Եղբայր Անձևացի

հայ հոգևորական


Եղբայր եպիսկոպոս Անձևացի (5-րդ դար - 5-րդ դար), հայ հոգևորական, Անձևացյաց եպիսկոպոս[1][2]։

Եղբայր Անձևացի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Եղբայր եպիսկոպոս Անձևացի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Անձևացյաց եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 5-րդ դարի սկիզբ
Կառավարման ավարտ 5-րդ դարի կես
Հոգևոր աստիճան եպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Եղբայր եպիսկոպոսը մասնակցել է 449 թվականին տեղի ունեցած Արտաշատի ժողովին, որը հրավիրվել էր Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին պատասխանելու համար[1]։ Հայերի հավատափոխության մասին այդ հրովարտակը ուղարկվել էր «Հայոց բոլոր մեծամեծներին»[3][4], որտեղ նշվում էր, որ եթե հայերն ընդունեն զրադաշտականությունը, վրացիներն ու աղվանները կհետևեն նրանց օրինակին[3]։ Հրովարտակում հազարապետը հայտնում էր, որ նախարարները երկու տարբերակ ունեն, կամ կետ առ կետ պիտի պատասխանեն նամակին և կամ գնան Տիզբոն ու ներկայանան Մեծ ատյանին[2][4]։

Հրովարտակին պատասխանելու նպատակով գումարվում է Արտաշատի ժողովը, որին մասնակցում են Մարզպանական Հայաստանի բոլոր գավառների նախարարներն ու հոգևորականները՝ այդ թվում և Անձևացյաց եպիսկոպոս Եղբայրը[1][2][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 102.
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
  3. 3,0 3,1 «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 43-44․
  4. 4,0 4,1 «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 28-30․
  5. «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 44-45․
  6. «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 30-31․