Ելենա Ասաքի
Ելենա Ասաքի (մոլդ.՝ Елена Асаки, ռումիներեն՝ Elena Asachi, ծննդյան անունն է «Էլեոնոր Թայբեր», գերմ.՝ Eleonora Teyber, հոկտեմբերի 30, 1789[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - մայիսի 9, 1877[1], Յաշ, Ռումինիա), Մոլդովա-ռումինացի երգչուհի, դաշնակահարուհի և կոմպոզիտոր։ Կոմպոզիտոր Անտոն Թայբերի դուստրը, գրող Գեորգե Ասաքիի կինը (1827 թվականից), կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Թայբերի զարմուհին։
Ելենա Ասաքի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1789[1] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | մայիսի 9, 1877[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Յաշ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Ռումինիա և Հաբսբուրգի միապետություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի |
Ամուսին | Գեորգե Ասաքի |
Ծնողներ | հայր՝ Anton Teyber? |
Երեխաներ | Hermiona Asachi? |
Կենսագրություն խմբագրել
Ելենա Թայբերը ծնվել է Վիեննայում 1789 թվականին։ Սկզբում երաժշտություն է սովորել հոր մոտ Դրեզդենում։ Հետագայում սովորել է Վիեննայում օպերային երգիչ Դոմենիկո Դոնզելիի մոտ։ Ուսումն ավարտելուց հետո դարձել է Յաշի կոնսերվատորիայի պրոֆեսոր, որտեղ 1827-1863 թվականներին հայտնի էր որպես դաշնակահար և կոմպոզիտոր։ 1827 թվականին ամուսնացել է Գեորգե Ասաքիի հետ, ում հետ համագործակցել է երգի և թատերական գործունեության մեջ։ Ամուսնու հետ նա նպաստել է Մոլդովական Իշխանության առաջին երաժշտական ինստիտուտի ստեղծմանը` Ֆիլհարմոնիկ դրամատիկական կոնսերվատորիայի (1836)։
Մահացել է Յաշում 1877 թվականին։
Աշխատանքներ խմբագրել
- Fete pastoral des bergers moldaves (հովվական վոդևիլ) 1834;
- Contrabantul (Մաքսանենգ) (կատակերգություն-վոդևիլ) 1837;
- Tiganii (Գնչուներ) (Վոդևիլ երգերով) 1856[2].
Աղբյուրներ խմբագրել
- Чайковский Г. Первая певица // Знаменитые певцы Молдавии. — Кишинёв, 1975. — С. 9—11.
- Агин М. С. Вокально-энциклопедический словарь. — М., 1991—1994.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Julie Anne Sadie, Rhian Samuel The Norton/Grove Dictionary of Women Composers. — W. W. Norton & Company, 1994. — 604 с. — ISBN 9780393034875