս հմուտ, հանճարեղ լոռեցին… (Թումանյանի ստեղծագործության մասին), «Հայաստան», Երևան, 2009,  111 էջ
  • Հայ բանաստեղծության ոսկեդարը։ Ակնարկներ 20-րդ դարի սկզբի հայ բանաստեղծության, Երևան, Հայ-ռուսական համալսարանի հրատ., 2019
  • Թումանյան և Իսահակյան։ Երկու աշխարհընկալում, «Անտարես», Երևան, 2023

Թարգմանություններ ռուսերենից

խմբագրել
  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985, 942 էջ, տպ․ 5000

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 158.

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Եղիազարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Եղիազարյան» հոդվածին։