Ելոուսթոուն (անգլ.՝ Yellowstone Lake), Ելոուսթոուն ազգային պարկի տարածքում գտնվող ամենամեծ լիճը[1]։

Ելոուսթոուն
Yellowstone Lake

'
Կոորդինատներ
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային բաժանում Վայոմինգ
Հայելու բացարձակ բարձրությունը 2356 մ
Երկարություն 32 կմ
Լայնություն 23 կմ
Ավազանի մակերեսը 350 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 177 կմ
Ամենամեծ խորությունը 122 մ
Միջին խորությունը 43 մ
Սկիզբ առնող գետերը Ելոուսթոուն գետ

Պատմություն Խմբագրել

Լճի ծագումը կապված է մղանցքի տակ մագմային պարկի փլուզման հետ, որը տեղի է ունեցել ուժեղ ժայթքման արդյունքում մոտ 600,000 տարի առաջ։ Փլուզումը հանգեցրել է Ելոուսթոուն խառնարանի առաջացմանը, որի մի մասը լցվելով ջրով՝ ձևավորել է Ելոուսթոուն լիճը։

Ենթադրվում է, որ լիճը ունեցել է հոսք դեպի Սնեյք գետը։ Այսօր լճից դուրս եկող միակ գետը Ելոուսթոուն գետն է, որը համարվում է Միսսուրիի վտակը[2]։

Լիճը տեսած առաջին եվրոպացին մաունթինմեն, թանկարժեք մորթիների որսորդ Ջոն Քոլթերն է, որն այդ տարածք այցելել է 19-րդ դարի սկզբին։ Թանկարժեք մորթու ակտիվ առևտրի ժամանակ (1820-1840 թվականներ) Ելոուսթոուն լիճ այցելել են թանկարժեք մորթու առևտրով զբաղվողներ բազմաթիվ մարդիկ։

Նկարագրություն Խմբագրել

Լճի հայելու մակերեսը 350 կմ² է, ափի եզրագիծը երկար է՝ 177 կմ։ Լճի միջին խորությունը կազմում է մոտ 43 մ, առավելագույն խորությունը հասնում է 122 մ-ի[3]։ Դա Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ քաղցրահամ լիճն է, որը գտնվում է ավելի քան 2000 մ բարձրության վրա (7000 ոտնաչափ)[4]։ Ձմռանը լճի մեծ մասը ծածկված է մոտ 1 մ հաստությամբ սառցե շերտով, բացառությամբ այն վայրերի, որտեղ երկրի մակերևույթ են դուրս գալիս տաք աղբյուրներ։

Ելոուսթոունը սառչում է դեկտեմբերի սկզբին և կարող է սառույցի տակ մնալ մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։ Ինչպես լճում, այնպես էլ նրա շրջակայքում կան բազմաթիվ գեյզերներ, ֆումարոլներ և տաք ակունքներ։

Վերջին տարիներին (2004) նկատվել է լճի հատակի զգալի բարձրացում, ինչը վկայում է տարածաշրջանի տեկտոնական ակտիվության մասին։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «www.britannica.com»։ www.britannica.com։ Վերցված է 2019-12-05 
  2. «МИССУРИ • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին։ Վերցված է 2021-02-24 
  3. «how deep is the yellowstone lake - Google Search»։ www.google.com։ Վերցված է 2019-02-11 
  4. «Frequently Asked Questions at Lake Village»։ National Park Service։ June 27, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է 2007-07-29 

Արտաքին հղումներ Խմբագրել