Եղեսպակ փշոտ

բույսերի տեսակ
Եղեսպակ փշոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Եղեսպակ (Salvia)
Տեսակ Եղեսպակ փշոտ (S. spinosa)
Միջազգային անվանում
Salvia spinosa

Եղեսպակ փշոտ (լատին․՝ Salvia spinosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, եթերայուղատու բույս է, որն ունի 40-50 սմ բարձրություն։ Տերևները պարզ են, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն։ Ծաղկաբույլերը հուրանաձև են։ Ավելի քան 20 մմ երկարությամբ ծաղիկները երկշուրթ են։ Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ է։ Պսակը սպիտակ է, երկար խողովակով, երկշուրթ ետծալով։ Էրեմներն ունեն մոտ 3 մմ երկարություն և համարյա սև են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Հացավան, Զովաշեն) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, միջերկրածովյան ավազանի հարավային մասը, Փոքր և Միջին Ասիան, Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-1300 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանի չոր քարքարոտ տեղերում։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ փշոտ» հոդվածին։