Եղբարք Սարակի ճակատամարտ
Եղբարք Սարակի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և արաբների միջև, որը տեղի է ունեցել 643 թվականին Եղբարք Սարակի կիրճում[Ն 1]։ 643 թվականին Հայաստան էին ներխուժել արաբական զորաբանակները, որոնց դեմ համատեղ փորձում էին պայքարել հայ-բյուզանդական ուժերը, սակայն այդ կարևոր պահին հայ-բյուզանդական միությունը հաճախ չէր գործում։
Թվական | 643 |
---|---|
Մասն է | Հայ-արաբական պատերազմներ |
Վայր | Եղբարք Սարակ |
Արդյունք | Հայոց զորքի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Արաբական խալիֆայություն |
Հրամանատարներ | |
Թեոդորոս Ռշտունի | անհայտ |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
թեթև | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
հակառակորդի հանդեպ հաղթանակ տանելու համար Թեոդորոս Ռշտունին իր զորաջոկատներին հրամայեց դարանակալել Եղբարք Սարակ կոչվող վայրում և պատրաստվել հարձակումով անակնկալի բերելու հակառակորդին, որը անցնելու էր այդ ճանապարհով։ Նրա նախագիծը հաջողությամբ է պսակվում և հայոց զորքերը կարողանում են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել, սակայն Թեոդորոս Ռշտունին չի հետապնդում արաբներին, քանի որ հնարավոր էր բաց տարածքում նրանք հակագրոհեին և նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեին[1]։
Նախապատմություն
խմբագրել640 թվականին արաբական զորքերի հրամատար Իյադ իբն Ղանմը ներխուժեց Հայաստան։ Իյադը իրեն ենթարկեց Աղձնիքը, Կորճայք նահանգի Կորդուք, Տմորիք և Վասպուրականի Անձևացիք գավառները։ Թեոդորոս Ռշտունին, իմանալով արաբների ներխուժման մասին, փորձում է փակել Ձորա պահակի լեռնանցքը, սակայն արաբներ կարողանում են անցնել հյուսիս և ներխուժել Տարոն, որտեղ նրան համառ դիմադրություն է ցույց տալիս Տիրան Մամիկոնյանը՝ իր 8000-անոց զորքի հետ միասին, սակայն արաբները, ունենալով թվային գերակշռություն, կարողանում են հաղթանակ տոնել։ Ի վերջո արաբները գրավում են նաև Դվինը, կողոպտում այն, ապա գերեվարում բազմաթիվ հայերի։
Այս ժամանակ Ներսես Գ Տայեցին դիմում է Բյուզանդիայի կայսրին և նրանից խնդրում ճանաչել Թեոդորոս Ռշտունու իշխանությունը։ Կայսրը իր դիրքերը ամրապնդելու համար կատարում է նրա խնդրանքը և բյուզանդական զորք ուղարկում Հայաստան, որի հրամանատարն էր Պրոկոպիոսը։ Թեոդորոս Ռշտունին ձեռնամուխ է լինում հայոց բերդերի ամրացմամնը, քանի որ կարծում էր, որ միայն երկարատև պաշտպանությամբ և հանկարծակի գրոհներով հնարավոր կլինի ջլատել արաբների ուժերը։
643 թվականին արաբները գրավում են հայոց մարզպանության կազմի մեջ մտնող մարերի աշխարհը և զորքով շարժվում դեպի Արաքսի հովիտ։ Նրանք ասպատակում են Գողթանը և Նախիջևանը, ինչից հետո արաբական զորքը բաժանվում է երկու մասի, որոնցից մեկը ռազմավարի հետ վերադառնում է Ատրպատական, իսկ մյուս մասը շարժվում է դեպի Արտազ գավառ։
Թեոդորոս Ռշտունին փորձում է արաբներին հակահարված հասցնել Կոգովիտ գավառում, սակայն Բյուզանդիայի զորավար Պրոկոպիոսը ծաղրում է նրա նախագիծը, որից հետո նա հրաժարվում է այդ մտքից։
Հեռանալով բյուզանդական ռազմաճամբարից՝ Թեոդորոսը անմիջապես սկսում է քայլեր ձեռնարկել։
Նախապատրաստում
խմբագրելՀետախուզելով արաբների ճանապարհը և հասկանալով, որ նրանք անցնելու են Եղբարք Սարակի կիրճով՝ Թեոդորոս Ռշտունին կարողանում է այնպիսի դարան կազմակերպել, որ հակառակորդի հետախուզությունը չի կարողանում դուրս գալ հայերի հետքի վրա։ Մինչև անակնկալ հարձակումը հակառակորդը գաղփար չուներ հայերի դիրքի, թվաքանակի մասին։
Ճակատամարտ
խմբագրելԱրաբների՝ կիրճ մուտք գործելուց անմիջապես հետո Թեդորոս Ռշտունին հրամայում է հայոց զորքին անկնկալ գրոհ իրականացնել իրենց թվապես գերազանցող հակառակրդի վրա։ Արաբական սրընթաց հեծելազորը չի կարողանում դիմակայել հայոց զորքի հարվածներին և խուճապի է մատնվում։
Շուտով հակառակորդը կարողանում է վերադասավորել սեփական ուժերը և մարտակարգ ընդունել։ Սակայն քիչ անց ճակատամարտը ստանում է իրար դեմ հավասարը հավասարի դեմ կռվող երկու կողմերի ճակատամարտի, որի պայմաններում Թեոդորոս Ռշտունին հրաժարվում է շարունակել մարտը, քանի որ եթե բաց տարածություն նահանջող արաբները հակագրոհի անցնեին, ապա թվային գերակշռության պայմաններում կարող էին մեծ վնասներ հասցնել հայերին։ Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ Թեդոսորոս Ռշտունին հրամայում է սեփական զորքերին արագ երթով շարժվել դեպի Գառնի, որտեղ է տեղափխվում է արաբներից խլված մեծաքանակ ռազմավարը։
Հետագա դեպքեր
խմբագրելՀայերի հաղթանակը գրգռում է Պրոկոպիոսի ինքնասիրությունը, և նա որոշում է սեփական ուժերով հարձակում գործել արաբների վրա և վերջանականապես ջախջախել արաբներին։ Տեղի ունեցած ճակատամարտում, որտեղ բյուզանդացիները մի քանի անգամ գերազանցում էին հակառակորդին[Ն 2], արաբները կարողանում են հաղթանակ տանել և ծանր կորուստներ հասցնել հակառակորդին։ Թուլանում է նաև արաբական զորքը, որը շուտով հեռանում է Հայաստանից։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Տեղադրությունը ճշգրիտ հայտնի չէ, բայց Հ. Մանանդյանը կարծում է, որ Եղբարք Սարակ լեռը գտնվում է Մարդաստան-Կոգովիտ ճանապարհի վրա տե՛ս Երկեր, հ. Ե., 1984, էջ 183-184։
- ↑ Ղևոնդ պատմիչի տեղեկությունները կարող են չափազանցված լինել, սակայն անվիճելի է, որ բյուզանդական բանակը գերազանցում էր արաբական ուժերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 125–130.