Եդա Մարիա Վարգաս
Եդա Մարիա Բրիտտո Վարգաս (իսպ.՝ Iêda Maria Britto Vargas, դեկտեմբերի 31, 1944, Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի մոդել, ով 1963 թվականին հռչակվել է Միսս Տիեզերք՝ դառնալով այդ տիտղոսը նվաճած առաջին բրազիլուհին և ընդհանուր առմամբ 12-րդ աղջիկը աշխարհում։ Այդ հաղթանակից հետո նա դարձել է հայրենի երկրի խորհրդանիշը, թեև որոշ ժամանակ բացակայել է Բրազիլիայից. բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում՝ Մերիլենդում, ապա Վաշինգտոնում[1]։ Միացյալ Նահանգներում ապրելու ժամանակ Լենդովեր Հիլզում բացել է Capital Plaza Mall առևտրի կենտրոնը[2]։
Եդա Մարիա Վարգաս բրազ.-պորտ.՝ Iêda Maria Brutto Vargas | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1944 (79 տարեկան) |
Ծննդավայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Iêda Maria Vargas Վիքիպահեստում |
Դրանից հետո Վարգասը հինգ տարի էլ ապրել է Մայամիում (ի դեպ, Միսս Տիեզերք տիտղոսը նա նվաճել էր հենց Մայամի Բիչում կայացած մրցույթում), այնուհետև վերադարձել է հայրենիք, որտեղ արժանացել է չափազանց ջերմ ընդունելության և տևական ջերմ վերաբերմունքի։
Հինգ տարի անց՝ 1968 թվականին, բրազիլական Բայա նահանգի ներկայացուցիչ Մարթա Վասկոնսելոսը դարձել է Միսս Տիեզերք տիտղոսը նվաճած երկրորդ բրազիլուհին։
Եդան ծնունդով Ռիու Գրանդի դու Սուլ նահանգից է։ Պատանության տարիներին սիրել է ֆուտբոլ խաղալ եղբայրների հետ[3]։ Առաջին տիտղոսը նվաճել է 17 տարեկանում՝ 1962 թվականին հռչակվելով նախ Միսս Պորտու Ալեգրի, ապա Միսս Ռիու Գրանդի դու Սուլ, այնուհետև Միսս Բրազիլիա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Capital Plaza Center Opened by Gov. Tawes, " by Donald L. Hymes, The Washington Post, Times Herald, Aug 8, 1963, p. A17.
- ↑ "Capital Plaza Center Opened by Gov. Tawes," by Donald L. Hymes, The Washington Post and Times-Herald, August 8, 1963, p. A17.
- ↑ http://passarelacultural.blogspot.com/2008/08/sesso-nostalgia_30.html%7Ctítulo=Ieda Maria Vargas, o perfil de consumidor da Miss Universo 1963|fechaacceso=11 de julio de 2011
Արտաքին հղումներ
խմբագրելՊարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Արգենտինա Նորմա Նոլան |
Միսս Տիեզերք 1963 |
Հաջորդող՝ Հունաստան Կորիննա Ցոպեյ |
Նախորդող՝ Մարիա Օլիվիա Ռեբուսաս Կավալկանտի |
Միսս Բրազիլիա 1963 |
Հաջորդող՝ Անժելա Տերեզա Ռեյիս Վասկոնսելոս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եդա Մարիա Վարգաս» հոդվածին։ |