Ելենա Ռիբալկո (ռուս.՝ Рыбалко, Елена Фёдоровна), - դեկտեմբերի 12, 2001(2001-12-12)), ռուս և խորհրդային հոգեբան, մանկավարժ, հոգեբանական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1973 թվական), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2001 թվական), Ռուսաստանի Դաշնության գիտությունների վաստակավոր գործիչ (1998 թվական

Ելենա Ռիբալկո
Մահացել էդեկտեմբերի 12, 2001(2001-12-12)
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1923 թվականի մարտի 16-ին, Լենինգրադում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ապրել է պաշարված Լենինգրադում, նրա հայրը զոհվել է ռազմաճակատում։

1944-1949 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանություն բաժնում, իսկ 1949-1952 թվականներից սովորել է այդ բաժնի ասպիրանտուրայում։ 1952 թվականից աշխատել է Ալեքսանդր Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնում նախ որպես օգնական, դոցենտ, իսկ 1973 թվականից նույն ամբիոնի պրոֆեսոր և «Զարգացման հոգեբանություն և դիֆերենցիալ հոգեբանություն» մասնագիտացման ղեկավար, որի հիմնադիրը եղել է նրա ուսուցիչ Բորիս Անանևը[1]։

1952 թվականին Ելենա Ռիբալկոն արժանացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչմանը «Նյարդային համակարգի և դրա գործունեության հասկացությունների յուրացման և կիրառման մասին ավագ դպրոցում մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի դասավանդման պրոցեսում» թեմայով, իսկ 1973 թվականին պաշտպանել է հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճանը «Տեսողա-տարածական ֆունկցիաների օնտոգենետիկ հատկությունների մասին» թեմայով։ 1973 թվականին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հրամանով նրան շնորհվել է ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր գիտական կոչումը։ 2001 թվականին նրան շնորհվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[1]։

Գիտա-մանկավարժական գործունեություն խմբագրել

Ելենա Ռիբալկոյի հիմնական գիտա-մանկավարժական գործունեությունը կապված է զգացումների, ընկալումների և պատկերացումների հարցերի ուսումնասիրման, երեխաների տեսողական ֆունկցիաների զարգացման առանձնահատկությունների, զգայական զարգացումը որպես մարդու անհատականության և զգայական կազմակերպման զարգացման գենետիկական հիմքի, մարդու ձևավորումը որպես գործունեության սուբյեկտի հետ։ Եղել է օնտոպհոգեբանության՝ որպես սինթետիկ գիտություն ուսումնասիրման նախաձեռնողը, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ գիտական դիսցիպլինների, այդ թվում` տարիքային և դիֆերենցիալ հոգեբանությունների ինտեգրում։ Ելենա Ռիբալկոն ավելի քան 120 գիտական աշխատանքների, այդ թվում` մի քանի մենագրությունների հեղինակ է[1]։

Հիմնական մատենագիտություն. «Նյարդային համակարգի և նրա գործունեության հասկացությունների յուրացման և կիրառման մասին ավագ դպրոցում մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի դասավանդման պրոցեսում» (1953 թվական), «Երեխաների տարածության ընկալման առանձնահատկությունները» (1964 թվական), «Տեսողական դաշտի ծավալի և կառուցվածքի տարիքային առանձնահատկությունները» (1969 թվական), «Տեսողա-տարածական ֆունկցիաների օնտոգենետիկ հատկությունների մասին» (1970 թվական; երկու հատորով), «Տարիքային և դիֆերենցիալ հոգեբանություն» (1990 թվական։ ISBN 5-288-00454-4), «Տարիքային և դիֆերենցիալ հոգեբանություն. Տարիք. և ինդիվիդուալ. հոգեկան կառուցվածքի փոփոխականությունը։ Աշխատանքի դերը, շփումը և իմացությունտ զարգացման մեջ» (2001 թվական։ ISBN 5-318-00252-8), «Հոգեբանության ընտրված աշխատանքներ. մարդու զարգացման դիֆերենցիալ-հոգեբանական խնդիրները» (2010 թվական։ ISBN 978-5-288-05094-7)[2]

1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանով «Գիտական գործունեության վաստակի համար» Ելենա Ռիբալկոն արժանացել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը։

Մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 12-ին, Սանկտ Պետերբուրգում։

Մրցանակներ խմբագրել

  • Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» (18.09.1943 թվական)[3]
  • Ռուսաստանի Դաշնության գիտությունների վաստակավոր գործիչ (1999 թվական)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Головей Л. А. Е. Ф. Рыбалко — жизненный и творческий путь ученого-психолога (к 85-летию со дня рождения)(չաշխատող հղում) / Вестник Санкт-Петербургского университета // Санкт-Петербургский государственный университет, СПб.: № 4. — 2008. — С.8-14
  2. «Рыбалко, Елена Фёдоровна». РГБ. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  3. «Рыбалко Елена Федоровна». Архивный комитет Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  4. «Указ Президента России от 3 марта 1999 года № 289». Президент России. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.