Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան

Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան (ռուս.՝ Ленинградский государственный университет имени А. С. Пушкина), բարձրագույն կրթության պետական ինքնավար կրթական հաստատություն։ Գտնվում է Պուշկին քաղաքում Պետերբուրգի խճուղի, 10 շենք, Լենինգրադի մարզի ամենամեծ բուհը[2][3]։ Հիմնադրվել է 1992 թվական[4].

Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և կրթօջախ
Հիմնադրված է1992[1]
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Կայքlengu.ru(ռուս.)
Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան (Ռուսաստան)##
Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան (Ռուսաստան)
Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան, Ռուսաստան
 Pushkin Leningrad State University Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Բուհը ստեղծվել է Լենինգրադի մարզի Կառավարության որոշմամբ 1998 թվականի մարտի 28-ին և կոչվում էր Լենինգրադի շրջանային մանկավարժական ինստիտուտ, արդեն տարվա վերջին տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, որից հետո անունը փոխվել է Ուսուցիչների վերապատրաստման Լենինգրադի շրջանային ինստիտուտ։ 1999 թվականին ինստիտուտին շնորհվեց ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունը։ Հաջորդ տարի բուհին միացրեցին Լենինգրադի շրջանային մանկավարժական քոլեջը, 2009-ին՝ Պիկալևի և Վիբորգի և մանկավարժական քոլեջները։ Ա. Պուշկինի անվան բուհը պաշտոնական անվանումը ստացել է հետո վերակազմավորումից հետո՝ 2008 թվականին, իսկ 2011 թվականին այն հզորացավ շնորհիվ միաձուլման հետ Լուգայի Կիրիլի և Մեֆոդիի անվան գյուղացիական պետական ինստիտուտի[2][5]։

2011 թվականին բուհը Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է կրթական վարկ, որն այդ ժամանակ փորձնական ցածր տոկոսադրույքով տալիս էին բուհերը, այդ պահին շուրջ 5 %[6]։ 2016 թվականի տվյալների համաձայն, բուհն ավարտելուց հետո մոտավորապես շրջանավարտների 80 %-ը աշխատանքի էր տեղավորվում[7]։

  Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ դա այն բուհն է, որտեղ հիմնական շեշտադրումը դրվում թ ստեղծել ուսումնամեթոդական-գիտական մասնաշենքեր անմիջապես մեր շրջաններին մոտ գտնվող։ Որտեղ, փաստորեն, գտնվում է մեր գործատուն, մեր ուսանողը։ Պատահական չէ, որ մեր բուհի ուսումնական տարածքներն են Վիբորգը, Լուգան, Կինգիսեպը, Պոդպորոժյեն, որոնց թիվը կարելի է շարունակել ու շարունակել ։  

2017 թվականին Պուշկինի անվան ԼՊՀ-ը տոնեց 25-ամյակը։ Այդ տարիների աշխատանքի արդյունքում պատրաստվել է շուրջ 150 հազար մասնագետ[8]։ Ընդունվողների ավելի քան 70 %-ը այլ քաղաքացիներ են, բուհի 800 ուսանող ապահոված է կացարանով։ 2017 թվականին  բուհի պատմության մեջ արձանագրվել է ամենաբարձր մրցույթը օտար և ռուսաց լեզվի, լեզվաբանության, բանասիրության և իրավագիտության ուղղություններով, նախորդ տարվա համեմատությամբ 500 հայտով ավելացել է[9][10][11]։ Այսպիսով Պուշկինի անվան ԼՊՀ-ը համարվում էր  Լենինգրադի այն երկու բուհերից մեկը, որտեղ ուսանողները բարձր միավորներով են հանձնում միասնական քննությունները[12]։ Նույն տարվա ապրիլին հարց բարձրացվեց բուհի շենքը Պավլովսկի հյուրանոցի հետ միասին փոխանցելու ուսումնա-ճարտարագիտական կենտրոնին, որտեղ ԼՊՀ-ը կարող է բացել կորպուսներ և լրացուցիչ հանրակացարան[13]։

2017 թվականի հունվարինՊուշկինի անվան ԼՊՀ-ի նախագահ Վյաչեսլավ Սկվորցովը նախընտրական քարոզարշավի ժամանակ դարձավ Վլադիմիր Պուտինի վստահված անձը[14]

 
«Ցարսկոսելսկի» երիտասարդության տունը, 2016 թվական

, իսկ մարտին ընդունվել է Ռուսաստանի Հանրային պալատ[15], իսկ բուհ-ը ՄՊՀ-ի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Ռուսական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի և Ռուսական հասարակության քաղաքագետների հետ հավասար դարձել է Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի համահիմնադիր (ՍՀՓԻ)[16], որի հիմնական խնդիրը եղել է Ռուսաստանի «ապագայի կերպարի» նախապատրաստումը[17]։ Այդ նույն թվականին Պուշկինի անվան ԼՊՀ-ը 19 բուհերից ընդգրկվել է Պետերբուրգի այլընտրանքային ռեկտորների խորհրդի կազմում, որը, փաստորեն, համարվում է Պետերբուրգի ռեկտորների խորհրդի այլընտրանք՝ ԻՏՄՕ համալսարանի ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորությամբ[18]։

Լենինգրադի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են Լախտա կենտրոնի զվարճալի գիտության մրցույթին[19]։ 2017 թվականին բուհ-ը Ցարսկոսելսկի երիտասարդության տանը գործարկել է անվճար ուսանողական իրավախորհրդատվական նախագիծը քաղաքացիների համար, դա նաև 3-րդ կուրսեցիներիհամար պրակտիկայի էր[20]։ Այդ տարում էլ ստորագրվել է պայմանագիր Լենֆիլմի հետ ստուդիայում կադրերի պատրաստման և ուսանողների կողմից մշակութային նախագծերի իրականացման համար[21]։

Կառուցվածք

խմբագրել

Ֆակուլտետներ

խմբագրել

2018 թվականին բուհում սովորում է 15 հազար ուսանող,   հաստատության կազմի մեջ մտնում է 11 ֆակուլտետ, 31 բակալավրիական ուղղություն, 30 մագիստրոսական և ասպիրանտուրայի գիտամանկավարժական կադրերի պատրաստման 8 ծրագրեր[2], ինչպես նաև 4 գիտահետազոտական ինստիտուտ, 30 լաբորատորիաներ, բիզնես-ինկուբատորներ, տեխնոպարկ, 3 գիտակրթական կենտրոն, ինովացիոն տեխնոլոգիական կենտրոն[3]։

Ֆակուլտետներ
  • Բնական գիտությունների, աշխարհագրության և զբոսաշրջության
  • Պատմության և հասարակական գիտությունների
  • Հոգեբանության
  • Բանասիրական
  • Էկոնոմիկայի և ներդրումների
  • Օտար լեզուների
  • Թերաբանության և սոցիալական աշխատանքի
  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
  • Ֆիզիկական կուլտուրայի
  • Փիլիսոփայության, մշակութաբանության և արվեստի
  • Իրավաբանական

Մասնաճյուղեր

խմբագրել

2018 թվականի դրությամբ Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանում գոյություն ունի ութ մասնաճյուղ[3][5]։

2009 թվականին հայտնի է դարձել, որ Ալթայի մասնաճյուղը աշխատել է առանց լիցենզիայի, ինչի համար 2008/09 թվականների ուսումնական տարվա գործունեությունը ճանաչվել է ապօրինի[22]։

Նաև բուհի մոտ էր Մոսկվայի մասնաճյուղը, որը առանձնացված կառուցվածքային ստորաբաժանում է, գտնվում է Պոլբինա փողոցում, 1 տուն։ Այն բացվել է 2005 թվականին, հավատարմագրումը տրվել է 2019 թվականի ապրիլից, բայց արդեն 2018 թվականի կեսերից  մասնաճյուղի գործունեության մասին տվյալներ չկան[23][24]։ Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարն էր իրավաբանական գիտությունների թեկնածու Յուլիա Սկվորցովան։ Բուհը պայմանագրային հիմունքներով պատրաստել է լոգոպեդիայի, հոգեբանության, իրավաբանության, մանկավարժության և այլ ուղղություններով մասնագետների[25]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. 2,0 2,1 2,2 «Ленобласть до конца года откроет учебно-производственный центр по дорожному хозяйству». ТАСС. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Инга Кузнецова, Ольга Шилова (2018). «Вузы России. Навигатор по образованию, 2018-2019». Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  4. «ЛГУ имени А.С. Пушкина отметил день рождения». Сайт города Пушкин. 2016 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 «Сведения об образовательной организации». ЛГУ имени Пушкина. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Минобрнауки готово субсидировать студентов исчезающего вуза в Петербурге». Фонтанка. 2011 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  7. Софья Иваненко (2017 թ․ սեպտեմբերի 20). «Легко ли сегодняшним выпускникам найти работу». Вечерний Санкт-Петербург. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  8. «ЛГУ имени А. С. Пушкина отпраздновал 25-летие». Областная ленинградская телекомпания. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Названы самые популярные специальности в областных вузах по итогам приемной кампании». 47news. 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  10. «"Абитура" Ленобласти - лингвисты, юристы и туристы». Сетевое издание «Онлайн47.ру». 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  11. Нина Астафьева (2016 թ․ նոյեմբերի 24). «В какой вуз идти учиться, чтобы получать много денег». 812'Online. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  12. Максим Кузьмин (2017 թ․ հուլիսի 25). «ВУЗы Ленобласти заняли второе место в стране по привлекательности для студентов». Выборг.ру. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  13. «ЛГУ им. Пушкина передадут дополнительные здания». Коммерсант. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  14. «У Путина появились ещё два доверенных лица из Ленобласти». 47news.ru. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Президент ЛГУ имени А.С. Пушкина избран в Общественную палату РФ». Коммерсант. 2017 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  16. «Сколько стоит будущее: версия ЭИСИ». The Bell. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  17. «Экспертный институт, который работает над «образом будущего» для президентской кампании Путина, получит сотни миллионов рублей от госкомпаний». Медуза. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  18. Сергей Феофанов (2017 թ․ հունիսի 7). «В Петербурге создали альтернативный совет ректоров». The Village. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Вестибюль Центра занимательной науки в петербургском Лахта-центре спроектировали студенты». Regnum. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  20. «С октября в ЛГУ имени А. С. Пушкина начинает работать студенческая юридическая клиника». Новости Пушкинского района Санкт-Петербурга. 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  21. «ЛГУ имени А.С. Пушкина будет сотрудничать с «Ленфильмом»». Сайт города Пушкин. 2017 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  22. «Алтайский филиал Ленинградского госуниверситета им. А. С. Пушкина работал без лицензии». Regnum. 2009 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  23. «Ленинградский государственный университет им. А.С. Пушкина — филиал в г. Москва». EduNetwork.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  24. «Московский филиал автономного образовательного учреждения Ленинградского государственного университета имени А.С. Пушкина (Московский филиал ЛГУ)». Edunews. 2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  25. «Платные образовательные услуги». Московский филиал ЛГУ им. Пушкина. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան» հոդվածին։