Ելենա Կոնդրատյուկ (ուկր.՝ Кондратюк Елена Константиновна, նոյեմբերի 17, 1970(1970-11-17), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից 9-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ։

Ելենա Կոնդրատյուկ
Фото ОК.jpeg
 
Կուսակցություն՝ Բատկիվշչինա
Կրթություն՝ Լվովի համալսարան (1993)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1970(1970-11-17) (51 տարեկան)
Ծննդավայր Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Ukraine.svg Ուկրաինա
 
Պարգևներ

Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան և անվանական հրազեն

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» քաղաքական կուսակցության անդամ, Ուկրաինայի և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական ասամբլեայի համանախագահ։ Միջխորհրդարանական Միությունում ազգային խորհրդարանական խմբի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։

ԿրթությունԽմբագրել

  • 1993 թվականին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարանի պատմական ֆակուլտետը։
  • Պատմական գիտությունների թեկնածու։
  • Հետազոտել է Ուկրաինայում հասարակական շարժումները։
  • Հասարակայնության հետ կապերի և գովազդի ոլորտի առաջատար փորձագետ։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2007 թվականին ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։

2012 և 2014 թվականների խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշինա համաուկրաինական միավորում» կուսակցության կողմից վերընտրվել Է ժողովրդական պատգամավոր։ Գործընկերների հետ 2011 թվականի դեկտեմբերին հիմնադրել է «Հավասար հնարավորություններ» պատգամավորական միավորումը։

Եղել է «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2012-2014) մշտական պատվիրակության անդամի տեղակալ և «Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության խորհրդարանական չափման մշտական պատվիրակություն» միջխորհրդարանական կազմակերպությունում (2007-2012) մշտական պատվիրակության անդամի տեղակալ։

Եվրոմայդանի մասնակից։

2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ելենա Կոնդրատյուկի նկատմամբ[1]։

2019 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ։

ՄրցանակներԽմբագրել

  • Մրցանակային զենք[2]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսին՝ Ալեքսանդր Բոգուցկի, ICTV հեռուստաալիքի տնօրեն-նախագահ, EastOne ներդրումային խորհրդատվական ընկերության կառավարման անդամ[3][4][5][6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Под экономические санкции России попали 127 нардепов — Чесно»։ «Украинская правда»։ 2018-11-01։ Վերցված է 2018-11-01 
  2. Роман Романюк, Марія Жартовська (2017-01-13)։ «Нагородний фронт. Кому Аваков подарував 400 стволів» (ուկրաիներեն)։ «Украинская правда»։ Վերցված է 2017-06-13 
  3. «Александр Богуцкий»։ focus.ua։ 2016-11-21։ Վերցված է 2018-11-07 
  4. «Богуцкий Александр Андреевич»։ «Левый берег (интернет-издание)»։ 2016-02-12։ Վերցված է 2018-11-07 
  5. Olena Kondratiuk Archived 2019-08-30 at the Wayback Machine.. Who is who.
  6. Kondratiuk, Olena Kostiantynivna: dossier, kompromat, financial declaration of the Yulia Tymoshenko PR woman (Кондратюк Олена Костянтинівна: досьє, компромат, декларація піарниці Юлії Тимошенко). Politeka. 17 July 2019

Արտաքին հղումներԽմբագրել