Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոնունց ազգանունով այլ մարդկանց մասին։

Ելենա Կոնստանտինի Թոնունց (օրիորդական ազգանունը՝ Կոկալևսկայա, հուլիսի 17, 1954(1954-07-17)[1], Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի։

Ելենա Թոնունց
Ծնվել էհուլիսի 17, 1954
ԾննդավայրՄագադան, ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
դերասանուհի
IMDbID 0867427

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ելենա Թոնունցը ծնվել է 1954 թվականին Մագադանում։ Հայրը՝ ծովային նավատորմի սպա էր, ով Ելենայի մեջ սերմանել էր սպորտի հանդեպ սերը։ Մինչև հինգերորդ դասարանը աղջնակը լրջորեն զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ։ Բացի այդ երկար ժամեր անց էր կացնում բալետի ստուդիայում[2]։

Ելենան հաջողությամբ համատեղում էր սպորտն ու բալետը ուսման հետ։ Սովորում էր գերազանց առաջադիմությամբ, պարբերաբար առաջին տեղերն էր զբաղեցնում մաթեմատիկայի, ֆիզիկայի ու քիմիայի օլիմպիադաներում։ Այդ պատճառով մասնագիտությունն ընտրելիս առաջին հերթին մտածեց տեխնիկական բուհեր ընդունվելու մասին[2]։

Չկայացած երկրաբան խմբագրել

Ելենան տեղափոխվեց Մոսկվա և շուտով ընդունվեց Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ[3]։ Սակայն ուսման ընթացքում հասկացավ, որ երկրաբանությունն իրենը չէ։ 1976 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ տարիներին երիտասարդ մասնագետներին ուղարկում էին տարբեր հաստատություններ և ընկերություններ, որտեղ վերջիններս պետք է աշխատեին 3 տարի։ Ելենային ուղարկեցին Կրասնոյարսկի երկրամասի Դիվնոգորսկի քաղաք՝ Նյութական հումքի համամիութենական ինստիտուտ։ Կյանքի պայմանները ծանր էին այնտեղ․ բարաքը բաց դաշտում էր, ինստիտուտ պետք է հասներ ոտքով։ Ելենան որոշեց չգնալ աշխատանքի[2]։

Աղջկան սկսեցին փնտրել։ Նա, գրանցելով Գորկու իր բարեկամների մոտ, մնաց ապրելու Մոսկվայում, տեղավորվեց աշխատանքի որպես հավաքարար և պատրատվեց թատերական բուհ ընդունվելուն[2]։

Կարիերա խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Ելենա Թոնունցն ընդունվեց Ռուսաստանի թատերարվեստի համալսարան (ГИТИС)՝ Կոնստանտին Միխայլովի դասարան[3]։ Առաջին կուրսում արդեն խաղաց առաջին դերը Պավել Արսենովի «Զգացմունքների խռովք» ֆիլմում։ Մինչև 1981 թվականը՝ համալսարանն ավարտելը, նկարահանվեց ֆանտաստիկ «Օրիոնի հանգույցը» (Էա) ֆիլմում, «Նկարչի կնոջ դիմանկարը» մելոդրամայում (Վարիա), «Դիմականդես» երաժշտական կոմեդիայում (Նինայի հյուրը)[2]։

Դերասանուհու առաջին մեծ հաջողությունը Գալիի դերն էր՝ ռեժիսորներ Վիկտոր Մակարովի և Ալեքսանդր Պոլիննիկովի «Պահպանեք կանանց» երաժշտական կոմեդիայում։ Դերասանուհու խաղընկերներն էին Մարինա Շիմանսկայան, Անդրեյ Գրադովը, Իգոր Սկլյարը, Ալգիս Արլաուսկասը, իսկ այս ուրախ պատմության բոլոր գործողություններն ընթանում էին Յուրի Անտոնովի երգերի ներքո։ Դերասանուհին խոստովանել է, որ նկարահանման ժամանակ իր ֆիզիկական պատրաստվածությունը շատ է օգնել իրեն[2]։

Ելենա Թոնունցն ակտիվորեն նկարահանվում էր կինոյում։ Հանդիսատեսը հիշեց նրան Շահերիզադեի կերպարից «Շահերիզադեի ևս մեկ գիշերը․․․», «Շահերիզադեի նոր հեքիաթները» և «Շահերիզադեի վերջին գիշերը» ֆիլմերում։ Աննկատ չանցան նաև նրա դերերը «Գտիր երջանկության համար պայտ» (Աննա Անդրիեշ և Աննուշկա) կինովիպակում, «Շանս» ֆանտաստիկ կոմեդիայում (Վանդա Սավիչը երիտասարդ տարիքում), «Այլմոլորակայինը» (Իգորի աշխատակիցը), «Երբ արձագանքը ետ կգա» (Լեյլա Բադալովա) դրամայում[2]։

Ռեժիսոր խմբագրել

Ելենան ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Յուրի Օզերովի արհեստանոց[3]։ Ուսանելու տարիներին՝ 1990 թվականին, իր գրած սցենարի հիման վրա նկարահանեց առաջին՝ «Մի անգամ երեկոյան» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը բարձր գնահատվեց մասնագետների կողմից՝ ստանալով բազմաթիվ մրացանակներ և պարգևներ Ֆրանսիայի և Գերմանիայի ուսանողական փառատոներին[2]։

1992 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ը, իսկ 1994 թվականին էկրան բարձրացավ նրա երկրորդ ֆիլմը՝ «Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի»[2]։

Վերջին տարիներին պարբերաբար ոչ մեծ դերերով նկարահանվում է կինոյում[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դերերը կինոյում
2014 Որդին
2013 Արհեստագործները Ռադեցկու կինը
2013 Մոսկվա․ 3 կայարան
  • Օգնականը
հարևանուհի
2011 Տերմինալ բնակարանի տանտիրուհի
2011 Իմ երկրորդ կեսը Ելենա Նիկոլաևնա
2011 Լյուբա․ Լյուբով Վալենտինա Իվանովնա
2011 Ժամանակ երկուսի համար Եկատերինա
2010 Путейцы-2 դրվագ
2010 Հրաշալի տղամարդիկ Նիկի նախկին սիրելին
2010 Գարաժները
  • Զոքանչը որպես երևույթ
ուսուցչուհի
2010 Վարենկա․ Ուրախության և դժբախտության ժամանակ դրվագ
2009 Паутина-3
  • Ձեր հերթն է, վարպետ
դրվագ
2008 Այդ ձմռվա հացը
2001 Բևեռային աստղի տակ
1993 Վերադարձը
1992 Շահի ադամանդները Լենա
1990 Ես պատերազմ եմ հայտարարում ձեզ Թամարա
1989 Ստալինգրադ դրվագ
1988 Մասնավոր այց գերմանական կլինիկա
1988 Երբ արձագանքը ետ կգա Լեյլա Բադալովա
1987 Շահերիզադեի վերջին գիշերը Շահերիզադա
1986 Շահերիզադայի նոր հեքիաթները Շահերիզադա
1985 Тевье-молочник Բեյլկա
1985 Դոն Ժուանի գայթակղությունը Դոլորես
1984 Շանս Վանդա Սավիչ
1984 Յոթ տարերք բժիշկ
1984 Այլմոլորակայինը Իգորի աշխատակցուհին
1984 Շահերիզադեի ևս մեկ գիշերը Շահերիզադե
1983 Երջանկության համար գտիր պայտ Աննա Անդրիեշ և Աննուշկա
1983 Լեթարգիա դրվագ
1983 Հույսի գարուն Նինա
1983 Ափ դրվագ
1982 Մարիա մայրը դրվագ
1981 Նկարչի կնոջ դիմանկարը Վարիա
1981 Դիմակահանդես հյուր
1981 Պահպանեք կանանց Գալիա
1980 Օրիոնի հանգույցը Էա
1979 Սիրելիներից մի բաժանվեք դրվագ
1977 Զգացմունքների խռովք դրվագ

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի
1990 Մի անգամ երեկոյան

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի
1990 Մի անգամ երեկոյան

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել